ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 21 » Ավելի լայն կոնսենսուսի համար /Ցանկացած հարց ցանկացած ձեւաչափով կքննարկվի/
12:54
Ավելի լայն կոնսենսուսի համար /Ցանկացած հարց ցանկացած ձեւաչափով կքննարկվի/

ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, երեկ խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» Կ—960 նախագծի շուրջ։ Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Հովհաննես Սահակյանը, կարեւորելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները, տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում այն բոլոր առաջարկներն ու մտահոգությունները, որոնք կլինեն կառուցողական, կընդունվեն։
Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է օրենսգրքի նախագծի այն հիմնական դրույթներին, որոնք հանրությանն առավել մտահոգում են։ Նա, մասնավորապես, խոսել է ընտրական օրենսգրքով նախատեսվող այն մեխանիզմներից, որոնք հնարավորություն են ստեղծելու բացահայտել ընտրախախտումները, որոնք այդքան անհանգստացնում են քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
Խոսելով ընտրական գործընթացից՝ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ այն պայմանականորեն բաժանել են երեք փուլի։
Ըստ նրա՝ ընտրողներին նախատեսվում է գրանցել նոր մեխանիզմով՝ էլեկտրոնային սարքերով։ Այս եղանակը, ըստ նրա, կիրառելի է մեր երկրում, քանի որ ցուցակներն էլեկտրոնային տեսքով առկա են, ի տարբերություն այլ երկրների։
Էլեկտրոնային ցուցակները երկու մասի բաժանելը, ըստ նրա, թույլ է տալու նվազեցնել ընտրությանը չմասնակցած մարդկանց փոխարեն քվեարկությունը։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ աշխատանքային խմբում քննարկելուց հետո որոշվել է, որ էլեկտրոնային սարքերի կիրառումը քվեարկության համար ժամանակավրեպ է, ուստի իրականացվելու է թղթային քվեարկություն։ Ձայների ամփոփման փուլում Դ. Հարությունյանը կարեւորել է ընտրություններին կուսակցությունների՝ տարբեր գույների քվեաթերթիկներով մասնակցությունը, որն ավելի վերահսկելի կդարձնի ձայների հաշվարկը։
Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Խոսրով Հարությունյանը եւ Թեւան Պողոսյանն իրենց ելույթներում եւս մեկ անգամ անդրադարձել են օրենսգրքի նախագծում առկա այն խնդրահարույց հարցերին, որոնք հետաքրքրում են հանրությանն ու քաղաքական դաշտի ներկայացուցիչներին։
Ամփոփիչ ելույթներում Հովհաննես Սահակյանը շնորհակալություն են հայտնել շահագրգիռ քննարկման համար եւ նշել, որ պատրաստ են բոլոր առաջարկները եւս մեկ անգամ քննարկել։
Դավիթ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են քվեարկությանը մասնակցած եւ ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը, մատների թանաքոտմանը, ռեյտինգային եւ կրկնակի քվեարկություններին, զինվորականների շրջանում ընտրական քարոզչությանը, տեղամասերում լրատվամիջոցների եւ դիտորդների թվաքանակի սահմանափակմանը, կոալիցիայի կազմավորմանը, էլեկտրոնային գրանցման համակարգերի կիրառման նպատակահարմարությանը եւ այլ հարցերի։ Անդրադարձ է կատարվել ընտրական օրենսգրքի մշակման հարցում միասնական քաղաքական գործընթացի կազմակերպման անհրաժեշտությանը։
Ընտրական օրենսգրքի նախագծով սահմանված ընտրատեղամասերում լրագրողների եւ դիտորդների թվի վերաբերյալ Դ. Հարությունյանը պատրաստ է քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ։ Նա նշել է, որ այդ հարցի վերաբերյալ ինքն ավելի շատ հակված է քննարկել պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը. «Պարոն Քոքոբելյանն ընտրական օրենսգրքի առաջին նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրիր առաջարկ էր արել՝ կապված ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակման հետ։ Նա առաջարկեց քննարկել տարբերակը, որ եթե լրագրողը կարողանում է ապացույցներ ներկայացնել, որ ինչ—որ ժամանակահատված աշխատել ու շարունակում է աշխատել որեւէ լրատվամիջոցում, այդ դեպքում կկարողանա ազատ մուտք գործել ընտրատեղամաս։ Ես կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր առաջարկ է, որը կարելի է քննարկել։ Բայց ես հաստատում եմ, որ այս հարցով պատրաստ եմ քննարկել ցանկացած այլ կառուցողական առաջարկ։ Դիտորդների թվի սահմանափակման առումով մենք դեռ լուծումներ չենք գտել։ Ես նաեւ այսօր կցանկանայի այդ մասով առաջարկներ լսել, որոնք կարող ենք քննարկման առարկա դարձնել»։ Նա ընդգծել է, որ լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակումն ամրագրված է լրագրողի կամ դիտորդի անվան տակ կուսակցությունների վստահված անձանց մուտքը ընտրական տեղամասեր բացառելու համար։
Պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ նա ասել է. «Ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակները չպետք է հրապարակվեն, սակայն դրանք նաեւ չպետք է բացարձակ գաղտնի լինեն։ Բոլոր շահագրգիռ անձանց, տվյալ պարագայում խոսքը վերաբերում է դիտորդներին, վստահված անձանց, այդ ցուցակները պետք է հասանելի լինեն։ Դրա համար մենք առաջարկում ենք մեխանիզմ, որպեսզի դիտորդները եւ վստահված անձինք կարողանան ցուցակներին ծանոթանալու պահանջներ ներկայացնել։ Մենք առաջարկում ենք նրանց տրամադրել մինչեւ 2 ժամ ժամանակ, որպեսզի կարողանան նշումներ կատարել»։
