ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 19.12.2018, 13:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [446]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [164]
Քաղաքականություն [597]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 12

Նախագահ Արմեն Սարգսյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ երեկ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։
Հանրապետության նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին ու պատվիրակության ողջ անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն եւ բարեկեցություն։
Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին այցելության եւ շնորհավորական ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ այսօրվանից Հայաստանի տարբեր վայրերում կմեկնարկեն «Եվրոպայի օրվա» տոնակատարությունները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ—ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի եւ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 36 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ղարաքիլիսայի ճակատամարտի սկզբում՝ մայիսի 24—25—ի գիշերը, թուրքական այդ գնդի հետախուզությունն արդեն հասել էր Միսխանայի ձորը եւ մտել հյուսիս— արեւմտյան կողմից նրա առաջին՝ Նովոմիխայլովկա (Միսխանա) հունաբնակ գյուղը։
Ժ. 15—ին հակառակորդը վճռական հարձակման անցավ նաեւ հայկական աջ թեւի դեմ։ Գյառգյառից առաջացող թուրքական 2000—անոց ջոկատը գրոհեց Բզովդալի լեռնանցքում եւ նրանից հարավ կանգնած տեղական ուժերը եւ 1—ին Հավաքական գնդի զորամասերը (Բզովդալ — 2 վաշտ՝ 2 հրանոթով, Խանջուղազ —1 հետախուզական հեծելավաշտ), որոնք չդիմանալով ուժեղ ճնշմանը, նահանջեցին մասամբ Ահմեդաղյուրտ լեռ, մասամբ էլ՝ Ղշլաղ։ Հակառակորդի մեկ այլ՝ 700 հոգանոց զորասյուն ստիպեց նահանջել Իրխանլի ձմեռոցը պաշտպանող հայկական ուժերին։ Դեպի Ահմեդաղյուրտ լեռ թուրքերի ճեղքումը կասեցնելու նպատակով՝ Ղորղանյանը ուղարկեց իր վերջին պահեստային ուժը՝ 2 վաշտ, զբաղեցնելու համար «Կոտրած եկեղեցուց» հյուսիս—արեւելք ընկած բարձունքները, այդ ընթացքում հակառակորդը գրավեց հայկական աջ թեւում գտնվող 965 բ—ն։
Ողջ օրվա ընթացքում թշնամու ճնշումը շատ ուժեղ էր նաեւ կենտրոնում՝ Դարբաս—Հաջիղարա հատվածում, ուր իրենց հերոսությամբ հատկապես աչքի ընկան Նժդեհի եւ ղշլաղեցի Արմենի խմբերը։
—Մայիսի 27—ի օրվա վերջում հստակ կերպով ուրվագծվեց թուրքական հրամանատարության պլանը՝ հարավից եւ հյուսիսից կատարվող հայկական թեւերի խոր շրջանցումներով լիովին շրջապատել եւ ջախջախել Ղարաքիլիսայի ջոկատը՝ դրանով իսկ բացելով դեպի Ղազախ, Թիֆլիս, ինչպես նաեւ Երեւան (հյուսիս—արեւելքից) տանող ուղիները։ Ստեղծված դրությունը հայկական կողմի համար օրհասական էր դառնում ոչ միայն պահեստային ուժերի իսպառ բացակայության, այլեւ զինամթերքի վերահաս սպառման պատճառով։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 43 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018