ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 17.12.2018, 20:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [445]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [162]
Քաղաքականություն [596]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 268 269 270 271 272 ... 284 285 »
Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ-պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը ՊՆ համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» և «Պլանավորման և վերանայման գործընթացի» իրականացման առաջընթացի գնահատում:

Նախարար Օհանյանը և դեսպան Հուսեյն Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:

Կողմերն արձանագրել են պաշտպանական բարեփոխումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 136 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սարկոզին կարգադրել է նոր օրինագիծ մշակել

Երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի` հակասահմանադրական ճանաչվելուց հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարգադրել է մշակել նոր օրինագիծ. հաղորդում է  BBC News-ը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական խորհուրդն այդ որոշումն ընդունել է փակգաղտնի քվեարկությամբ:
yerkir.am
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 177 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վատիկանը սկսում է հրապարակել իր արխիվային գաղտնի փաստաթղթերը, որոնք ունեն 400 տարվա պատմություն՝ սկսած 1621 թվականից։ Ամենահին փաստաթուղթը 8—րդ դարի թվագրում ունի։ Ինչպես հաղորդում է «HaberTurk»—ը, Կապիտոլիումում բացված ցուցահանդեսում ներկայացվում են 100 գաղտնի փաստաթղթեր, որոնց թվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրողությունն ապացուցող փաստաթղթեր։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ այս տարվա սեպտեմբեր։
Ինչպես հայտարարել է Վատիկանի գաղտնի արխիվի պետ, եպիսկոպոս Սերջիո Պագանոն՝ փաստաթղթերում առկա են մեծածավալ տեղեկություններ հայերի մասին։ Պագանոն ընդգծել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրքական զորքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված դաժան խոշտանգումների մասին։
Դեռեւս 2011—ի ամռանը Պագանոն հայտնել էր, որ Հռոմում կբացվի Վատիկանի արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը։ Նա ընդգծել էր, որ ներկայացվող փաստաթղթերի թվում են 1896—ին թվագրված Հռոմի պապ Լեւոն 13—րդի նամակը ուղղված սուլթան Աբդուլ Համիդին, որով կոչ էր արվում դրսեւորել բարեսրտություն եւ դադարեցնել հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը։
Պագանոն ամռանը թուրքական «Vatan»—ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ շուրջ 100 փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ թուրք զինվորականների գործողությունների վերաբերյալ գրավոր ապացույցներ կհրապարկվեն առանձին գրքով։
Նա ներկայացրել էր նաեւ այդ փաստաթղթերից մի հատված՝ Մուստաֆա Սուլեյման անունով թուրք զինվորականի վկայությունը. «Մենք մուտք գործեցինք հայկական գյուղեր եւ քաղաքներ ու բոլորին սպանեցինք, առանց հաշվի առնելու նրանց սեռը եւ տարիքը։ Մեզ հետ գյուղեր եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց հայեր, այդ թվում՝ նաեւ հաշմանդամներ, թաքնվում էին դպրոցում, որը գտնվում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը եզրակացություն է ընդունել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի առնչությամբ։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Եվրոպական խորհրդի մամլո ծառայությունից, ԵՄ ԱԳ նախարարները ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում ծավալվող համագործակցությունը միության հետ։
«ԵՄ—ն վերահստատում է իր հիմնական շահերը տարածաշրջանում, այդ թվում անվտանգության եւ կայունության հաստատումը, ժողովրդավարական բարեփոխումները, էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային զարգացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»,–նշված է եզրակացության մեջ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Վարշավայում 2011թ—ի սեպտեմբերի 30—ին ընդունված Արեւելյան գործընկերության համատեղ հայտարարության մեջ ընդգրկված դրույթների իրականացմանը, մասնավորապես հստակ նախանշված Òավելին ավելիի դիմացե մոտեցման իրականացմանը։
Հայաստանի մասով մասնավորապես շեշտվում է ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացը։ «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի համար Հայաստանն ապահովել է բոլոր նախապայմանները եւ սպասում է 2012թ. սեպտեմբերին»,–նշված է եզրակացության մեջ։
