ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 02.05.2024, 13:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 35 36 37 38 39 ... 53 54 »

Սիրիայում եւ Իրաքում հայ համայնքը կարող է դառնալ Թուրքիայի որոշման զոհ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է մանդատը, որը թույլ է տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի եւ Իրաքի իսլամիստների դեմ։
Հաշվի առնելով ԻԼԻՊ—ի կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը՝ մանդատը ենթադրում է, որ թուրքական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում եւ Իրաքում։ Միաժամանակ այն նախատեսում է, որ օտարերկրյա զինուժը եւս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում։ Մանդատը կգործի մեկ տարվա ընթացքում։
Թուրքիայի խորհրդարանում հաստատված օրինագիծը Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ բացասական հետեւանք կունենա Սիրիայի հայկական համայնքի համար։ Նման կարծիք հայտնեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը. «Սիրիական հակամարտության ամենասկզբից Թուրքիան իր քայլերով ցույց է տվել, որ իր թիրախում է պահում նաեւ Սիրիայի հայ համայնքը եւ փորձում է թուլացնել այն։ Տրամաբանությունը շատ պարզ է. Թուրքիային պետք չէ հարեւան երկրում ունենալ ուժեղ հայկական համայնք, որը հակաթուրքական տրամադրություններ ունի»։ 
Արաբագետ Հայկ Քոչարյանն իր հերթին նշեց, որ Սիրիայում եւ Իրաքում ստեղծված ծանր իրավիճակի հետեւանքով հայկական համայնքը էականորեն թուլացել է, քանի որ շատերն ուղղակի հեռացել են, իսկ նրանք, ովքեր մնացել են, փորձում են հարմարվել. «Այն հայերը, որոնք դեռեւս շարունակում են ապրել, այսպես կոչված, «Իսլամական խալիֆայության» տարածքներում, ապրում են նրանց օրենքներով, այսինքն՝ վճարում են գլխահարկ եւ շարունակում են դավանել քրի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ժնեւում կայացած ԵԱՀԿ ԽՎ—ի նստաշրջանի իր ելույթում ԵԱՀԿ ԽՎ—ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ասել է. «ՄԱԿ—ի տվյալներով աշխարհի շուրջ 40 երկիր ջրի սուր պահանջ ունեն։ Այդ երկրների շարքում է նաեւ մեր հարեւան Ադրբեջանը։ Պետք է նշել, որ Ադրբեջանի Հանրապետության ջրային ռեսուրսների պակասը մեծ մասամբ բավարարվում է Հայաստանում սկիզբ առնող եւ մեր երկրի տարածքով հոսող գետերի շնորհիվ։ Հայաստանը չի օգտվում իր այս ահեղ «զենքից», չնայած նրան, որ արդեն 23 տարի է շրջափակված է, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից»։
Բանախոսի խոսքերով՝ առկա լարվածության պայմաններում, երբ ադրբեջանական կողմը անգամ սպառնում է հարվածել այն քաղաքացիական օդանավերին, որոնք օդ կբարձրանան Ստեփանակերտի օդանավակայանից, լիովին բացակայում են Հայաստանի կողմից նման «զենքի» կիրառման բարոյական արգելքները։
«Եթե մենք կիրառենք այն, ապա Ադրբեջանի՝ Աղստաֆայի, Թովուզի, Ղազախի, Գերանբոյի, Թերթերի, Բարդինի, Աղջաբեդիի, Բեյլագանի, Շամհորի, Գետաբեկի եւ Իմիշլիի շրջանները ամբողջովին կամ առավելապես կզրկվեն ոռոգման եւ խմելու ջրից»,–նշել է Ա. Գեղամյանը։
«Ի տարբերություն սրա, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս առաջարկել են մեր հարեւան Թուրքիային եւ Ադրբեջանին բացել սահմանը, ջրային ռեսուրսների, մասնավորապես Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցով անցնել կառուցողական երկխոսության։ Ջուրը, հանդիսանալով հայկական պետություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեի առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Սերբիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իրինեյի հանդիպմամբ մեկնարկեց պաշտոնական այցելությունը Սերբիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Սերբիայի պատրիարք Իրինեյը ասաց, որ հայ եւ սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների համագործակցության զարգացման համար։
