ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 06:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 20 » Երեւանում էլկայան կկառուցվի 215 մլն դոլարով
15:59
Երեւանում էլկայան կկառուցվի 215 մլն դոլարով

Այս ներդրումը առանց պետական պարտքի ավելացման է

Երեւանում համակցված շոգեգազային շրջափուլով էլեկտրակայան կկառուցվի, որի ընդհանուր հզորությունը 234 ՄՎտ կլինի։ Կառավարության երեկվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ռենկո» ընկերության հետ էլկայանի կառուցման փոխըմբռնման հուշագրին։
Ինչպես նշեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ընկերությունը պարտավորվել է, որ պայմանագրի կնքման պահից 30 ամսում կկառուցի էլկայանը, ընդ որում՝ իր հաշվին՝ դրա համար ներդնելով 215 մլն դոլար։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ընդգծեց, որ օտարերկրյա այս ներդրումը «լավ ներդրում է, որովհետեւ ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման»։
Կառավարությունը հետաքրքրվածություն է ցուցաբերել համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ եւ ոչ պակաս 50,5% ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման գործում՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված եւ ավելի ցածր ծախսեր պահանջող էլեկտրաէներգիայի կայուն եւ աճող պահանջարկը։
Այդ պահանջարկն ապահովելու համար գնահատվեց հնարավոր համագործակցությունը «Ռենկո»—ի հետ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ ունի (համենայնդեպս, այսպես ներկայացրեց նախարարը)։ Վերջինս նույնպես իր հետաքրքրվածությունն է արտահայտել էլեկտրակայանի կառուցման եւ հետագա սպասարկման վերաբերյալ՝ հանձն առնելով այդ նախագծի իրականալիությունը ստուգել նաեւ վստահելի տեխնոլոգիական եւ ֆինանսական գործընկերների ներգրավման միջոցով, որոնց հետ «Ռենկո»—ն մտադիր է հիմնադրել նոր հայկական ընկերություն, որի նպատակը կլինի վերոհիշյալ նախագծի իրականացումը։
Համապատասխան պայմանագրի համաձայն՝ մեր կառավարությունը կաջակցի «Ռենկո»—ին ձեռք բերել հողատարածք էլեկտրակայանի կառուցման համար՝ «Երեւանի ՋԷԿ»—ին հարակից տարածքում։ Կառավարությունը պարտավորվում է նաեւ էլեկտրակայանը կառուցելուց հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը (1000 խմ համար 230,8167 ԱՄՆ—ի դոլար գնով՝ գումարած ՀՀ—ում գործող հարկերը, տուրքերը եւ այլ վճարումները)։ «Ռենկո»—ն պարտավորվում է վաճառել ամբողջ էլեկտրաէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս երաշխավորում է դրա ձեռք բերումը 6,62 ԱՄՆ ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ—ն եւ ցանկացած լրացուցիչ հարկ կամ տուրք (էլեկտրաէներգիայի վաճառքի գինը կվերահաշվարկվի գազի սակագնի փոփոխության դեպքում՝ 1/0,75 հարաբերակցությամբ գազի գնի աճին համապատասխան)։ Երկու կողմերն էլ իրենց իրավունք են վերապահում հետագայում դիտարկելու գազ—էլեկտրաէներգիա փոխանակման ուրվագծում էլեկտրակայանի ներառման հարցը եւ ստորագրել համապատասխան պայմանագիր այդ մասին։ 