Նշվում է նաեւ, որ Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումները առանձին ոլորտներում, ինչի համար ԵՄ—ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օժանդակությունը։ «ԵՄ—ն հատկապես ընդգծում է մայիսին կայանալիք խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունների կարեւորությունը, որոնք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին»,–շեշտում են ԵՄ ԱԳ նախարարները՝ ընդգծելով, որ համակ ուշադրությամբ հետեւելու են այդ ընտրություններին։
Նախարարները նաեւ ողջունել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը։
Միաժամանակ Ադրբեջանի մասով որպես հիմնական մտահոգության առարկա Եվրոպական խորհուրդը նշե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 178 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փետրվարի 27—ի երեկոյան «Միասին» շարժման անդամներն ու համակիրները մոմերով երթ են կազմակերպել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Սումգայիթում զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։
Մոմերով երթի հարյուրավոր մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում ջահերով կազմել են «NEVER AGAIN» («Այլեւս երբեք») բառակապակցությունը, իսկ Մեծ եղեռնի հուշահամալիրի մշտավառ կրակից վառել են ջահերից մեկը, ապա ֆլեշմոբի բոլոր մասնակիցների ջահերը։
Միասին շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիայով առաջին հերթին նպատակ ունեին հարգել սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը։
«Մեր ակցիան մեսիջ էր՝ ուղղված ողջ քաղաքակիրթ մարդկությանը, նաեւ Ադրբեջանին, որ վերջին շրջանում ակտիվացրել է հակահայ քարոզչությունը ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երրորդ երկրների լսարանի համար»,–նկատեց նա։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 129 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը նկատելի քայլերով մոտենում է Եվրամիության հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի կնքմանը, ինչի կապակցությամբ երեկ Երեւանում սկսվեցին բանակցությունները։
Բանակցություններում Եվրոպական միությունը ներկայացնում է Եվրոպական հանձնաժողովը, Հայաստանի կառավարությունը՝ արտաքին գործերի նախարարությունը։
Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը սահմանում են վիզաների համար գանձվող ավելի ցածր վճարներ բոլոր քաղաքացիների համար, վճարների վերացում որոշ քաղաքացիների համար, դիմումների ուսումնասիրման առավելագույն 10 օրացույցային օրվա ժամկետ, օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ, որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում, դիվանագիտական անձնագրերի առանց վիզաների պահանջի վերացում եւ ավելի լավ շարժունակություն անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում։
ՀՀ ԱԳ փոխնախարար, հայկական կողմից բանակցող Զոհրաբ Մնացականյանը լրագրողների առջեւ հայտարարեց, որ վիզաների եւ ռեադմիսիայի համաձայնագրերն առանձին համաձայնագրեր են. առաջինը կարգավորում է վիզաների դյուրացման ռեժիմը՝ դյուրացված փաստաթղթեր, գնային նոր քաղաքականության մշակում, դյուրացված համակարգից օգտվող համապատասխան խմբերի մատնանշում եւ այլն, ռեադմիսիայի համաձայնագիրը կարգավորում է ՀՀ—ում եւ ԵՄ երկրներում գտնվող ոչ լեգալ քաղաքացիներին լեգալ դաշտ բերելու հարցերը։
«Այս գործընթացի նշանակությունը չափազանց կարեւոր է. այն շատ սպասված էր Հայաստանի կողմից եւ մեծ ուշադրություն է առաջացնում հասարակության մեջ»,—ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ գործընթացն ունի նաեւ քաղաքական նշանակություն, այն է՝ Հայաստանը տարբեր մակարդակներում ակտիվ քաղաքական երկխոսության եւ հարաբերության մեջ է ԵՄ—ի հետ։
Ինչ վերաբերում է համաձայնագրերի կնքման ժամկետներին, ապա փոխնախարարն ասաց, որ առկա է փորձ, ցանկություն, վճռականություն. «Մենք չենք խոսում տարիների մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 156 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարեց արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6—ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ ընտրական օրենսգրքի նախատեսված են հստակ սահմանված ժամկետներ ու միջոցառումներ, զուտ կազմակերպական աշխատանքների իրականացման համար ժամանակացույցը անհրաժեշտ է։ «Ընտրության օրվա նշանակումից հետո պետք է լիներ ժամանակացույցի հաստատումը, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար պարզ լինի ընտրական օրենսգրքով նախատեսված այս կամ այն գործառույթի հստակ իրականացման ժամանակահատվածը՝ սկիզբը եւ ավարտը»,–նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ժամանակացույցը կտեղադրվի ԿԸՀ համացանցային կայքում եւ հասանելի կլինի քաղաքացիներին։ Այն եւս մեկ լրացուցիչ հնարավորություն է՝ ապահովելու ընտրական գործընթացների թափանցիկությունը, հրապարակայնությունն ու լիակատար վերահսկողությունը։ Ժամանակացույցում նշված են 96 միջոցառումներ, որոնք ամրագրված են ըստ ժամկետների։ Ժամանակացույցով առաջին քայլը, օրինակ, պետք է լինի այն, որ ԱԺ—ում ներկայացված կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մեկական