ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 05:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 29 » Առաջնահերթ է համագործակցության արդյունավետությունը
14:16
Առաջնահերթ է համագործակցության արդյունավետությունը

Դուշանբեում տեղի է ունեցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի նախագահները եւ Թուրքմենստանի փոխվարչապետը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետեւ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։
Գագաթնաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները եւ քննարկվել փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75—ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին։ Որոշում է կայացվել թողարկել 75—ամյակի հոբելյանական համատեղ շքանշան։ Նիստի ընթացքում ստորագրվել են բազմակողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր։ Որոշում է կայացվել ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել Թուրքմենստանին։ Խորհուրդը հայտարարություն է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի ընդունման 70—ամյակի կապակցությամբ, հաստատել 2021 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումները Տաջիկստանում անցկացնելու որոշումը, 2021 թվականն ԱՊՀ—ում հայտարարել ճարտարապետության եւ քաղաքաշինության տարի։ Հաստատվել է 2019–2023 թվականների՝ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջպետական ծրագիրը, ստորագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համաձայնագիրը։ Փոփոխություններ են կատարվել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կանոնակարգում, լրացումներ՝ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կանոնակարգում։ ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում՝ 2019 թվականի հոկտեմբերի 11—ին։ Նիստի ընթացքում ստորագրվել են ընդունված որոշումների արձանագրությունները։
Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը կարեւորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով կապերի խորացումը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ ԱՊՀ—ի ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ ամենեւին էլ սպառված չէ եւ այն իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քայլեր։ «Դա կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, հումանիտար կապերի զարգացմանը եւ մարդկային կապերի ամրապնդմանը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով 2020 թվականին նշվող Հաղթանակի 75—ամյակին՝ վարչապետը նշել է, որ Մայիսի 9—ը հավերժ կմնա անկոտրում քաջության եւ մեր ժողովուրդների միասնականության խորհրդանիշ, ովքեր թիկունք թիկունքի տված կռվել են ռազմաճակատում եւ անձնազոհաբար պայքարել հանուն ընդհանուր հաղթանակի՝ բերելով որոշիչ ավանդ նացիզմից աշխարհն ազատելու գործում։ «Հայ ազգն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հաղթանակի կերտման գործում։ Բանակ զորակոչված հայերի կեսը չեն վերադարձել տուն այդ սարսափելի պատերազմից։ Ավելի քան 70 հազար հայ զինծառայողներ պարգեւատրվել են ռազմական պատվոգրերով եւ մեդալներով, նրանցից 100—ից ավելին արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Այդ տոնը, ինչպես նաեւ ընկածների հիշատակը բոլորիս կոչ են անում Հաղթանակի 75—ամյակը նշել արժանվույն, համատեղ հակազդել պատմությունը վերախմբագրելու փորձերին, նացիզմի հերոսացման եւ նեոնացիզմի պրոպագանդացման դեմ»,–ասել է վարչապետը։ 
Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70—ամյակի կապակցությամբ ընդունված հայտարարության կարեւորությունը։
«ԱՊՀ—ում զարգանում է տնտեսության եւ ինովացիաների, մշակութային—հումանիտար ոլորտներում համագործակցությունը։ Այդ համատեքստում ցանկանում եմ տեղեկացնել, որ 2019 թվականին Երեւանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, որը կդառնա կարեւոր հարթակ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների միջեւ գործնական եւ գիտական կապերի զարգացման համար։ Ակնկալում ենք, որ ԱՊՀ մեր գործընկեր երկրների ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան այդ կարեւոր միջոցառմանը»,–ասել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է հումանիտար կապերի գործնական զարգացմամբ։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 337 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024