Պայմանագրում նշվում է նաեւ, որ եթե կառավարությունը չհետեւի գազի մատակարարմանը վերաբերող իր պարտավորություններին՝ ոչ «Ռենկո»—ի մեղքով, եւ գազի մատակարարումը ընդհատվի կուտակային սկզբունքով երեք օրը գերազանցող ժամկետով ցանկացած օրացուցային ամսում կամ 12 օրը գերազանցող ժամկետով ցանկացած օրացուցային տարում, ապա մեր գործադիրը կպարտավորվի կամ երաշխավորել «Ռենկո»–ին փոխհատուցման վճարում գազի մատակարարման բացակայության յուրաքանչյուր օրվա դիմաց, որը հավասար է 0.0212 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր կՎտժ—ի համար, կամ՝ կպարտավորվի երաշխավորել «Ռենկո»—ին՝ համապատասխանեցնել սակագինը հաջորդ սակագնային ժամանակահատվածի համար այնպես, որ նախորդ դրույթում նշված գումարը փոխհատուցվի 12 ամիս ընդգրկող ժամանակահատվածում՝ համապատասխանեցման պահից հաշված։
Փոխհատուցումն, իհարկե, ֆորս—մաժորի դեպքում չի կիրառվի։
Տեղեկացվեց նաեւ, որ փաստաթղթում այսպիսի մի կետ էլ կա, ըստ որի՝ եթե ՀՀ կառավարությունը չի հետեւում գազի մատակարարման իր պարտավորություններին, եւ գազի մատակարարման բացակայությունը կամ անբավարար մատակարարումը շարունակվում է կուտակային սկզբունքով ավելի քան 180 օր օրացուցային տարվա ընթացքում, ապա կառավարությունը, եթե կողմերի միջեւ չկա այլ պայմանավորվածություն, պարտավորվում է «Ռենկո»—ից ձեռք բերել էլկայանը կառուցման ողջամիտ արժեքին հավասար գնով։ Այդ գինը փաստաթղթերով կձեւակերպվի ընկերության կողմից։ «Բայց ամեն դեպքում պակաս չի լինի 215 մլն դոլարից՝ գումարած ցանցերին միացման ծախսերը (որոնք կսահմանվեն համապատասխան փաստաթղթով), նվազեցված ընդհանուր գնի 5% չափով յուրաքանչյուր տարվա համար «Ռենկո»—ի կողմից էլկայանը յուրաքանչյուր ամբողջ տարի կառավարելու համար (գումարած ԱԱՀ, եթե կիրառվում է) եւ գումարած 15% եւ ԱԱՀ, եթե կիրառվում է»,–նշվում է պայմանագրում։
Ըստ նախարարի, համաձայնագրի վավերականության, մեկնաբանության կամ իրականացման վերաբերյալ առաջացած վեճերը, որոնք հնարավոր չլինի բարեկամաբար լուծել կողմերի միջեւ, կենթարկվեն միակ միանձնյա արբիտրի վերջնական որոշմանը, որը կնշանակվի Փարիզի միջազգային առեւտրային պալատի նախագահի կողմից կողմերից մեկի պահանջով։ Դատավարությունը կլինի առանց ձեւական ընթացակարգերի, իսկ որոշումը կլինի պարտադիր եւ անբեկանելի՝ նույն դատավորին լիազորություն տալով որոշում կայացնել խաղաղ եւ փոխզիջման ճանապարհով։ Որոշումը պետք է թողարկվի 90 օրվա ընթացքում։ Արբիտրաժի հետ կապված ծախսերը կողմերի միջեւ կբաշխվեն հավասարաչափ։
Ինչ վերաբերում է արժութային կարգավորմանը, ապա հայտնենք, որ հուշագրի առարկա հիմնական պայմանագիրը կնքելիս բոլոր գները պետք է գնանշվեն ՀՀ դրամով պայմանագրի կնքման օրվա դրությամբ փոխարժեքի համապատասխան, եթե կնքման պահին գործող օրենսդրությունը դա կպահանջի։ Այդ դեպքում պայմանագրում կողմերը պետք է նախատեսեն փոխարժեքի հնարավոր տատանման հետ կապված գնի ինդեքսավորման մեխանիզմ, որը երաշխավորում է ՀՀ դրամից ԱՄՆ դոլար փոխարկման հնարավոր տատանումից առաջացած կորուստների ամբողջական ծածկումը, երբ նման տատանումը տարեկան հիմքով գերազանցում է 2%, եւ ապահովում է «Ռենկո»—ի մնալը նույն ֆինանսական դիրքում, որում կլիներ այդպիսի տատանման բացակայության դեպքում։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 386 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024