ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.05.2024, 07:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 34 35 36 37 38 ... 53 54 »

Ադրբեջանը հասկանում է միայն պատժի լեզուն

Արդեն 6 օր է անցել այն օրվանից, երբ ադրբեջանցիները խոցեցին ԼՂ—ի ռազմական անզեն ուղղաթիռը։ Միջազգային հանրությունն առանց հապաղելու արձագանքեց տեղի ունեցածին, հնչեցին մեղադրանքներ Բաքվի հասցեին, սակայն մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի քննադատությունն այնքան էլ հասցեական չէր՝ կոչ էր արվում կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից։ 
Հասկանալի է, որ հայտարարությունն արվել էր իրավիճակի սրումը բացառելու նպատակով, սակայն միջնորդներին պետք է քաջ հայտնի լիներ, որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնի օգտվելու իրավիճակից։ Կողմերի միջեւ հավասարության նշան դնելը հանգեցրեց նրան, որ Բաքուն մինչ այժմ թույլ չի տալիս ուղղաթիռի կործանման վայրից դուրս բերել զոհված օդաչուների մարմինները եւ ոչ միայն դա. դեպքին հաջորդում են պաշտոնյաների սանձարձակ հայտարարությունները։ Մասնավորապես այդպիսի մի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը։ 
«Արդեն անհնար է մեկնաբանել նրանց գործողություններն ու խոսքերը։ Սա ուղղակի անմարդկային մոտեցում է, միջազգային իրավունքին դեմ, բարոյականությանը դեմ։ Դա մոլագար, աննորմալ մարդկանց քաղաքականություն է, ուրիշ ոչ մի բան»,– «Tert.am»—ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ որ բոլորի համար պետք է ակնհայտ լինի, թե ինչպիսի հարեւան ունեն Հայաստանն ու Արցախը՝ ի դեմս Ադրբեջանի։
Հարցին, թե ինչ քայլեր են անում այս պահին միջազգային կառույցները օդաչուների մարմինները տեղափոխելու ուղղությամբ, Դավիթ Բաբայանը պատ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ համարժեք է համարում Արեւմուտքի արձագանքը ՌԴ—ին Ղրիմի միանալը, որովհետեւ Մոսկվան գործել է ըստ Կոսովոյի նախադեպի, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
«Մենք տեղի ունեցածի նկատմամբ Արեւմուտքի այդ արձագանքը միանգամայն ոչ համարժեք ենք համարում»,–հայտարարել է պետության ղեկավարը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Երբ մենք պահանջներ ենք լսում այն բանի կապակցությամբ, թե Ռուսաստանը խախտել Է միջազգային իրավունքը, ապա դա ինձ մոտ, զարմանքից բացի, ոչ մի այլ բան չի առաջացնում,–ասել է Պուտինը։–Եվ հետո մենք ունենք վառ ու թարմ նախադեպ՝ Կոսովոյի նախադեպը»։ Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է միջազգային դատարանի որոշման մասին, որով Կոսովոն ինքնորոշվելու իրավունք ունի։
Պուտինն ընդգծել է, որ այդ որոշման մեջ «ասվել էր ամենագլխավորը՝ ինքնորոշման հարցը լուծելիս որոշակի տարածքում բնակվող ժողովուրդը չպետք է հարցնի իր պետության կենտրոնական իշխանությունների կարծիքը»։
«Ինքնորոշման համապատասխան ընթացակարգեր անցկացնելու համար երկրի կենտրոնական իշխանությունների, կառավարության թույլտվությունը չի պահանջվում։ Ահա ինչն է ամենագլխավորը»,–նշել է նա։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ «Ղրիմում ոչ մի այլ բան չի արվել, քան այն, ինչ արվել է Կոսովոյումե։ «Ես խորապես համոզված եմ, որ Ռուսաստանը միջազգային իրավունքի ոչ մի խախտում թույլ չի տվել»,–հայտարարել է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա խաղաղօվկիանոսյան արշիպելագի բնակիչները հնարավորություն կստանան անդրծովյան այս տարածքի հետագա ճակատագիրը հանրաքվեով լուծել մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում։ Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հավաստել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ որպես պետության ղեկավար կղզիներ կատարած իր առաջին աշխատանքային ուղեւորության ընթացքում։ Ինչպես ընդգծել է նա, Փարիզը հարգանքով կընդունի կղզու բնակիչների ցանկացած որոշում։
