ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 05:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 270 271 272 273 274 ... 312 313 »

Արցախում եթե թոթվախոս երեխային անգամ այսօր հարցնելու լինես, թե իր համար որն է ամենահիշարժան, պայծառ տոնը, նա միանշանակ կպատասխանի՝ Մայիսի 9—ը...
Մեծերից նա լսել է, որ 1945–ին իրենց պապերը պարտության են մատնել ֆաշիստներին։ Իսկ 1992—ին, նույն օրը, 47 տարի անց, պապերի սխրանքը կրկնել են նրանց որդիներն ու թոռները՝ գերությունից փրկելով հայոց բերդաքաղաք Շուշին։ Ու պատահական չէ, որ մեր կյանքում Մայիսի 9—ը նշանավորվեց եւս մեկ հիշարժան իրադարձությամբ՝ մեր տոնացույցում ամրագրվելով որպես պաշպանության բանակի ծննդյան օր։ Բանակ, որի գոյությամբ է պայմանավորված Արցախի 20—ամյա անկախ պետականությունը, նրա ժողովրդի անվտանգությունը, երկրի ապագան։ Այս ճշմարտությունը գիտակցում են բոլորը՝ մեծ ու փոքրով։ Ահա թե ինչու նրանց համար այնքան թանկ է հազարավոր հայորդիների արյամբ նվաճված հաղթանակը, որն աչքի լույսի պես պահպանելու, գուրգուրելու, սիրելու կարիք ունի։ 
Իսկ թե երկրի անվտանգությունն, իրո՞ք, հուսալի ձեռքերում է գտնվում, դրանում համոզվելու եւս մեկ առիթ էր երեկ մայրաքաղաք Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում Եռատոն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 554 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ըստ ընտրատարածքների ոչ պաշտոնական նախնական տվյալներով, հաղթել են հետեւյալ թեկնածուները.

