ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 12:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 8 » Բարձրացված խնդիրները կքննարկվեն /Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիներին, ապա նաեւ զրուցել մանուկների հետ/
11:31
Բարձրացված խնդիրները կքննարկվեն /Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիներին, ապա նաեւ զրուցել մանուկների հետ/

Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց երեկ բողոքի ակցիա անցկացրեցին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները։ Ի զարմանս նրանց, անակնկալ ձեւով հանդիպման դուրս եկավ անձամբ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», ջերմ ու անմիջական մթնոլորտում նաիրիտցիները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, տարիներ շարունակ անարձագանք մնացած խնդիրները, որոնք լուծում չեն ստանում ինչպես կառավարությունում, այնպես էլ դատական համակարգում։ Գործարանի նախկին աշխատակիցների փաստաբանը ներկայացրեց դատական նիստերի հետ կապված դժգոհություններն ու բողոքները։
Նախագահ Սարգսյանն ուշադիր լսեց նաիրիտցիներին եւ խոստացավ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում անդրադառնալ նրանց բարձրացրած խնդիրներին, դրանք քննարկել բարձրագույն դատական համակարգի ղեկավարության հետ։
Նախագահի հանդիպումը նստավայրի մոտ չսահմանափակվեց միայն նաիրիտցիների հետ զրույցով։ Երեւանի նախակրթարաններից մեկի սաները, որոնք այդ պահին հաղթանակած վերադառնում էին սպորտային մրցույթից, հայտնվեցին նախագահի ուշադրության կենտրոնում։ Նրանց հաղթանակն առավել հիշարժան դարձավ երկրի ղեկավարի հետ հանդիպմամբ։ Երեխաները ոգեւորությամբ ծանոթացան նախագահ Սարգսյանի հետ, պատմեցին իրենց մրցույթի մասին։ Հանրապետության ղեկավարը խոստացավ մի օր հրավիրել նստավայր՝ պաղպաղակ հյուրասիրելու։ Իսկ երեխաներից մեկը ջերմ զրույցը համեմեց իր մանկական անկեղծությամբ։ «Մենք ցանկանում ենք ամեն օր հյուր գալ Ձեզ»,–ասաց նա։ 

Դիտումներ: 21 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018