ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 14 » Ինչու ենք կողմ կամ դեմ /Իրենց դիրքորոշումներն են հիմնավորում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները/
15:02
Ինչու ենք կողմ կամ դեմ /Իրենց դիրքորոշումներն են հիմնավորում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները/

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեին ընդառաջ «ՀՀ»—ն փորձում է նախագծի կողմնակիցներից եւ ընդդիմախոսներից ճշտել, թե որոնք են այն երեք հիմնական կետերը, որոնք իրենց համար համոզիչ փաստարկ են հանրաքվեի օրը «այո» կամ «ոչ» ասելու։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյան՝ «այո»
1. Թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը հանրային նշանակության խնդիրներ լուծելու հարցում դառնում են ավելի պատասխանատու։ «Գոյություն ունեցող սահմանադրական մեխանիզմներով իշխանությունների տարանջատման սկզբունքները պակաս արդյունավետ են, քան նրանով, ինչ նախատեսվում է ունենալ սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների հավասարակշռման զսպման փոխադարձ մեխանիզմների սահմանման տեսանկյունից ներկայացված նախագիծը ակնհայտորեն բովանդակում է առավելություններ»։
2. Մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանադրական երաշխիքների ամրապնդման նոր մեխանիզմների ներդրումը։ «Ակնհայտորեն մենք այստեղ տեսնում ենք էական տարբերություններ եւ այդ իմաստով, կարծում եմ, սահմանադրական ներկայացված փոփոխությունները էական ազդեցություն կարող են ունենալ այս ոլորտում խնդիրների լուծման հարցում։ Իհարկե, միայն սահմանադրական փոփոխությունները չէ, որ ամբողջական են դարձնում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համակարգը։ Սահմանադրական փոփոխություններին պետք է հաջորդեն նաեւ օրենսդրական մեծածավալ եւ բովանդակային լուրջ փոփոխություններ, որոնց արդյունքում իրավական դաշտի առումով մենք կունենանք առավել բավարար եւ անհրաժեշտ համակարգ։ Իհարկե, գործող Սահմանադրությամբ նույնպես նախատեսված է, որ մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում արժանապատվության, որպես բարձրագույն արժեքի, իրացման նոր երաշխիքներ եւ մեխանիզմներ ենք տեսնում, ինչն էական նշանակություն ունի»։
3. Դատական պաշտպանությունը եւ անկախ, արդյունավետ դատական համակարգի ձեւավորումը։ «Ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծով ես տեսնում եմ այնպիսի մեխանիզմներ եւ ընթացակարգեր, որոնք աստիճանական կարող են նպաստել մեր երկրում անկախ եւ արդյունավետ դատական համակարգի զարգացմանը»։
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան՝ «ոչ»
1. «Ոչ լեգիտիմ ընտրված նախագահն իրավունք չունի երկրի հիմնարար Մայր օրենք փոխելու»։
2. Այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկար։ «Հայաստանը բացարձակապես կարիք չունի Սահմանադրության փոփոխության եւ ավելի ճիշտ նոր Սահմանադրության։ Մեր պրոբլեմներն այնքան շատ են, եւ այնքան լուրջ մարտահրավերներ կան, որ ով գնում է այդ ռադիկալ փոփոխություններին, նա առնվազն ուզում է տակնուվրա անել մեր գործող համակարգը»։
3. «Այն, ինչ որ ներկայացվում է, թե կիսանախագահականը վեր է ածվում պառլամենտականի, բլեֆ է։ Սա հակապառլամենտարիստական նախագիծ է, որովհետեւ մի նախագծում, որտեղ պատգամավորների թիվը կարող է 101–190 տատանվել, եւ դա որոշում է իշխող քաղաքական ուժը, դրա մեջ պառլամենտարիզմի նշույլ անգամ չկա»։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան՝ «այո»
1. Անցումը խորհրդարանական կառավարման համակարգին։ «Սա եղել է մեր կուսակցության տասնամյակների ցանկությունը։ Ունենալով այսօր կիսանախագահական համակարգ՝ իրականում ունենք գերնախագահական համակարգ, երբ քաղաքական մեծամասնությունը եւ հանրապետության նախագահը նույն թիմից են, եւ սա մեծամասնությանը որոշակիորեն բաժանում է մյուս ուժերից։ Նախագահական յուրաքանչյուր ընտրությունից հետո երկիրը հայտնվում է վտանգավոր ցնցումների մեջ, եւ այս համակարգի պահպանման դեպքում մենք կարող ենք էլ ավելի խորացնել հակասությունները։ Իսկ խորհրդարանական համակարգը ենթադրում է իշխանության ապակենտրոնացում, որոշումների կայացման կոլեգիալություն եւ հրապարակայնություն։ Ստվերային որոշումները կբացառվեն, քանի որ մենք խորհրդարանում ենք։ Գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, դառնում է առավել վերահսկելի, հաշվետու եւ իր յուրաքանչյուր քայլի ու ծրագրերի եւ քաղաքականության համար պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնի Ազգային Ժողովին»։
2. Ընդդիմությանը տրվում են ռեալ լծակներ մասնակցելու պետական որոշումների կայացմանը։ «Նոր Սահմանադրությունն ընդդիմությանը տալիս է ռեալ հնարավորություններ գործելու իբրեւ միասնական համակարգի մաս եւ առանց իր մասնակցության որոշումների կայացումը գրեթե անհնարին է դառնում»։
3. Հարյուր տոկոս համամասնական ընտրական համակարգ։ «Սա եղել է մեր տարիների պայքարը։ Հայաստանի պատմության մեջ դեռեւս ոչ մի իշխանական ուժ չի կարողացել մեծամասնություն ապահովել։ Մեծամասնությունն իշխանությունները միշտ ապահովել են մեծամասնական տեղերը՝ գումարելով համամասնականի տոկոսներին։ Այսպիսով սա եւս առաջացնում է քաղաքական նոր համակարգի հնարավորություն, երբ իշխանությունն ու ընդդիմությունը ոչ թե թշնամանքով կհարաբերվեն, այլ կառաջանա մի նոր քաղաքական մշակույթ, որտեղ որոշումները պետք է քննարկվեն համատեղ, կոմպրոմիսների փորձեն գալ, բանավեճերի ընթացքում գտնեն լավագույն ոսկե միջինը»։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան՝ «ոչ»
Եթե ցանկանում են, որ ներկա ռեժիմը չշարունակվի, եթե ցանկանում են, որ երկրում ազատ մրցակցային տնտեսական հարաբերություններ լինեն, եթե ցանկանում են, որ երկիրն իր ինքնիշխանությունը վերականգնելով՝ կարողանա իր անվտանգության հարցերը լուծել, պետք է այս Սահմանդրությանը «ոչ» ասել։  hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 89 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017