«Հենց կալեդոնացիներին է պատկանելու վերջին խոսքը։ Նրանց ընտրությունը կհարգվի»,–նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային հանրաքվեն, որում կդրվի Նոր Կալեդոնիայի հնարավոր անկախության հարցը, կանցկացվի «տեղի Կոնգրեսի կողմից ընտրված» ժամկետում։ «Եթե ժամկետը չորոշվի, ամենաուշը 2018 թվականն է»,–հավելել է Օլանդը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ—ի հետ փոխգործակցությունը

ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատվական խորհրդի ամփոփիչ նիստը։ 
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ 2014թ. հունվարի 1—ից ուժի մեջ է մտել վիզաների դյուրացման ու Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ ռեադմիսիայի համաձայնագիրը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել մարդկանց միջեւ ուղղակի շփումների համար։ ՀՀ կառավարության որոշմամբ ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10—ից Հայաստան են այցելում առանց մուտքի արտոնագրերի։
Նա նշել է, որ խորհրդատուները աջակցություն են ցուցաբերել կարեւորագույն մի շարք փաստաթղթերի մշակման գործընթացին. «Դրանց թվում են թմրամոլության դեմ պայքարի, ՀՀ—ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ԵՄ—ի չափանիշներին համապատասխան ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների ազգային ծրագրերը, մարդու իրավունքների պաշտպանության եւ դրա ռազմավարության ծրագիրը եւ այլ ռազմավարությունների մշակումը»։
Ըստ Վ. Սարգսյանի՝ Հայաստանում ԵՄ—ի պատվիրակությունը եւ այլ կառույցներ մեծ ավանդ ունեն ՀՀ—ի դիվանագիտական դպրոցի կայացման գործում. «ԵՄ—ի պատվիրակությունը նաեւ ակտիվորեն համագործակցել է Ազգային անվտանգության խորհրդի հետ»։
Նրա խոսքով, ԵՄ—ի եւ ՀՀ—ի միջեւ 2009թ.—ից պարբերական եւ ակտիվ երկխոսություն է ընթացել մարդու իրավունքների շուրջ. «Անցած տարիների ընթացքում ՀՀ—ում իրականացվեցին լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումներ գրեթե բոլոր ուղղություններով, ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մենք այն դիրքորոշումն ունենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ցանկացած հարց պետք է որոշվի հենց Ղարաբաղի մասնակցությամբ»,–երեկ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձավ Արցախին առնչվող մի շարք հարցերի։ 
Ադրբեջանը կհամաձայնի՞ մասնակցել խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը, քանի որ այդպիսի պատրաստակամության մասին Բաքվից հայտարարություն էր հնչել։ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով. «Դա ադրբեջանական հերթական դիրքորոշումների փոփոխությունն է։ 10 տարի առաջ նույն Ադրբեջանն էր, որ ասում էր, թե չի կարող մեծ համաձայնագիրը ստորագրել, մշակել, ասում էին, թե ճիշտ կլինի, որ մենք սկզբունքները համաձայնեցնենք։ Հիմա էլ ասում են, թե չեն կարող սկզբունքները մշակել, ասում են՝ եկեք սկսենք մեծ համաձայնագրից։ Ադրբեջանը պարզապես ժամանակ է ձգում, փորձում է մարտավարական տարբեր հնարքներով ազդել բանակցային գործընթացի վրա, ուստի պարբերաբար փոխում է իր տեսակետը»։
Հաշվի առնելով հանգամանքը, որ շուրջ 15 տարի է ԼՂՀ—ն դուրս է բանակցային գործընթացից, լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք որեւէ քայլ նախաձեռնվում է Արցախի իշխանությունների կողմից բանակցային սեղանի մոտ վերադառնալու, եւ արդյո՞ք ԼՂՀ—ն չի պատրաստվում հայտարարել, որ Հայաստանն այլեւս չպետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը։ ԼՂՀ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի հեճուկս Ադրբեջանի, ազգերի ինքնորոշման սկզբունքը գնալով ավելի ու ավելի է ընդունվում միջազգային հանրության կողմից։ Ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունն ընդգծվեց այնպիսի մի հսկա կառույցի կողմից, ինչպիսին ՄԱԿ—ն է։
Ըստ ՄԱԿ—ի փորձագիտական խմբի հոկտեմբերի 28—ին հրապարակած զեկույցի, անհնար է հասնել տեւական խաղաղության, եթե անտեսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Մենք մշտապես նշել ենք եւ ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չի հանդիսանում տարբեր կոնֆլիկտների առաջացման, այլ՝ հակառակը՝ ինքնորոշման իրավունքի իրականացման խոչընդոտումը, մերժումը ստեղծում են համապատասխան պարարտ հող հակամարտությունների համար։ Դրա մասին է խոսում այդ զեկույցը»։
