ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 31

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ընտրելով 4 անձ իշխանությունից, 4—ը՝ ընդդիմությունից, 4–ը՝ քաղաքացիական հասարակությունից (4+4+4) բանակցային ձեւաչափը, առաջարկել էր իշխանությանը քննարկել ընտրական օրենսգրքի նախագծի դրույթները, ինչը նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը ընդունելի էր համարել։
Երեկ առաջին հանդիպման օրն էր։ «4+4+4» ձեւաչափով ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները ուշացումով սկսվեցին։ Ուշացման պատճառը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների չներկայանալն էր, ովքեր ԱԺ անցակետում անձնագրերը թողնելու կարգի հետ անհամաձայնություն էին հայտնել։ Լեւոն Զուրաբյանը ստիպված էր միջամտել։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ի վերջո ներկայացել են քննարկմանը։
Իշխանությունը ներկայացնում են կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար—գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։ Ընդդիմությունը ներկայացնում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հանրային սեկտորը ներկայացնում են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, իրավապաշտպաններ Տիգ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ԱՄՆ—ի Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այն հիմնվել է 2011 թվականին եւ զբաղվում է նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ։ Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաեւ տնօրենների խորհրդի նախագահն է։ «Մոդեռնա թերափեութիքսի» հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից։ Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում եւ Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում։ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի եւ գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետեւ նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքսում», ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին եւ միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին։
Հանրապետության նախագահը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ եւ կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա։ Սերժ Սարգսյանը նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի եւ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024