Թիվ 1. Ռուբեն Հայրապետյան, ՀՀԿ

2. Սամվել Ֆարմանյան, ՀՀԿ

3. Արթուր Ստեփանյան, ՀՀԿ

4. Արտակ Սարգսյան, ՀՀԿ

5. Արթուր Գեւորգյան, ՀՀԿ

6. Ռուբեն Հովսեփյան, ՀՀԿ

7. Սամվել Ալեքսանյան, ՀՀԿ

8. Կորյուն Նահապետյան, ՀՀԿ

9. Ռուբեն Սադոյան, ՀՀԿ

10. Գարեգին Նուշիկյան, ՀՀԿ

12. Լյովա Խաչատրյան, ԲՀԿ

13. Մհեր Սեդրակյան, ՀՀԿ

14. Վրեժ Մարկոսյան, ՀՀԿ

15. Մնացական Մնացականյան, ՀՀԿ

16. Մուրադ Մուրադյան, ՀՀԿ

17. Կարինե Պողոսյան, ՀՀԿ

19. Սեդրակ Սարոյան, ՀՀԿ

20. Հրանտ Գրիգորյան, ՀՀԿ

21. Ալեքսան Պետրոսյան, ՀՀԿ

22. Մանվել Բադեյան, ՀՀԿ

23. Կարեն Բոթոյան, ՕԵԿ

24. Հակոբ Հակոբյան, ՀՀԿ

25. Դավիթ Քոչարյան, ԲՀԿ

27. Մուրադ Գուլոյան, ԲՀԿ

28. Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ

29. Արկադի Համբարձումյան, ՀՀԿ

31. Կարեն Սարիբեկյան, ՀՀԿ

32. Կարեն Կարապետյան, ՀՀԿ

33. Աշոտ Աղաբաբյան, ՀՀԿ

34. Մարտուն Գրիգորյան, ԲՀԿ

35. Սամվել Բալասանյան, ԲՀԿ

36. Մուշեղ Պետոյան, ԲՀԿ

37. Հայկ Գրիգորյան, ՀՀԿ

38. Վահե Հակոբյան, ՀՀԿ

39. Աշոտ Արսենյան, ՀՀԿ

40. Մարինե Մարաբյան, անկուսակցական

41. Հակոբ Հակոբյան, ՀՀԿ

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը. ՀՅԴ

Ավարտվեցին հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք նոր քաղաքական ու բարոյական փորձությունն էին մեր պետականության և ժողովրդի համար։
ՀՅ Դաշնակցությունը հանրությանը ներկայացավ ընտրական հստակ ծրագրով, որի կենսագործման դեպքում բոլորս կապրեինք որակապես այլ երկրում։ Մենք հրապարակային աշխույժ քարոզարշավ անցկացրեցինք, մեր մոտեցումները հասցրեցինք ընտրողներին, արժանացանք համընդհանուր ընկալման։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին ՀՅ Դաշնակցության օգտին։
Ցավոք, ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Պարզ դարձավ, որ համընդհանուր ընտրախախտումները ծրագրավորված էին և տեղի ունեցան տեղամասային կենտրոններից դուրս` մայիսի 6-ին և նախորդող օրերին: Իշխող կոալիցիայի անդամների անվան դիմաց գրանցվեցին բարձր արդյունքներ. նախ և առաջ ի հաշիվ պետական և վարչական լծակների ամբողջական օգտագործման ու ընտրակաշառքի վերածված աննախադեպ մեծ ֆինանսական միջոցների։ Անառարկելի փաստ է, որ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։
Այս իրողությունը վկայում է, որ սոցիալական դժվար վիճակի մատնված, իրավականորեն անպաշտպան, պետությունից օտարված հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը չկատարեց ազատ ու գիտակցված ընտրություն: Ժողովրդի ապաքաղաքականացումը, աղքատությունն ու թշվառությունը ընտրակաշառքի և ճնշումների միջոցով ապահովեցին իշխանությունների վերարտադրումը:
Սա նաև նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում ՀՅ Դաշնակցությունը, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 477 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարդան Օսկանյանը դեմ է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիային

 ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը պատասխանել է Civilnet փորձագիտական կենտրոնի որոշ հարցերի.

-Պարոն Օսկանյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները:
-Ես համոզված եմ, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը: Բացատրեմ՝ ինչու: Ասվում է, որ քվեարկել է ավելի քան 1,5 միլիոն քաղաքացի, որը մոտավորապես 160 հազարով ավելի է 2007թ. խորհրդարանական ընտրություններին քվեարկածների թվից, այն դեպքում, երբ 2007-ից այս կողմ Հայաստանից հեռացել է շուրջ նույնքան մարդ: Սա նշանակում է, որ քվեարկողների թիվը ուռճացված է մի քանի հարյուր հազարով, և պարզ է, թե այդ ձայները ուր են գնում: Զուտ թվաբանական այս կասկածը ամրագրվեց նաև քվեարկածների ուռճացված ցուցակների հրապարակումով, ինչպես նաև բոլոր այն ինստիտուցիոնալ խախտումներով, որոնք տեղի ունեցան ընտրության օրվա առաջին ժամից սկսած: Ուստի, եթե այդ քվեարկողների ուռճացված քանակը հանենք ընդհանուր գումարից և այդքան թիվ նվազեցնենք իշխող կուսակցության ստցած ընդհանուր թվից, բոլոր կուսակցությունները կուենային իրենց ճիշտ հարաբերակցությունը, որի դեպքում խորհրդարանում քաղաքական ուժերի բոլորովին այլ կոնֆիգուրացիա կլիներ:

-Հանրապետական կուսակցությունն իր ստացած քվեներով կարող է միայնակ կառավարություն կազմել: Այս պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք կոալիցիան, եթե ԲՀԿ-ին նման առաջարկ լինի:
-Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն ունի, նրա հետ կոալիցիա կա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 15—ին Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իշխանությունը կփոխանցի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Կիրակի օրը կայացած նախագահի ընտրության երկրորդ փուլում սոցիալիստ թեկնածուն ձայների շուրջ 52 տոկոսով հաղթել է ընտրապայքարում՝ հետեւում թողնելով Սարկոզիին։ Վերջնական արդյունքները պետք է 10 օրվա ընթացքում հաստատվեն Սահմանադրական խորհրդի կողմից։
1981 թվականից ի վեր սա Ֆրանսիայում առաջին նախագահական ընտրությունն էր, որտեղ գործող նախագահը պարտություն կրեց պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին։
Այսպիսով, 17 տարի անց Ֆրանսիան կրկին ունենալու է սոցիալիստ նախագահ։
Փարիզում հանդես գալով իր կողմնակիցների առջեւ՝ Սարկոզին ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել է Օլանդին։
Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ Օլանդի հաղթանակը կարող է մեծ ազդեցություն ունենալ Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի հանգուցալուծման, տնտեսական զարգացման եւ անգամ Աֆղանստանից ֆրանսիացի զինվորների դուրսբերման վրա։
Այսօր Սարկոզին եւ Օլանդը կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմի հերթական տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը։
Թուրքիայում ոգեւորությամբ է ընդունվել Սարկոզիի հեռանալու լուրը։ Էրդողանը, այսպիսով, հույս է հայտնել, որ ի վերջո կկարգավորվեն թուրք—ֆրանսիական հարաբերությունները. «Եթե նախընտրական շրջանում իշխանությունների արած պոպուլիստական հայտարարությունները կիրառվեն, ապա դա բացասաբար կանդրադառնա թուրք—ֆրանսիական հարաբերությունների վրա»։
Մինչդեռ նախընտրական շրջանում Օլանդը խոստացել է քրեականացնել ցեղասպանության ժխտումը, Ֆրանսիայում հիմնել Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձնել նախապայման՝ ԵՄ—ին Թուրքիայի անդամակցության ճանապ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 598 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԿԸՀ—ի կողմից ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո քաղաքական դաշտում կարծես անդորր էր հաստատվել։ Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները չէին շտապում մեկնաբանություններ կամ հայտարարություններ անել։
Ինչպես «Ա1+»—ի հետ զրույցում նշել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, իրենց մոտեցումները քննարկման փուլում են։ «Ժառանգություն» կուսակցությունը ընտրությունների արդյունքների, դրանց ընդունման կամ բողոքարկման եւ իրենց հետագա քայլերի մասին հայտարարությամբ հանդես կգա մայիսի 8—ին։
Համանման պատասխան է տվել «NEWS.am»—ի թղթակցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Երբ կամփոփվի ընտրությունների ամբողջ արդյունքը, կունենանք ամբողջական պատկերը, քաղաքական խորհրդում կքննարկվի, եւ հանդես կգանք հայտարարությամբ, որը միանշանակ այսօր (մայիսի 7—ին) չի լինի»,–նշել է նա։
Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում կտրականապես հրաժարվել է մեկնաբանել կամ որեւէ գնահատական տալ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ։ Նա նաեւ չի ասել, թե Հայ ազգային կոնգրեսը հատկապես երբ հանդես կգա հայտարարությամբ։ «Կիմանաք»,–եզրափակել է Լ. Զուրաբյանը։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը եւս դեռ որեւէ հայտարարություններով հանդես չեն եկել։
Ինչպես «Panorama.am»—ին հայտնել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժնի վարիչ Բորիս Գյուրջյանը, Կոմկուսում սպասում են մարզերից վստահված անձանց հաշվետվություններին, եւ երկու— երեք օրից ամփոփելով դրանք, կուսակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակում հայտնել են, որ այժմ դիրքորոշումը հստակեցվում է, ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբից հայտնում են, որ 2012 թ. մայիսի 6—ի ժամը 8.00—ից մինչեւ մայիսի 7—ի ժամը 6.00—ի դրությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն՝ ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին եւ ԶԼՄ—ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, հակաքարոզչության եւ այլ խախտումների վերաբերյալ։
Ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ մասեր՝ 59, ինտերնետային կայքերից՝ 41, դիտորդներից՝ 2 տեղեկություն։
Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրվել եւ ԶԼՄ—ներին է տրամադրվել հիսունից ավելի պարզաբանում։
Տեղեկությունների մի մասը հերքվել է, մյուսներով քննությունը շարունակվում է։