Նալբանդյանը նշեց, որ եթե այդ իրավունքի մերժումը կարող է հանգեցնել հակամարտությունների, ապա դրա ընդունումը հակառակը՝ հակամարտություններից խուսափելու միջոց է։
«Մենք ասել եւ ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հենց դրա մասին է խոսում այդ զեկույցը»։
Նախարարը նաեւ շեշտեց, որ այսօր միջազգային հարաբերությունների համակարգը՝ ՄԱԿ—ի անդամ 193 պետություններով հանդերձ, հենց ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունք է. «Քանի՞ երկիր է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  երկօրյա պաշտոնական գտնվում է Իրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ–իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը։ «Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության հիմքերի վրա։ Հայ–իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ԻԻՀ, նշել է, որ այն կնպաստի հայ–իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում։ ԻԻՀ նախագահի խոսքով, Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը։
Զրուցակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արդեն ավելի քան քսան տարի է անցել արցախյան հրադադարի ստորագրման պահից, սակայն Ադրբեջանն այդպես էլ չի հաշտվում իր պարտության հետ։ Շարունակվում են Հայաստանին եւ ԼՂ—ին ուղղված իշխանական օղակների սպառնալիքները եւ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի գործելակերպին արձագանքում է հիմնականում չեզոք կոչերով, խաղաղ երկխոսության հրավիրելով երկու կողմին էլ։
Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններ Անրի Ռենոն եւ Ռայներ Մորելն այն կարծիքին են, որ հակամարտության կարգավորման համար ՄԽ—ի գործունեությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ կողմերի կամքը։ Ընդ որում, Մորելը համոզված է, որ միայն «վերեւի» կամքը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ «ներքեւի» կամքը։ Դեսպանները խորհուրդ են տալիս հակամարտության կարգավորման համար որպես նախադեպ դիտարկել եւ ուսումնասիրել ֆրանս—գերմանական հաշտեցման օրինակը։
«Համաշխարհային պատերազմից Եվրոպայի քաղած ամենամեծ դասն այն է, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։ Փոխզիջումների գնալն է երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման սկիզբը, եւ սա հատկապես վառ արտահայտվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հաստատված հաշտության օրինակով։ Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի պատմական իրավիճակում են գտնվել Գերմանիայի եւ Ֆրանսիայի ժողովուրդները, եւ քաղաքական գործիչներն էին, որ իրավիճակը փոխելու կամք դրսեւորեցին։ Հաշտության հաստատման եվրոպական այս փորձը կարող է կիրառելի լինել նաե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում երեկ պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն—2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված է նաեւ հայկական 15 ընկերությունների արտադրանքը, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։  
Հանդիսավոր բացմանը մասնակցել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաեւ հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ՌԴ—ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։
Դմիտրի Մեդվեդեւը Սերգո Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են մսամթերք, հյութեր, թարմ պտուղ—բանջարեղենից պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող հայկական կոնյակ։
Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել է, որ այն բարձրորակ է եւ մեծ պահանջարկ է վայելում։ ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաեւ հայկական պանրի որակը, ընդգծելով, որ կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության այլ կաթնամթերք եւս։
