ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.05.2024, 07:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 33 34 35 36 37 ... 53 54 »

Դեկտեմբերի 15—16—ը Թեհրանում անցկացվում է հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը, որին մասնակցելու համար Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Հայաստանի պատվիրակությունը՝ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ։ Հայկական պատվիրակության կազմում են նաեւ տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ։
Հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը բացել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչանը։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերություններն ընդգրկում են ամենատարբեր բնագավառներ եւ ունեն զարգացման մեծ ներուժ։ Մեզանից յուրաքանչյուրն այդ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ նոր նախագծերի կազմման գործում ունի պատասխանատվության իր բաժինը եւ անելիքները։ Մեր երկրների նախագահները բազմիցս նշել են, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունները դեռեւս չեն համապատասխանում երկկողմ քաղաքական հարաբերություններին, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների ներուժի միայն փոքր մասն է օգտագործված, իսկ արդյունավետ աշխատանքի արդյունքու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխադարձ պայմանավորվածությունը՝ դյուրացնել մուտքի արտանագրերի ռեժիմը, համարում է երկու ժողովուրդների միջեւ կապերի խորացմանն ուղղված քայլ։ Այս մասին դեսպանը հայտնել է դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. «Շատ ուրախալի հայտարարություն է այն, ինչ ՀՀ կառավարության կողմից երեկ եղավ, որը եզրափակում է մեկ տարվա աշխատանքը։ Մեկ տարի առաջ Վաշինգտոնում այս գործընթացը մեկնարկեց, ինչն ավելի ու ավելի սերտ հարաբերություններ կստեղծի երկու երկրների ժողովուրդների միջեւ»։
Նրա խոսքով՝ տրվել է վիզաների վավերականության առավելագույն թույլատրելի ժամկետը, որը համապատասխանում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԱՄՆ—ի օրենսդրությանը. «Մենք ցանկանում էինք, որ լինի ավելի ազատական վիզաների շրջանակ փոխադարձության սկզբունքի հիման վրա, ինչին էլ ձեռնամուխ եղանք»։
Ջոն Հեֆերնը շեշտեց նաեւ այն փաստի կարեւորությունը, որ ԱՄՆ քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելիս սահմանվում է առանց վիզային ռեժիմ։
ՀՀ կառավարության հետ ԱՄՆ վիզային ռեժիմի նոր կարգի մասին համաձայնության նպատակը մուտքի արտոնագրի երկարացումն է։ Այս մասին «Tert.am»—ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե սա արդյոք չի՞ նպաստի արտագաղթի աճի տեմպին դեպի ԱՄՆ, Գագիկ Եգանյանը նշել է. «Մուտքի արտոնությունը եւ մշտական բնակությունը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Դանիլո Աստորիի հետ բավականին երկար զրուցել է Մեծ եղեռնի 100—ամյա տարելիցի մասին։ Ըստ նրա՝ վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, թե ովքեր չեն ընդունում ցեղասպանության փաստը, մասնակից են դառնում ցեղասպանությանը։ Խորհրդարանի նախագահը, դատապարտելով այդ երեւույթը եւ թուրքական իշխանության դիրքորոշումը, նշել է, որ Թուրքիան նոր սերնդին Հայոց ցեղասպանության մասնակիցը դարձնելու իրավունք չունի։ Պարոն Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն դա այժմ այդքան էլ իրատեսական չի համարել։
ԱԺ նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ շատ պետություններ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն ընդունում ցեղասպանության փաստը։ ԱԺ նախագահի կարծիքով՝ այդ երկրներից շատերն ուղղակի քաղաքական, նաեւ տնտեսական նկատառումներով այս պահին չեն ճանաչում ցեղասպանությունը։
Պատասխանելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ այն ճանաչելու հնարավորության մասին հարցին՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մենք իսրայելական կողմի հետ սկսենք քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Իսրայելի ժողովուրդը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ես արդեն ասացի, որ շատ եր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3—5—ը Սոչիում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ) 60—րդ նիստի եւ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13—րդ նիստի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ԱՊՀ ՄԾՂԽ 60—րդ նիստի ընթացքում ստորագրվել է 15 որոշում, քննարկվել է ապրանքների մաքսային արժեքի որոշման եւ հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, մտավոր սեփականության օբյեկտների փոխադրման նկատմամբ մաքսային հսկողության, էլեկտրոնային առեւտրի, ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակում միասնական տարանցման համակարգի ստեղծման հնարավորության, ինչպես նաեւ Մաքսային միության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների եւ փոխադրամիջոցների մասին նախնական իրազեկման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Նիստի ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ա. Բելյանինովը։ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13—րդ նիստին ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է դիտորդի կարգավիճակով։ Նիստի ընթացքում ստորագրվել է 26 որոշում։ Ի դեպ, Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական՝ 14—րդ նիստն անցկացվելու է Երեւանում՝ 2015 ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

–Պարոն նախարար, կխնդրեի ամփոփեք՝ ինչպես է անցել նախարարական խորհուրդը, հատկապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի մասով։
Էդվարդ Նալբանդյան.
