ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 10.12.2018, 03:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [442]
Մշակույթ [14]
Հասարակություն [750]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 25 » ԱԺ խմբակցությունները պատրաստ են քննարկումների
09:35
ԱԺ խմբակցությունները պատրաստ են քննարկումների

ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները պատրաստ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցի եւ պայմանների վերաբերյալ բանակցությունների։ «Արմենպրեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին խմբակցությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները։
«Ես, անկեղծ ասած, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմքեր չեմ տեսնում, բայց ցանկացած բանակցությունների մենք պատրաստ ենք։ Խորհրդարանն աշխատում է իր բնականոն հունով, ընդառաջում է կառավարության բոլոր օրենքներին եւ ծրագրերին։ Մենք որեւէ խոչընդոտ չենք ստեղծում՝ առավել եւս ներդրումների հետ կապված, ողջունում եւ օժանդակում ենք։ Նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մենք «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները պետք է ավարտին հասցնենք»,–նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու հավելեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ քաղաքական խնդիրները կարգավորելու մոտեցում չեն։
Բաղդասարյանը այնուամենայնիվ նշեց, որ ցանկացած տիպի բանակցությունների առաջարկ չեն մերժում։ Հարցին՝ հնարավո՞ր է բանակցությունների արդյունքում փոխեն իրենց տեսակետը, նշեց՝ բանակցությունները հենց նրա համար են, որ հասկանան, թե ինչ իմաստ ունի նշված նյութը։ «Այս հարցը միանձնյա որոշման ենթակա չէ, բայց քննարկման առարկա է։ Մենք կքննարկենք ու որոշում կկայացնենք»,–նշեց Բաղդասարյանը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ իրենք եւս կողմնակից են, որ ձեւավորվի քննարկումների ձեւաչափ, եւ կարողանան համակողմանի որոշում կայացնել։ Խորհրդարանական ընտրությունների ժամկետ դեռ չի կարող նշել, քանի դեռ բանակցությունները չեն կայացել։ Զերծ մնաց այլ մանրամասներ ասելուց, պարզապես նշեց՝ իրենց խմբակցությունը պատրաստ է այդ բանակցություններին։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխական ուժն է, որն էլ եւ առաջ է բերել արտահերթ ընտրությունների օրակարգն ու անհրաժեշտությունը։ Ժամկետների մասին հստակ դեռ ոչինչ ասել չկարողացավ։ Վարչապետի հետ բանակցությունների ընթացքում կհստակեցվի դա։ «Կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններն իսկապես անհրաժեշտություն են մի քանի պատճառներով։ Նախկինում նշում էինք մասնավորապես այն, որ կառավարության ծրագրում է գրված մինչ մեկ տարի ժամկետը։ Խոսում էինք նաեւ այն մասին, որ հանրության տրամադրությունները արտացոլված չեն ԱԺ—ում։ Հիմա, փաստորեն, Երեւանի ավագանու ընտրություններից հետո ունենք հետեւյալ պատկերը՝ ԲՀԿ—ն եւ «Լույս» դաշինքը, որոնք ներկայացված են նաեւ Ազգային ժողովում, շատ քիչ ներկայացվածություն ունեն ավագանիում։ Դա նշանակում է, որ մարդկանց վերաբերմունքը նաեւ փոխվել է քաղաքական ուժերի հանդեպ։ Եվ հիմա առավել արտացոլված եւ ակնհայտ է, որ ԱԺ—ն չի արտացոլում մարդկանց տրամադրություններն ու կամքը»,–հիմնավորեց Նազարյանը։
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը արձանագրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում։ Դրան կողմ են քվեարկել նաեւ իրենք։ «Եվ մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, հետեւաբար, որեւէ անպատեհություն չենք տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դրա ժամանակացույցի, ճանապարհային քարտեզի շուրջ քննարկում ունենալու համար»,–ընդգծեց Համբարձումյանը։
Նա նշեց՝ իրենք ի սկզբանե առիթ են ունցել ասելու, որ արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետներ ասելը ճիշտ չէ, պետք է նկատի ունենալ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ քայլերի եւ գործողությունների տրամաբանական ժամկետները, օրենսդրաիրավական կարգավորումները, մրցակցային պայմանների ապահովումը։ Շեշտեց՝ պատրաստ են քննարկել ճանապարհային քարտեզը եւ ժամանակացույցը, դրանից հետո իրենց որոշման մասին կտեղեկացնեն։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 8 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018