ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 19:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Կենսաէթանոլի արտադրության ծրագիրը հեռանկարային է /Իսկ հումք կարող են լինել եգիպտացորենը, գետնախնձորը/
17:53
Կենսաէթանոլի արտադրության ծրագիրը հեռանկարային է /Իսկ հումք կարող են լինել եգիպտացորենը, գետնախնձորը/

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ներուժին «ՀՀ»—ն մանրամասն է անդրադարձել՝ ներակայացնելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, մասնագետների, փորձագետների տեսակետները, հաշվարկները։ Տեղեկացնենք, որ ուսումնասիրություններ է արել նաեւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը, եւ այդ ուսումնասիրության արդյունքները բավականին հուսադրող են։ Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք էներգախնայողությանը՝ որպես սեփական էներգետիկ կայուն աղբյուրի։ Հիմնադրամի համոզմունքով, կայուն աղբյուր է նաեւ կենսաէթանոլը։
Ո՞րն է այս աղբյուրի տեխնոլոգիական ներուժը։ «Հայաստանը, որպես լեռներով պարփակված երկիր, առանց հանածո վառելիքի զգալի պաշարների, հարյուր տոկոսով կախվածություն մեջ է ներկրվող վառելիքից՝ շարժիչային փոխադրամիջոցների բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար։ Ավելին, վերջին տարիներին աշխարհում նկատվող բենզինի գների անընդհատ աճը արտացոլվել է բենզինի մեծածախ գների վրա։ Սպասվում է, որ բենզինի գները հետագայում է՛լ ավելի կբարձրանան, քանի որ բենզինի ներկրման երկարաժամկետ պայմանագրերը դադարեցվել են, իսկ նոր պայմանագրերը կկնքվեն ավելի բարձր շուկայական գներով»,—ասում են հիմնադրամի մասնագետները։ Իսկ կենսաէթանոլը, որը շարժիչային վառելիքի խառնուրդ է, հնարավոր կդարձնի կրճատել բենզինի տեղափոխման, նվազեցնել փոխանակման կորուստները, բարձրացնել բենզինի մատակարարման էներգետիկ անվտանգությունը աշխարհի ավանդաբար անկայուն համարվող տարածաշրջանում օգտագործել երկրի ամայի վայրերում աճեցվող կեսաէթանոլի հումքը, ստեղծել աշխատատեղեր հեռավոր գյուղական բնակավայրերում, բարելավել օդի որակը, հատկապես քաղաքային բնակավայրերում։
Հիմնադրամն իր ուսումնասիրությունները հրապարակել է, որտեղ ընդհանրապես անդրադարձ կա նաեւ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող կենսաէթանոլի արտադրության ծրագրի նորամուծություններին։ (Թե կենսաէթանոլի համար ինչ ու ինչքան պետք է աճեցվի, մենք ներկայացրել ենք, ուստի այժմ չենք խոսի այդ մասին)։ Կենսաէթանոլի հումքի արտադրությունը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում խոստումնալից ծրագիր է, հատկապես հեռավոր բնակավայրերի համար, որտեղ բավականին բարձր է գործազրկության եւ ցածր է տնտեսական աճի մակարդակը։ Հումքի տեսակետից կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում դիտարկված 20 բուսատեսակներից ընտրվել են գետնախնձորը, անասնակեր եգիպտացորենը, քաղցր սորգոն եւ եղերգը (ցիկորի)։ Մինչդեռ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում կարելի է օգտագործել նաեւ ծղոտ, արագ աճող հիբրիդային այնպիսի ծառեր, ինչպիսիք են բարդին, ուռենին եւ թթենին։ Ոլորտի նախնական բնապահպանական ուսումնասիրության արդյունքների համաձայն, կենսաէթանոլի արտադրության, օգտագործման բնապահպանական ազդեցությունը դրական է համարվում, որի արդյունքում կկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։
Ինչ վերաբերում է տեխնիկական լուծումներին եւ առաջարկներին. Հայաստանում կենսաէթանոլի արտադրության զարգացման գերադասելի—նախընտրելի սցենարը («ՀՀ»—ն խոսել է նաեւ բոլոր այս տարբերակների մասին), ըստ հիմնադրամի, կխթանի երկու վերամշակող արտադրությունների գործարկմանը։ Յուրաքանչյուրի արտադրական հզորությունը տարեկան 7 հազ. տ. կլինի՝ տեղադրված տարբեր վայրերում, կարճաժամկետ եւ միջնաժամկետ պայմաններով։ Կենսաէթանոլի ամենահեռանկարային արտադրական հումքը, որը կարող է աճեցվել մեծ քանակությամբ ոչ բերրի տարածքներում մինչեւ 2014թ., գետնախնձորն է, անասնակեր եգիպտացորենը, քաղցր սորգոն։ Արդեն կան նաեւ ֆինանսական վերլուծությունները։ Ըստ այդմ, կենսաէթանոլի մեծածախ գինը, ֆինանսական կանխատեսումներով, կազմում է $1.34 1 լիտր կենսաէթանոլի համար։ Ճշգրիտ գնի մեջ մտնում է կենսաէթանոլի 1 լիտրի 1.34 ԱՄՆ դոլարը ($ 0.01/լիտր) եւ 1% վաճառքի գինը։ Ֆինանսական վերլուծության է ենթարկվել գետնախնձորի (80% կամ պակաս խոնավություն) ամեն տոննայից ստացվող 92.4 լիտր կենսաէթանոլի արտադրանքը։ Ուսումնասիրվել է անգամ գետնախնձորի տարբեր տեսակներից ստացվող արտադրանքը, իսկ Հայաստանում ներկայումս անցկացվող հետազոտությունները պարզել են որոշ հիբրիդային տեսակների բարձր արտադրողականությունը, որոնք, սակայն, ներգրավված չէին ֆինանսական վերլուծությունների մեջ։ Արտադրական հումքի արժեքի մասով. հումքի գինը սահմանվում է տվյալ բուսատեսակի նվազագույն ներդրումների վերադարձման 15%—ի դեպքում։ Այս գինը կիրառվում է ֆինանսական մոդելավորման ընթացքում եւ ներկայացնում է այն առավելագույն արժեքը, որ օգտագործվող բույսից կարող է ստացվել հումքի համար կամ ցանկացած այլ ցածր արժեք, որ կարող է հավելյալ եկամուտ կամ վերադարձի բարձր մակարդակ ապահովել ներդրողի համար։
Թե, ի վերջո, այս ներուժն ինչպես կգործածվի, որ տարբերակը ներդրողին հարմար կլինի, ժամանակը ցույց կտա։ Բայց, ըստ մասնագետների, մի բան հստակ է. եթե կա ներուժ եւ բավարար է այն, ուրեմն անպայման պետք է օգտագործել ի շահ թե՛ ներդրողի եւ թե՛ հանրության։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 636 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024