–Ինչպես գիտեք, ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհուրդը կարեւոր հանգրվան է՝ քննարկելու Եվրոպայի անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր։
Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, եւ եռանախագահները որոշեցին առանձին՝ եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի եւ Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից։
Ի՞նչ է ասվում այդ հայտարարության մեջ։ Համանախագահները եւս մեկ անգամ ընդգծում են, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը։ Ո՞ւմ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։
Իրենց հայտարարության մեջ եռանախագահները հատկապես ընդգծում են, եւ դուք գիտեք, որ այս տարի 1994թ. մայիսին կնքված հրադադարի համաձայնագրի 20—րդ տարեդարձն է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն։ Ո՞ւմ է դա ուղղված։ Հայաստանը եւ Ղարաբաղը մշտապես կողմ են արտահայտվել, որ պետք է հարգվի 1994թ. համաձ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել փոխարժեքի տատանումների վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է. «Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու եւ արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8—ից սկսած մինչեւ տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։
Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձեւավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչեւ ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձեւավորումը»։
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՌԴ—ի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը՝ Դաշնային ժողովին հղված ամենամյա ուղերձով, տեւել է 1 ժամ եւ 10 րոպե։ 
ԵՏՄ—ի անդամ երկրները կառույցի գործունեության արդյունքում չեն կորցնի ինքնիշխանությունը. պարզապես կլինի սերտ համագործակցություն։ Վլադիմիր Պուտինը նշել է ԵՏՄ—ի գործունեության սկզբունքները՝ իրավահավասարություն, փոխադարձ հարգանք եւ պրագմատիզմ. «Հիմնարար սկզբունքն է ազգային ինքնատիպության եւ բոլոր անդամ երկրների պետական ինքնավարության պահպանումը։ Ես համոզված եմ, որ սերտ համագործակցությունը զարգացման հզոր աղբյուր կդառնա Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների համար»։
Ռուսաստանը հարգում է այլ պետություններին, եթե նրանք չեն վնասում իր շահերին. «ՌԴ գերակայություններն են առողջ պետությունը եւ ընտանիքը, նախնիներից ժառանգած ավանդական արժեքները՝ համադրած ապագայակենտրոն ուղղվածության հետ, կայունությունը՝ որպես զարգացման նախապայման, հարգանքը այլ ժողովուրդների եւ պետությունների հանդեպ՝ Ռուսաստանի անվտանգության եւ օրինական շահերի պաշտպանության երաշխիքների պայմաններում»։
Համագործակցությունը կշարունակվի եւ կընդլայնվի նաեւ ԵՏՄ տարածքից դուրս։
Մոսկվայի նպատակն է որքան հնարավոր է շատ իրավահավասար գործընկերներ ձեռք բերել ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում. «Կընդլայնենք մեր ներկայությունն այն տարածաշրջաններում, ուր թափ են ստանում ինտեգրացիոն գործընթացները, ուր չեն խառնում տնտեսությունը եւ քաղաքականությունը, այլ ընդհակառակը՝ վ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 516 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը նոյեմբերի 21–24–ը Հաագայում մասնակցել է ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովին։ Ընդ որում՝ հայկական պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես Հայաստանի, հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային հանրության համար մեծ նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանը։
ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը երեկ ասուլիսում ամփոփելով այցը՝ նշեց, որ զեկույցով հանդես է եկել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր զեկույցների շուրջ, որոնց առանձին կետերի առթիվ հայաստանյան պատվիրակությունն իր մտահոգություններն է հայտնել գլխավոր զեկուցողներին։ Վերջիններիս արձագանքը դրական է եղել, զեկուցողներն առանձին դրույթների շուրջ համաձայնել են վերախմբագրել նախապես ներկայացված տեքստը։
