ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 07:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 265 266 267 268 269 ... 312 313 »

Հուլիսի 1—ին Կիպրոսը Դանիայից կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը՝ այսպիսով դրան հաջորդող 6 ամիսներին առաջին անգամ նախագահելով Եվրամիությունում։
Կիպրոսի նախագահությունը համընկնում է կառույցի համար ռիսկային ժամանակահատվածի հետ. ԵՄ երկրների առաջնորդներն այդպես էլ համաձայնության չեն գալիս եվրոգոտուն եւ տնտեսական իրավիճակին առնչվող մի շարք հարցերի կարգավորման մեթոդների շուրջ։ Ֆրանսիայի նոր նախագահի պարագայում տարաձայնությունները սրվել են. Գերմանիան դեմ է արտահայտվում Օլանդի առաջարկած եվրոպարտատոմսերի գաղափարին։
Կիպրոսն իր նախագահության օրոք պետք է նաեւ «մոնիտորինգային» կեցվածք ընդունի Հունաստանի հանդեպ, որին ԵՄ վերջին գագաթնաժողովը որոշեց թողնել եվրոգոտում միայն այն պայմանով, որ Աթենքի ապագա կառավարությունը կշարունակի կառուցվածքային բարեփոխումները։
Կիպրոսի նախագահության ստանձնումից առաջ՝ հունիսի վերջին, ԵՄ երկրների նախագահները կրկին հավաքվելու են Բրյուսելում՝ քննարկելու կառույցի ֆինանսական հայեցակարգը 2014—2020 թվականների համար։ Այս քննարկումները կշարունակվեն նաեւ Կիպրոսի նախագահության ժամանակ։
Կիպրոսի նախագահությունը կառանձնանա նաեւ Թուրքիայի համար. այդ երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կիպրական նախագահության դեպքում դադարեցնելու են ԵՄ—ի հետ բանակցությունները։
Նիկոսիա կատարած իր այցի ժամանակ ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը ելույթ է ունեցել Կիպրոսի պառլամենտում՝ մասնավորապես, ասելով, որ չնայած Եվրոպան ապր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 536 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը որոշեց աջակցել եւս մեկ ընկերության

Կառավարությունը երեկվա նիստում, հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքը, որոշեց «Էկոտոմատո» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 15—ից մինչեւ դեկտեմբերի 31—ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ—ի վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2015թ. մայիսի 15—ը։
Մինչ ընկերության ներդրումային ծրագրին հակիրճ անդրադառնալը, նշենք, թե այդ ինչ ապրանքների մասին է խոսքը, որի հետ կապված գործադիրը որոշել է աջակցել ընկերությանը։ Ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը (կառավարությունը կշարունակի իր պարտավորություններն իրականացնել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը), ընկերության կողմից ներմուծվող ապրանքներից են ջերմոցների արտաքին ապակիները (հոլանդական, ռուսական, չինական եւ ուկրաինական ծագման), տաքացուցիչ, օժանդակ սարքավորումներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար՝ լրակազմով, բոցամուղներ՝ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները եւ համանման այլ հարմարանքներ, ոռոգման համակարգ՝ իր ամբողջ լրակազմով, սառնարանային սարքավորումներ՝ դարձյալ լրակազմով, օդի խոնավացման սարքավորում՝ լրակազմով, ջրի մաքրման սարքավորում՝ լրակազմով, գազերի մաքրման սարքավորում՝ լրակազմով, փաթեթավորող սարքավորում՝ լրակազմով եւ այլն։
«Է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 783 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի առաջին նստաշրջանին չէին ներկայացել «Հայ ազգային կոնգրեսի» եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները։ ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց այդ կապակցությամբ եւ վստահեցրեց, որ իր նախագահության ընթացքում ԱԺ—ում աշխատանքները կիրականացվեն հանդուրժողականության մթնոլորտում. «Մենք պայմանավորվածություն ունենք, որպեսզի պատգամավորները չբացակայեն նիստերից. դա մեր առաջին պայմանն է»։
Նորընտիր ԱԺ—ի պատգամավորները լրագրողների հետ զրուցեցին տարբեր հարցերի մասին։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը անդրադարձավ ՀԱԿ—ի բացակայությանը՝ նշելով, որ դա իրենց որոշումն է, նրանք հետեւողական չեն. «Եթե բոյկոտում են Ազգային ժողովի նիստը, թող մանդատները վայր դնեն»։ Գեղամյանը կարծում է, որ ՀԱԿ—ի գործունեությանը մեծ թվով ընտրողներ են սպասում, եւ ճիշտ կլիներ առաջին իսկ նիստին ներկայանային եւ իրենց խնդիրները դնեին, որից հետո նոր պահանջներ ներկայացնեին։ «Այդ դեպքում մենք էլ կիմանայինք՝ ՀԱԿ—ի պահանջը որն է»,–ասաց նա։ Գեղամյանը համոզված է, որ պայքարի ՀԱԿ—ի որդեգրած ուղին արդյունավետ չէ. «Ճիշտ կլինի իրենց գիտելիքները ծառայեցնեն այս դահլիճում, ստիպեն, որ յուրաքանչյուրս ավելի զգոն լինենք»։ Պատգամավորը ԲՀԿ—ի դիրքորոշումը հասկանալի է համարում։ Այն ավելի կզգոնացնի մեծամասնությանը, ավելի բարձր մակարդակի հասցնելու մղում կառաջացնի։ Իսկ այն, որ նախկինում Ա. Գեղամյանը սովորաբար հանդես էր գալիս ընդդիմության կողմից եւ քննադատում էր, այլեւս պարզապես քննադատությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

5—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը, ԱԺ կանոնակարգ օրենքի 34 հոդվածի 4—րդ կետի համաձայն, նորընտիր պատգամավորները տվեցին նաեւ իրենց երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ.
Բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Այնուհետեւ նիստը վարող պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ներկայացրեց բոլոր 131 պատգամավորներին։
Ազգային ժողովի 5—րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստի ընթացքում, կանոնակարգ օրենքի համաձայն, տեղի ունեցան նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունները։ Համաձայն կանոնակարգ օրենքի՝ քվեարկությունն անցկացվեց փակ, յուրաքանչյուր ներկայացված քաղաքական ուժ հնարավորություն ուներ առաջարկելու ԱԺ նախագահի եւ տեղակալների իր թեկնածուներին։ Առաջին նիստին ներկա էին 111 պատգամավորներ։
Մինչ այդ նիստը վարողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը՝
1. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն,
3. Ազգային ժողովի փոխնախագահների ընտրություններ,
4. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում,
5. ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ մինչեւ նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Առաջին նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հանրապետության ղեկավարը շնորհավորելով բոլորին ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ նշեց.
«Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար։ Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին եւ, կարծում եմ, նաեւ լավ հիմք գալիք հինգ տարիների համար։ Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են եւ, բնականաբար, ապահովելու են Ազգային ժողովի աշխատանքների սահուն առաջընթացը։ Ողջունում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր, եւ մաղթում եմ արդյունավետ խորհրդարանական գործունեություն։
Ինձ համար, կարծում եմ նաեւ այս դահլիճում ներկա շատերի համար դեռ թարմ են նախընտրական հանդիպումների տպավորությունները։ Բոլորս էլ երկրի ողջ տարածքով ակտիվ քննարկումնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում երեկ տեղի ունեցավ Հայաստան—Եվրամիություն առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 11—րդ նիստը։ Նիստի համանախագահներն էին՝ հայկական կողմից՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից՝ Առեւտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն։ Ի դեպ, ենթակոմիտեի հիմնադրման վերաբերյալ որոշումը կայացվել է ՀՀ ու ԵՀ ու նրա անդամ պետությունների միջեւ կնքված գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի հիմամբ ստեղծված ՀՀ—ԵՄ համագործակցության կոմիտեի 1—ին նիստի ժամանակ, իսկ ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ 2000թ. հուլիսի 18—ին։
Նիստի անցկացումը համընկնում է ՀՀ—ԵՄ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների բովանդակային մեկնարկին։ Այդ առումով, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գ. Մելքոնյանը, նիստը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար, քանի որ քննարկվող թեմաները նույնպես առնչություն ունեն ազատ առեւտրի բանակցային գործընթացի հետ եւ ներառված են լինելու Ազատ առեւտրի համաձայնագրի փաթեթում։ Իսկ նիստի ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր՝ ընդհանուր մակրոտնտեսական հարցերը ՀՀ—ում, ՀՀ—ի՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության զարգացումները, ներկա զարգացումները երկկողմ առեւտրում, ԵՄ կողմից ՀՀ—ին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովում մանդատներ ձեռք բերելու համար քաղաքական ուժերի միջեւ ընթացող ընտրապայքարը արդեն ավարտված է։ Ընտրություններում բնակչության վստահության քվեն ստացած թեկնածուները երեկ ԿԸՀ—ում ստացան մանդատներ։ 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ բարեփոխված օրենսգիրքն ապահովեց ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, որը այդ գործընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն տվեց իրականացնելու լիակատար վերահսկողություն։
«Հարգելի պատգամավորներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեզ տրվում է վկայական, որն իրենով մարմնավորում է ընտրողի կողմից տրված թե՛ կողմ եւ թե՛ դեմ քվեները, ժողովրդի կողմից տրված վստահությունը, արվածի գնահատականն ու դեռ անելիքի սպասումը»,– նշեց Տ. Մուկուչյանը։
Հինգերորդ գումարման Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում՝ համամասնական 40 եւ մեծամասնական 29 մանդատներով (69 մանդատ)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 28 համամասնական եւ 9 մեծամասնական մանդատներ կունենա (37), «Հայ ազգային կոնգրես» դաշինքը՝ 7 համամասնական, «Օրինաց երկիր» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները՝ 5—ական համամասնական եւ 1—ական մեծամասնական (6—ական) եւ «Ժառանգությունը»՝ 5 համամասնական։ Խորհրդարանում ներկայացված կլինի նաեւ անկուսակցական մեկ պատգամավոր։