Սերգո Կարապետյանը Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա շուրջօրյա չգործելու պատճառով հնարավոր չ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հոկտեմբերի 6—ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ–ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնեւի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվեց պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 23—րդ տարեդարձին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ընդունելությանը ներկա էին Շվեյցարիայի դաշնային օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ժնեւի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւ Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում դեսպան Ազնավուրը նշեց, որ քսաներեք տարին փոքր ժամանակահատված է մի երկրի եւ ժողովրդի համար, որի պատմությունը հազարամյակներով է հաշվվում, սակայն Հայաստանի անկախության քսաներեք տարիները խորհրդանշում են շատ կարեւոր ժամանակաշրջան հայ ժողովրդի անցած երկարամյա պատմական ուղու վրա։
Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Ժնեւում Միացյալ ազգերի կազմակերպության բոլոր կառույցներին, Շվեյցարիայի դաշնային եւ կանտոնալ իշխանություններին, Հայաստանի բոլոր բարեկամներին՝ անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած գործուն եւ շարունակական աջակցության համար։
Երեկոյի ընթացքում հայ եւ շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչեցին Հայաստանի եւ Շվեյցարիայի օրհներգերը, Արամ Խաչատրյանի, Կոմիտաս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի

Հոկտեմբերի 10—ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու ԵՏՄ գագաթնաժողովին, որտեղ ամենայն հավանականությամբ տեղի կունենա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրի ստորագրումը։
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ համաձայնագիրը Հայաստանի հետ կստորագրվի, եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ։ Ըստ նրա, բացի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններից, Մինսկը եւ Աստանան կարող են առաջ քաշել Հայաստանի անդամակցությանը դեմ լինելու հարցեր։ Դրանք կարող են լծակ դառնալ Ղազախստանի եւ Բելառուսի ձեռքին՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար։
Մեզ համար անդամակցելիս կարեւոր է Ղարաբաղի հետ մաքսակետերի հարցը։ Այդ մասին շատ է խոսվել, եւ թե՛ ռուս, թե՛ հայ պաշտոնյաները վստահեցրել են, որ կլինի այնպես, ինչպես որ միշտ եղել է.  մաքսակետերը ֆորմալ նշանակություն կունենան։ Սերգեյ Մինասյանի խոսքով, մաքսակետերի հարցը պետք է սկզբունքային լինի մեզ համար. «Հայաստանը բոլոր միջազգային կառույցներին մասնակցել է որպես ՀՀ՝ իր սահմաններով, բայց դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ մաքսակետեր չեն եղել Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ։ Եթե դիտարկենք ՀՀ—ԼՂՀ հետագա տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլ ոլորտներում համագործակցությունը, ապա դա կազմում է ընդհանուր տարածք, եւ Հայաստանի ու ԼՂՀ—ի միջեւ չեն կարող լինել մաքսակետեր»։ Հարցը սկզբունքային է այն պատճառով, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ—ին՝ նպատակ ունենալով նպաստավոր տնտեսական եւ ռազմաքաղաքական նոր իրավիճակ ստեղծել ՀՀ եւ ԼՂՀ—ի համար. «Եթե որեւէ խնդիր ստեղծվի, ապա ՀՀ անդամակցության նպատակը իմաստազրկվում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Եվրոպայի խորհրդի եւ, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը։ Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ—ի բոլոր հիմնական փաստաթղթերը եւ համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ»,–ասաց նախարար Նալբանդյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մյուժնիկսը նշեց, որ Երեւան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։
Նախարար Նալբանդյանը եւ հանձնակատար Մյուժնիկսը դրական գնահատեցին Հայաստան — Եվրոպայի խորհուրդ 2012—2014թթ. գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Կարեւորվեց ՀՀ կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։
Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024