Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Ֆինլանդիան հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ մոտեցում ունի /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյա/
17:44
Ֆինլանդիան հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ մոտեցում ունի /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյա/
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային։ Նախագահը
ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է սկանդինավյան
երկրների եւ մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու
հարաբերությունների առավել ամրապնդումը։ Հանրապետության ղեկավարի
խոսքով, մեր երկիրը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ
խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու
ջանքերը, տարածաշրջանի երկրների եւ հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ
քաղաքականությունը։ Արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայը գոհունակությամբ է
խոսել Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ
միջազգային կազմակերպությունների շրջանակում դինամիկ զարգացող
հարաբերությունների մասին։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։