Մանդատները ստացան նախ մեծամասնական, ապա՝ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները։ Առ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց եւ հաստատեց այն անձանց անունները, ովքեր երեկ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատներ կստանան։ Քանի որ նոր գումարման խորհրդարանի կազմն արդեն իսկ հայտնի է, կարելի է նաեւ համեմատություններ անցկացնել լիազորություններն ավարտող գումարման Ազգային ժողովի հետ։

Այսպես, առաջին իրողությունն այն է, որ գործող խորհրդարանի պատգամավորների մոտ կեսը՝ 62 հոգի, նոր գումարման խորհրդարանում չի լինի։ Պատգամավորությանը հրաժեշտ կտան, մասնավորապես, Աբրահամյան երեք եղբայրները՝ Արմենը, Գագիկը, Սերյոժան, Վարդանյան Միքայելն ու Կարենը։
ՀՀԿ խմբակցության անդամներ Հարություն Փամբուկյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մխիթար Վարագյանը, Սամվել Սարգսյանը, Լեւոն Սարգսյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արմեն Պուրտոյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Մանվել Ղազարյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Տիգրան Արզաքանցյանը, Միշա Ստեփանյանը, Հայկ Սանոսյանը, Հովհաննես Սահակյանը, Սուրիկ Պողոսյանը, Գագիկ Մելիքյանը, Արեգ Ղուկասյանը, Վազգեն Կարախանյանը, Համլետ Զաքարյանը, Արտյոմ Ղուկասյանը նույնպես նոր խորհրդարանում չեն լինի։
Մյուս խմբակցություններից ԱԺ նոր կազմում չեն ընդգրկվել ԲՀԿ—ից՝ Արսեն Ավագյանը, Վարդան Բոստանջյանը, Գոհար Ենոքյանը, Էռնեստ Սողոմոնյանը, Արամ Սաֆարյանը, Հրանտ Մադաթյանը, Վերսանդ Հակոբյանը, Ռոբերտ Թովմասյանը, Աշոտ Տոնոյանը, Ռոբերտ Զաքարյանը, Վաչագան Խուրշուդյանը, Մխիթար Հարությունյանը, ՕԵԿ—ից՝ Հովհաննես Մարգարյանը, Խաչիկ Պետրոսյանը, Գագիկ Բաղդասարյանը, Մարզպետունի Մանուկյանը, ՀՅԴ—ից՝ Ալվարդ Պետրոսյանը, Արթուր Աղաբեկյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ–ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղեկացրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրվելու են Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները։
«Բոլոր թեկնածություններն առաջարկել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որոնք գործադիր մարմնի կողմից հաստատվել են միաձայն։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանին՝ իր գործադրած ջանքերի համար»,–ասել է Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ Նիկոյանն իր գործունեությունը կշարունակի այլ ոլորտում։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվելու Գալուստ Սահակյանը։ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 8—ի նախագահները լինելու են հանրապետական։ 
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ապա, Է. Շարմազանովի խոսքով, երեկվա նիստում ՀՀԿ—ն այդ հարցին չի անդրադարձել։ «Վարչապետի եւ նախարարների վերաբերյալ քննարկումը տեղի կունենա կուսակցության հաջորդ նիստում»,–հավելել է նա։
Հայաստանի հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ ստորագրվել է քաղաքական կոալիցիայի համաձայնագիր, որն ստորագրել են երկու քաղաքական ուժերի առաջնորդներ Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը։ Համաձայնագրում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով 2012 թվականի մայիսի 6—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21—ին ստո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի տոնում է իր 20—ամյակը։ Հիմնադրամի անցած ուղին անբաժան մասն է մեր անկախ հայրենիքի քսանամյա կենսագրության։ Քսանամյակը աշխարհասփյուռ հայության ուժի եւ անսահման նվիրվածության խորհրդանիշն է, որի շնորհիվ միասնաբար իրականացվում են ծրագրեր՝ հանուն հայրենի տան եւ հողի շենացման, նոր ու զորավոր հայրենիքի կառուցման։ Այս 20 տարիներին է, որ կյանք առան ճանապարհներ, դպրոց ու հիվանդանոց, ջրագիծ եւ գազատար, որոնց շնորհիվ նոր շունչ ստացան Հայաստանի եւ Արցախի տասնյակ գյուղեր եւ քաղաքներ։ Ի սկզբանե թիկունք լինելով հայոց պետականության կայացմանը՝ հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը եւ շարունակում է առաջ քայլել՝ զարգացում ապրող մեր երկու հայրենիքների հետ միասին։
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, Սերժ Սարգսյանը շնորհավորեց նիստի մասնակիցներին հիմնադրամի կազմավորման 20—րդ տարեդարձի կապակցությամբ։
«Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել։ Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը։ Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլեւս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Սա հոբելյան է, որ մեզ ուրախություն եւ հպարտություն է ներշնչում եւ մյուս կողմից առիթ է ոգեւորության ու նոր ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 552 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024