ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 12:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 5 » Հեղափոխություն՝ երգ ու պարով /Միջազգային ԶԼՄ—ները շարունակում են անդրադառնալ հայաստանյան իրադարձություններին/
11:31
Հեղափոխություն՝ երգ ու պարով /Միջազգային ԶԼՄ—ները շարունակում են անդրադառնալ հայաստանյան իրադարձություններին/

«The Washington Post» պարբերականը, անդրադառնալով Հայաստանում բողոքի շարժմանը, գրել է, որ 3 միլիոն մարդ ունեցող երկրում վերջին մի քանի օրերին մարդիկ ի նշան բողոքի արգելափակում էին ավտոճանապարհները, գործադուլ հայտարարում եւ իրենց եռագույն դրոշը ծածանում՝ զուգահեռաբար հեղափոխությանը չառնչվող գործողություններ կատարելով, ինչպես օրինակ՝ պարելը։ 
«Մենք հայ ենք։ Մենք պարում ենք, երբ երջանիկ ենք»,—պատմել է 24—ամյա դիզայներ Սոնան պարբերականի թղթակցի հետ զրույցում։
Պարբերականի հաղորդմամբ՝ Հայաստանի մշակույթի նախարարության մուտքի մոտ էլ մի խումբ երաժիշտներ, այդ թվում՝ ջութակահարներ եւ թավջութակահարներ, նվագել են 19—20—րդ դարերի հայ կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետի աշխատանքները։ Երաժիշտների հետ են եղել նաեւ տիկնիկային թատրոնի դերասանները։
«Economist» պարբերականը թեմային անդրադարձել է  «Հայաստանի հեղափոխությունը շարունակվում է՝ մինչ նրա ընդդիմադիր առաջնորդը մոտենում է իշխանությանը» վերնագրով։
«Economist»—ը գրում է, որ Հայաստանի իրադարձություններն ավելի շատ նման են տոնակատարության, քան հեղափոխության։ Անվադողեր այրելու, բարիկադներ կառուցելու փոխարեն երիտասարդներն իրենց փաթաթում են Հայաստանի դրոշով, պարում են փողոցներում ու փակում ճանապարհները՝ խաղալով վոլեյբոլ կամ ուղղակի նստելով գորգերի վրա։
«Համընդհանուր գործադուլի առավոտյան 5 տարեկան տղան հայկական դրոշով խաղալիք մեքենա էր վարում դատարկ փողոցում։ Երեկոյան ուսանողներով բեռնված հսկայական շինարարական բեռնատարները պտտվում էին Երեւանով»,—գրել է «Economist»—ը։
Ռուսական ՌԲԿ—ի փոխանցմամբ՝ Հայաստանում բողոքի ակցիաները կազմակերպելու եւ համակարգելու հիմնական գործիքներից մեկը եղել է «Facebook» սոցիալական ցանցը։
Գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Facebook»–ով դիմում էր նախեւառաջ երիտասարդներին։ Նշվում է, որ որոշ ժամանակ անց շարժմանը միացել են նաեւ «Twitter»—ի, «Telegram»—ի եւ «Instagram»—ի օգտատերերը։ Հաղորդվում է, որ մինչեւ այդ առավել տարածված սոցցանցը Հայաստանում «Օդնոկլասնիկին» էր, որի օգտատերերի զգալի մասը 40 տարեկանից մեծ է։
ՌԲԿ—ն վկայակոչում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին, ով ուշադրություն է հրավիրում մի պարադոքսի վրա՝ Փաշինյանը համոզում էր մարդկանց online—ից գնալ offline՝ ցույցերին եւ երթերին համացանցով հետեւելու փոխարեն դուրս գալ փողոցներ ու միանալ պայքարին։
«Նախկինում դա նման էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելուն. մարդիկ տանը նստած հեռարձակումն էին նայում։ Նախկին ակցիաներին համացանցով հետեւել են հարյուր հազարավոր օգտատերեր, հիմա դիտում են տասնյակ հազարներ, քանի որ մեծ մասը գնում է փողոց, որ լսի բողոքի լիդերի խոսքը»,–ասել է Մարտիրոսյանը։
«Այս հեղափոխության համար պետք է շնորհակալություն հայտնենք Մարկ Ցուկերբերգին, առանց «Facebook»—ի հաղթանակ չէր լինի»,–ՌԲԿ—ին փոխանցել է բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից հուշանվերների խանութների ցանցի սեփականատեր Մովսես Հովսեփյանը։
Իսպանական «ABC» օրաթերթի կայքի հոդվածագրի խոսքով՝ մայիսի 1—ին տեղի ունեցած ընտրություններից հետո հազարավոր ցուցարարներ դուրս եկան փողոցներ ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ երկրի այլ քաղաքներում։ Ժողովուրդը կարողացավ հաջողությամբ ավարտել իր պայքարն առանց բռնության որեւէ դրսեւորման։
«Մայիսի 2—ի առավոտյան Երեւանում տիրող մթնոլորտը տոն էր հիշեցնում։ Քաղաքի ամեն անկյունում կարելի էր տեսնել ոգեւորված երիտասարդների, ովքեր երգում էին, ազատության կոչեր անում, ծածանում ազգային դրոշը, խաղեր կազմակերպում, իսկ երեկոյան բոլոր փողոցներն արդեն բաց էին, եւ մարդիկ ուղեւորվեցին Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքին»,–գրել է օրաթերթը։
Պարբերականը միաժամանակ նկատում է, որ հանրահավաքն այդ օրն ամենաբազմամարդն էր, սակայն այն անցավ խաղաղ մթնոլորտում, ոստիկանների կողմից միջամտության փորձեր չէին արվում, իսկ հաջորդ օրը երիտասարդ ցուցարարները սկսեցին մաքրել եւ կարգի բերել հրապարակը։

Դիտումներ: 26 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018