«Այսպես, զեկույցներից մեկում առկա էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված ոչ ճիշտ ձեւակերպում։ Մենք կոչ արեցինք զեկուցողին՝ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում ընդունված ձեւակերպումները, եւ նա համաձայնեց այդ մասով վերախմբագրել զեկույցը»,–ասաց Կ. Նահապետյանը։
Սիրիական ճգնաժամի վերաբերյալ զեկույցում հայերին ներկայացրել են որպես սիրիական պաշտպանական բանակում մեծ ներգրավվածություն ունեցող ազգային փոքրամասնություն. ընդ որում՝ ներկայացվել են չորս խմբեր, որոնցից երկուսը՝ որպես քրիստոնյաներ ու հայեր։ Հայաստանի օրենսդիրի պատվիրակո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը ավելի արդիական է դարձնում Ռուսաստանի հետ Հայաստանի երկաթգծային հաղորդակցության վերականգնման խնդիրը, քանի որ ԵՏՄ—ից սպասվող տնտեսական օգուտները պայմանավորված են նաեւ այդ հանգամանքով։ 
Աբխազական երկաթուղու վերաբացումը կապահովի այդ հաղորդակցությունը, սակայն Վրաստանը քաղաքական պատճառներով, ինչպես նաեւ 2015թ. Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղին շահագործման ակնկալիքով պայմանավորված դեռեւս պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցելու այս հարցով։ Փոխարենը Հայաստանը, Ռուսաստանն ու Աբխազիան կողմ են, որպեսզի երկաթգիծը գործի։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Օրերս այդ նախագծին է անդրադարձել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ երկաթուղային տարանցիկ հաղորդակցության ստեղծման շուրջ։ Մինչ այդ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան էր ասել, որ Աբխազիան դեմ չէ իր երկաթուղու վերագործարկմանը։ Սակայն  Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին ասել է, որ աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանակցությունները հնարավոր են, սակայն առանց Աբխազիայի մասնակցության։
«Աբխազական երկաթուղին անհրաժեշտություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար, եւ մենք միշտ հանդես ենք եկել ցանկացած քայլի օգտին, լինի դա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի եւ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի բանակցությունները։
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երեւանում եւ Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։
Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին հայ—շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։ Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի եւ դրա կարգավորման ուղիների շուրջ։
Անդրադառնալով հայ—շվեդական երկկողմ հարաբերություններին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ համագործակցության զարգացմամբ եւ ընդլայնմամբ, ինչի համար լուրջ նախադրյալներ կան։ Նախարարները համակարծիք էին, որ դեսպանությունների բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ փոխգործակցության խորացմանը։
Շվեդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ—ֆրանսիական երկկողմ համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանտիեին ներկայացրել է նոյեմբերի 12—ին ադրբեջանական ԶՈՒ կողմից ուղղաթիռի խոցման դեպքի եւ դրան հաջորդած գործողությունների մանրամասները։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նախօրեին ընդունել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու փաստով։ Գալուստ Սահակյանը հանդիպման ընթացքում փաստել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում լուրջ գործոն են նաեւ երկու ժողովուրդների պատմամշակութային բազմադարյան կապերը։ «Անհնար է անտեսել նաեւ այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,–նշել է Գալուստ Սահակյանը։ Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր դերակատարություն ունի միջխորհրդարանական սերտ համագործակցությունը։ Այս առումով հարկ եմ համարում ընդգծել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ–ֆրանսիական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը»։
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024