***
ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6—ի ընտրությունների ընթացքում ժամը 23։00—ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20—ը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50—ին ընթացք է տրվել՝ դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրեսին» տեղեկացրին, որ քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ՝ 2—ը ՀՀ քրեական օրենսգրքի 1542—րդ հոդվածով, 1—ը՝ 316—րդ հոդվածի 1—ին մասով։ Ստացված հաղորդումներից 1—ով տրվել է պարզաբանում, 1—ն ուղարկվել է ԿԸՀ—ի քննարկմանը, իս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։
«Chicago Tribune» պարբերականը գրում է, որ շատ քվեարկողներ եւ կուսակցության առաջնորդներ հույսով են լցված, որ ընտրությունները ուղենիշ կդառնան երկրում ժողովրդավարության համար։ Պարբերականը նաեւ շեշտում է խորհրդարանական ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցության հաղթանակի մասին՝ անդրադառնալով տեղամասերի արդյունքներով խորհրդարան անցած մյուս կուսակցություններին։
«Reuters»—ը նշում է, որ շատերի կարծիքով այս ընտրությունները՝ համեմատած 2007–ի եւ 2008—ի ընտրությունների հետ, կարող են «դարակազմիկ» համարվել՝ միաժամանակ ընդգծելով նաեւ թեթեւ խախտումները։ Մասնավորապես նշվում է, որ ընտրություններում չի եղել բռնություն, ինչը քաջալերող է այն ժողովրդի համար, ով ցանկանում է կայունություն, որպեսզի զարգացնի իննսունականներից Ադրբեջանի հետ պատերազմելու եւ 2008—2009թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի արդյունքում քայքայված տնտեսությունը։ Նաեւ ասվում է, որ սոցիալական խնդիրները եւ տնտեսական ծրագրերը կուսակցությունների քարոզարշավների հիմնական ուղղությունն են եղել, եւ նաեւ այն, որ քարոզարշավը Հայաստանում՝ «Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից երկրում», շատ ակտիվ է ընթացել։ «Կուսակցությունների տնտեսական ծրագրերը միմյանցից շատ տարբեր չէին. բոլորում նշվում էր երկրի տնտեսության զարգացման եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակելու մասին»։
Ռուսական «Ria.ru»—ն անդրադառնում է ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներին։ «ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ստացել է 62 հաղորդում ընտրախախտումների վերաբերյալ։ Այս առիթով՝ 3 քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունը նաեւ հետաքննում է 43 հաղորդում ԶԼՄ—ներում եւ համացանցում կասկածելի խախտո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 521 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լրիվ հնարավոր է, որ նոր գումարման խորհրդարանում ԲՀԿ-ն ընդդիմանա ՀՀԿ-ին. Ալ. Իսկանդարյան 

Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի հավաքած քվեների քանակը տրամաբանական էր. քաղաքական այդ ուժի դեպքում հենց այսպիսի թվերի էլ պետք էր սպասել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ կատարվածը պայմանավորելով ՀԱԿ-ի իդեոլոգիայից մարդկանց հիասթափվածությամբ:
Անդրադառնալով ՕԵԿ-ին՝ քաղաքագետը նկատեց, որ նրա համար ընտրությունները բավական հաջող անցան:
Հարցին ի պատասխան՝ որքա՞ն մեծ է նոր կոալիցիայի ստեղծման հավանականությունը, Իսկանդարյանն ասաց՝ կապրենք, կտեսնենք:
«Ինձ մոտ հարց է ծագում՝ կառաջարկի՞ արդյոք ՀՀԿ-ն ԲՀԿ-ին իր հետ կոալիցիա կազմել: Սա է ամենակարևոր հարցը, ոչ թե այն, թե կմտնի ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ: Միանշանակ է միայն, որ կոալիցիայի մաս կդառնա ՕԵԿ-ը: Բայց մինչ այդ, իհարկե, կլինեն հանրահավաքներ, պայմանավորվածություններ, սակայն դրանք քաղաքական իրականությունն արմատապես փոխել չեն կարող»:
Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային՝ Իսկանդարյանը բավական պատկառելի որակեց այն քաղաքացիների թիվը, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքներից: «Միաժամանակ, հասարակության մի զգալի հատվածին էլ հնարավոր եղավ համոզել»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ եթե ընտրված կուսակցությունները մուտք գործեն խորհրդարան և սկսեն համատեղ աշխատել, բոլորովին նոր որակի քաղաքական իրականություն կստեղծվի:
«Այս ԱԺ-ն ավելի կենսունակ կլինի, ընդ որում, լրիվ հնարավոր է, որ նոր գումարման խորհրդարանում ԲՀԿ-ն ընդդիմանա ՀՀԿ-ին: Ինչ վերաբերում է «Ժառանգությա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
”Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարության եւ ազդեցության էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ ռուսաստանցիների լայն եւ բազմամյա աջակցության մասին:
Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա:
Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար: Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը:
Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024