Ստորագրված ցուցակներից քաղվածքներ անելը հետապնդում է մի նպատակ՝ դատարան դիմելու պատշաճ հայց պատրաստել. «Մեր կարծիքով՝ այս մեխանիզմը քայլ առաջ է, քանի որ շահագրգիռ կողմերը ընտրական ցուցակի հետ ծանոթանալու հնարավորություն են ստանում առանց վերահաշվարկի պահանջի»։
Իսկ ընտրական օրենսգրքի նախագծում ցուցակներին ծանոթանալու համար սահմանված մինչեւ 2 ժամ ժամանակը պայմանական է. «Կարող ենք միասին քննարկել եւ գտնել, թե որքան ժամանակ է դրա համար պետք»։
Դավիթ Հարությունյանը կողմ չէ նաեւ տարբերակին, որ վստահված անձինք չսխալվելու համար ոչ թե քաղվածքներ անեն ստորագրված ցուցակներից, այլ ստանան այդ ցուցակների որոշ հատվածի պատճենները։ Նրա խոսքով՝ դա հավասարազոր է ընտրական ցուցակների հրապարակմանը, ինչն արգելված է։
Պատասխանելով ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների ժամանակ մատների թանաքոտման վերաբերյալ հարցին, ասել է, որ մեթոդը կիրառվել է այն երկրներում, որտեղ չկան անձը հաստատող միասնական փաստաթղթեր։ Հայաստանում մատերի թանաքոտման մեթոդի կիրառումը նպատակահարմար չէ. «Դա ավելի շատ կիրառվում է այն երկրներում, որտեղ անձը հաստատող փաստաթղթերից մեկն անձնագիրն է, իսկ մեկ ուրիշն էլ չունի անձնագիր, այլ ունի եկեղեցու վկայական եւ այլն, չկա միասնական բազա։ Երբ գոյություն ունի միասնական բազա, ես կարծում եմ, որ մենք կարող ենք խուսափել մատների թանաքոտումից»։
Նա հավելել է, որ մատների թանաքոտումը ինքնին լուծում չէ ու իր մեջ պարունակում է թերի կողմեր. «Անցած անգամ, երբ քննարկում էինք՝ ինչպես խուսափել կրկնակի քվեարկությունից, երբ չկային նույնականացման քարտեր, որոշեցինք, որ պետք է մտցնենք անձնագրի վերջին էջում դրվող կնիքը, որը հնարավորություն կընձեռեր խուսափելու դրանից։ Արդյոք դրանից նվազե՞ց անվստահությունը. ոչ։ Որովհետեւ պարզվեց, որ կան տարբերակներ, երբ, օրինակ, թանաքը, որը գնվել է շատ հայտնի միջազգային կազմակերպությունից, ջնջվել է»։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարարը մանրամասնեց, որ մատերի թանաքոտման երկու եղանակ կա՝ տեսանելի եւ անտեսանելի։ Սակայն սրանք երկուսն էլ ունեն իրենց թերությունները, որոնք ի հայտ են եկել տարբեր երկրներում անցկացված ընտրությունների ժամանակ։
Նա անարդյունավետ է համարում նաեւ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը։ Պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի հարցին՝ Դավիթ Հարությունյանը նման առաջարկ անողներին կոչ է արել մանրամասն ուսումնասիրել ու հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ քայլ. «Այդ տարբերակը մենք քննարկել ենք նաեւ նախորդ ընտրական օրենսգրքի ժամանակ։ Այն ժամանակ էլ քննարկել ու հասկացել ենք, որ ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը որեւէ արդյունք չի տալու։ Դրա համար մենք առաջարկեցինք, որ ցանկացած վստահված անձ կամ դիտորդ կարող է տեսանկարահանել այն, ինչը խնդրահարույց է համարում»։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկ է ներկայացրել իշխանություններին՝ կազմակերպելու մի քննարկում, որի ժամանակ ընդդիմությունը, իշխանությունը եւ քաղաքացիական հասարակությունը կլինեն հավասար պայմաններում. «Հնարավո՞ր է արդյոք ԸՕ–ի շուրջ կազմակերպել քաղաքական գործընթաց, որում իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը հավասար կերպով ներկայացված լինեն եւ հավասար կերպ խոսքի իրավունք ունենան»։ Նա առաջարկել է 4+4+4 ձեւաչափը, այսինքն՝ 4 ներկայացուցիչ իշխանությունից, 4—ը՝ ընդդիմությունից, 4—ը՝ քաղաքացիական հասարակությունից։
Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ պատրաստ են ցանկացած ֆորմատով քննարկումներ կազմակերպել. «Մենք պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները։ Մենք պատրաստ եք համագործակցել 4+4+4 ֆորմատով։ Պատրաստ ենք աշխատել ցանկացած առաջարկի համար։ Մենք համարում ենք, որ պետք է ներդրվեն իրատեսական, ողջամիտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ստանալ որակապես նոր արդյունք»։ Նա Զուրաբյանին առաջարկել է ներկայացնել իր առաջարկած ֆորմատի ծրագիրը։ Նիստը վարող ՀՀԿ—ական Հովհաննես Սահակյանն էլ հավելել է, որ իրենք պատրաստ են համագործակցել այդ ձեւաչափով, եթե չկան վերջնագրեր։
ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում Լեւոն Զուրաբյանն, անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանություններն ընդունեցին ընդդիմադիրների առաջարկները, ասել է, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումը, որն ընդունեց իշխանությունը, լայն հասարակական կոնսենսուսի ձեւավորման հնարավորություն կտա։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 80 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017