աուդիտորի թեկնածություն, որը պետք է ընդգրկվի ԿԸՀ վերստուգիչ—վերահսկիչ հանձնաժողով՝ հասարակական հիմունքներով։ Այս քայլը խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունները պետք է կատարեն ընտրության օրվա նշանակումից հետո տասնօրյա ժամկետում։ Ըստ ժամանակացույցի, կուսակցությունների ու մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրումները պետք է կատարվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 55 օր առաջ եւ ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 202 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Լայմա Լյուչիա Անդրիկիենեի նախագահությամբ փետրվարի 23—ին շարունակեց աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ—ում երիտասարդության դերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Նա ծանոթացրեց Բոլոնիայի ծրագրով նախատեսված կրթական բարեփոխումներին, երկրում կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրմանը, ՀՀ ազգային որակավորման ծրագրերի կատարման ընթացքին եւ կարեւորեց այդ աշխատանքներում երիտասարդության ներգրավվածության բարձր մակարդակը։ Նրա տեղեկացմամբ՝ համալսարանական խորհուրդներում 25 տոկոսը ուսանողներ են։ Բուհական համակարգում ստեղծվում են ուսանողական հետազոտական միություններ, խորհուրդներ, որոնք ոչ միայն մասնագիտական հետազոտություններ են կատարում, այլեւ առաջարկներ ներկայացնում ուսումնական հաստատության կառավարման, աշխատաոճի վերաբերյալ։ Հիմնական մարտահրավերները համընկնում են Բոլոնիայի գործընթացում առկա հիմնախնդիրներին, որոնք առնչվում են սոցիալական, ֆինանսավորման հարցերին, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, հավաստագրման մեխանիզմների բարելավմանը, կրթական նպատակով ուսանողների տեղաշարժին։ Չնայած առկա հիմնախնդիրներին՝ Հայաստանի կրթական ոլորտում աստիճանաբար անցում է կատարվում դեպի ուսանողակենտրոն ուսուցումը։
Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովում գործող երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները։ Նրանք երիտասարդական խորհրդարանի ստեղծումը կարեւորեցին ոչ միայն այն առումով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 174 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից՝ հրամանագրի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է 2012 թվականի մայիսի 6—ին։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հիշեցնենք, որ ՀՀ նախորդ՝ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր՝ 90 համամասնական եւ 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 2007թ. մայիսի 25–ին։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 164 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«New York Times» պարբերականն անդրադարձ է կատարել հայերին, հայկական քաղաքակրթությանը, եւ ամենահին քաղաքակրթություն ունեցող ազգերից մեկի գոյատեւման գաղտնիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմնեպրեսը», պարբերականը նշում է, որ հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արեւելքի ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որ գոյատեւել է, սակայն իր պատմության մի մեծ ժամանակահատվածում Հայաստանը պետականություն չի ունեցել։
Այս գոյատեւումը տեղի է ունեցել գրավոր եւ բանավոր խոսքի միջոցով ազգի մշակույթը տեղ հասցնելով։ Սա այն հիմնական պայմանն է, որի օգնությամբ հայերի ինքնությունը պահպանվել է։ Վտանգավոր ժամանակահատվածներում հայերը գրառումներ են թողել գրքերի պահմանման համար եւ խորհրդատվություններ նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք վաճառելու դեպքում կհայտնվեին օտար ձեռքերում։ 19—րդ դարի վերջում անգլիացի մի ճանապարհորդ դիտարկել է, որ հայերը շատ են գնահատում տպագիր մամուլը։
1511—1512 թթ. առաջին հայկական գիքը տպագրվել է Վենետիկում։ Այս իրադարձությունը էական նշանակություն է ունեցել այս ցրված ազգի համար։
«Այս ազգը քրիստոնեությունը ընդունել է առաջինը կամ երկրորդը։ Հայաստանը պահանջ է դրել լինել առաջին ազգը, որ որդեգրել է իր պետական կրոնի հավատը։ Հայկական եկեղեցու կողմից կրոնի ընդունումը համարվում է 301 թ.»,–նշում է պարբերականը։
Ապա այս ամենին հետեւել է այն նախաձեռնությունը, որը հայերի համար հանդիսացել է անկյունաքար. տարբերակիչ գրերի գյուտ, որը հնարավորություն է տվել մատուցել լեզվի հնչյունային համակարգը։ Սա հնարավոր դարձրեց «Աստվածաշնչի» թարգմանությունը եւ հայ գրականության հիմնադրումը՝ իր աշխարհիկ եւ սուրբ դրսեւորումներով։ Պարբերականը նաեւ պատմել է հայկական մանրանկարչության, դրա շքեղության եւ անհամեմատելիության մասին։ «Հայկական մանրանկարչությունն իր գագաթնակետին է հասել 13—րդ դարում Կիլիկիայի Հայկական Թագավորության ժամանակ, որը իշխել է Փոքր Ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 149 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018