ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 15.10.2018, 20:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 08

Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց երեկ բողոքի ակցիա անցկացրեցին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները։ Ի զարմանս նրանց, անակնկալ ձեւով հանդիպման դուրս եկավ անձամբ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», ջերմ ու անմիջական մթնոլորտում նաիրիտցիները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, տարիներ շարունակ անարձագանք մնացած խնդիրները, որոնք լուծում չեն ստանում ինչպես կառավարությունում, այնպես էլ դատական համակարգում։ Գործարանի նախկին աշխատակիցների փաստաբանը ներկայացրեց դատական նիստերի հետ կապված դժգոհություններն ու բողոքները։
Նախագահ Սարգսյանն ուշադիր լսեց նաիրիտցիներին եւ խոստացավ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում անդրադառնալ նրանց բարձրացրած խնդիրներին, դրանք քննարկել բարձրագույն դատական համակարգի ղեկավարության հետ։
Նախագահի հանդիպումը նստավայրի մոտ չսահմանափակվեց միայն նաիրիտցիների հետ զրույցով։ Երեւանի նախակրթարաններից մեկի սաները, որոնք այդ պահին հաղթանակած վերադառնում էին սպորտային մրցույթից, հայտնվեցին նախագահի ուշադրության կենտրոնում։ Նրանց հաղթանակն առավել հիշարժան դարձավ երկրի ղեկավարի հետ հանդիպմամբ։ Երեխաները ոգեւորությամբ ծանոթացան նախագահ Սարգսյանի հետ, պատմեցին իրենց մրցույթի մասին։ Հանրապետության ղեկավարը խոստացավ մի օր հրավիրել նստավայր՝ պաղպաղակ հյուրասիրելու։ Իսկ երեխաներից մեկը ջերմ զրույցը համեմեց իր մանկական անկեղծությամբ։ «Մենք ցանկանում ենք ամեն օր հյուր գալ Ձեզ»,–ասաց նա։ 

Դիտումներ Просмотров: 11 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 9—ը Մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի հաղթանակի օրն է, իսկ մեր սերունդը մայիսյան տոնամատյանում գրանցեց եւս մեկ փառավոր հաղթանակ՝ Շուշիի ազատագրումը։ Այն միաժամանակ հիմք դրեց կազմակերպված պաշտպանության բանակին։ Սա իրավամբ հաղթանակի տոն է, համազգային միասնության ու համախմբվածության, հայի ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի հաղթանակի տոն։
Հայ ժողովրդի բոլոր հատվածները համախմբվելով Արցախի պաշտպանության վեհ գաղափարի շուրջ եւ դառնալով մեկ բռունցք, մի մարմին ու հոգի, այդ օրը ոտքի ելան՝ հանուն հայոց բերդաքաղաքի ազատագրման, հանուն հայ ժողովրդի դարավոր նպատակների իրագործման եւ Արցախի հարատեւման ու նրա լուսավոր ապագայի։
Շուշիի ռազմագործողությունների մշակումը հատկապես հրատապ եւ անխուսափելի դարձավ, երբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործադրելով Ադրբեջանում տեղակայված նախկին խորհրդային բանակի մարդկային ու տեխնիկական ներուժը եւ անցնելով լայնածավալ հարձակման, գրավեց ողջ Հյուսիսային Արցախը, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների զգալի մասը։ Ու հարվածի սպառնալիք ստեղծվեց Ստեփանակերտի ուղղությամբ։ 
Արցախի համար ստեղծված ռազմաքաղաքական ծայրահեղ դժվարին պայմաններում հայկական կողմին վիճակված էր պաշտպանական գործողություններին զուգահեռ անցնել բանակաշինության ծանր ու պատասխանատու գործընթացի իրականացմանը։ Կատարվեց առկա ուժերի եւ միջոցների վերակենտրոնացում՝ մեկ միասնական հրամանատարության ներքո, ձեւավորվեց բանակի շտաբ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով։ Ողջ հանրապետության տարածքը բաժանվեց պաշտպանական գոտիների։
Ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված Խոջալուի հաջող ռազմագործողությունից հետո հակառակորդը Շուշիում ավելի էր ակտիվացել, եւ Ստեփանակերտը ու շրջակա հայկական մյուս բնակավայրերը շարունակ հրետակոծության տակ էին պահվում։ Քաղաքն ավ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 13 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018