Հայաստանի արտգործնախարարն ու Սերբիայի պատրիարքը կարեւորեցին Հայ առաքելական եկեղեցու եւ Սերբ ուղղափառ եկեղեցու միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները։
Հանդիպմանը անդրադարձ արվեց բալկանյան տարածաշրջանի զարգացումներին։
Սերբիայի պատրիարքը խնդրեց իր բարեմաղթանքները եւ եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
Բելգրադում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սերբիայի նախագահը նշեց, որ սերբ եւ հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, եւ Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ—սերբական հարաբերությունները։ 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նախագահ Նիկոլիչին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները եւ վստահություն հայտնեց, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երեւան նոր խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության ընդլայնման եւ խորացման համար։
Զրույցի ընթացքում ընդգծվեց երկուստեք պ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ՀՀ—ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին եւ Գերմանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հոկտեմբերի 3—ը, հիրավի, պատմական իրադարձություն է, քանզի 24 տարի առաջ այդ օրն իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների վաղեմի երազանքը՝ Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը։ Այս առիթով հիշատակման է արժանի նաեւ մեկ այլ պատմական իրադարձություն՝ Բեռլինի պատի փլուզումը, որի 25—ամյա հոբելյանը նշվելու է այս տարի՝ նոյեմբերի 9—ին։
Հարգելի բարեկամներ, թե՛ բեռլինյան պատի փլուզումը, եւ թե՛ Գերմանիայի վերամիավորումն այն պատմական իրադարձություններն են, որոնք նշանավորեցին երկաթյա վարագույրի անկումը՝ կանխորոշելով եվրոպական մայրցամաքի հետագա զարգացումը եւ իրենց ազդեցությունը թողնելով համաշխարհային գործընթացների վրա։
Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, այդ թվում նաեւ՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում։
Գոհունակությամբ եմ նշում, որ անկախ Հայաստանի եւ վերամիավորված Գերմանիայի միջեւ հարաբերությունները, որոնք շուրջ 22 տարվա պատմություն ունեն, անցած ժամանակահ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 24—ին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանում ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապված մի քանի ուշագրավ շեշտադրումներով։ Նրա համարձակ ելույթը մեսիջ էր՝ ուղղված միջազգային հանրությանն ու մեր «հարեւաններին», եւ բավականին դրական արձագանք գտավ մեր երկրում։
Սերժ Սարգսյանը իր ելույթում մի շարք կարեւոր մեսիջներ հղեց միջազգային հանրությանը, «Tert.am»—ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «ՀՀ նախագահը հանդես եկավ ոչ միայն որպես համահայկական առաջնորդ, այլ նաեւ՝ որպես Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան։ Ելույթում կարմիր թելի պես երեւում է ազգային շահն ու հայրենատիրության եւ պահանջատիրության գաղափարը»,–ասել է նա։
Նախագահի ելույթի առաջին հստակ մեսիջն այն էր, որ Հայաստանը շարունակելու է պայքարը ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, այսինքն՝ պահանջատիրություն՝ ամենաբարձր մակարդակով՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանությունը պետք է դատապարտվի։ Հենց այն, որ նախագահն իր ելույթն սկսեց շնորհակալական խոսքով՝ այն երկրներին ու կառույցներին, որոնք դատապարտել են ցեղասպանությունը, դրա վառ ապացույցն էր. «Երկրորդ մեսիջը՝ խոսելով հայ—թուրքական հարաբերությունների մասին՝ նախագահը հստակ նշում է, որ Հայաստանը, հավատարիմ մնալով իր ստանձնած պարտավորություններին, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Նյու Յորքում մասնակցել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով.
Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պարոն գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային իրադարձությունների՝ Առաջին աշխարհամարտի 100—ամյակի եւ գալիք տարի նշվելիք 2—րդ համաշխարհային պատերազմի ավարտի 70—ամյակի ժամանակահատվածում։ Շուրջ յոթ տասնամյակ առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Միացյալ ազգերի կազմակերպության առաքելությունն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակույթի ձեւավորումն էր, որը կբացառեր անցյալի ողբերգական էջերի կրկնությունը։
2015 թվականը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար։ Ապրիլի 24—ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը։ Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի եւ հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք։ 1915թ. ցեղասպանությունը քաղաքակրթության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երեւույթ։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում, ելույթ ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 21—ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS—ի գրոհայինները ականապատել եւ պայթեցրել են Սիրիայի Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։ Այն գրեթե ամբողջությամբ վնասվել է, կանգուն է մնացել միայն եկեղեցու գմբեթը՝ խաչը վրան։
Այս եկեղեցի—հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։
Երեւանից արդեն հնչել է բողոքի նոտա՝ կապված եկեղեցու ավերման հետ։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է եկեղեցու պայթեցումը։
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նա հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ վերացնել ահաբեկչական այդ խմբավորման հովանավորման ուղիները։
Հայտարարության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից։
Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը։
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում սեպտեմբերի 17–18—ը տեղի է ունեցել Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ—գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Միջոցառման շրջանակում քննարկվել են ԳԴՀ կողմից ՀՀ—ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցներով նախատեսված ծրագրերը, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային դրամաշնորհային միջոցներով ծրագրերի ֆինանսավորման հարցին՝ ուղղված տնտեսության եւ զբաղվածության խթանմանը, որակի ստուգման ենթակառուցվածքների աջակցությանը, հանրային ֆինանսների կառավարման ծրագրի իրականացմանը։ Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որը հիմք կհանդիսանա երկկողմ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության, ինչպես նաեւ վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մեծ Բրիտանիան գոհ է այն արդյունքներից, որ բերեց ՆԱՏՕ—ի ուելսյան գագաթնաժողովը»,–ասաց Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպան Քեթի Լիչը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» (ՏՀԿ) եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած «ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» քննարկման ժամանակ։ 
Տիկին դեսպանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերություններին. «Մենք գնահատում ենք Հայաստանի հետ փոխհարաբերությունները»։ Նա հույս ունի, որ Հայաստանն եւ ՆԱՏՕ—ն կուժեղացնեն համագործակցությունը։
Վրաստանում ՆԱՏՕ—ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն կարեւոր համարեց պաշտպանական հնարավորությունների զարգացումը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որպեսզի որոշեն՝ ինչպես պատասխանեն տարատեսակ սպառնալիքներին։ 
Լահյուն նշեց, որ ՆԱՏՕ—ն շարունակելու է իր գործընկերությունը Հայաստանի հետ, եւ ՀՀ—ն շարունակելու է մասնակցել ՆԱՏՕ—ի ծրագրերին։
«Չափազանց կարեւոր էր Հայաստանի մասնակցությունը բարձր մակարդակով ՆԱՏՕ—ի գագաթնաժողովին։ Այդ մասնակցությամբ վերջ դրվեց այն բացասական պրակտիկային, որ Հայաստանը նախորդ երկու գագաթնաժողովներին՝ Լիսաբոն, Չիկագո, ներկայացված չէր բարձր մակարդակով»,–ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը։
Նա նշեց, որ Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը գագաթնաժողովի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԼՂ խաղաղ կարգավորման հարցն ի նկատի ունենալով՝ հայտարարել է Ջեյմս Ուորլիքը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումները ներկա փուլում ընթանում են խաղաղության հաստատմանն ուղղված առանցքային տարրերի շուրջ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին երեկ, նախքան ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպելը, ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Այսօրվա մեր հանդիպման նպատակն է թափանցիկություն հաղորդել բանակցային գործընթացին՝ հայ ժողովրդին ներկայացնելով այն աշխատանքները, որ մենք տանում ենք։ Վերջին մեկ տարվա ընթացքում ես փորձել եմ հնարավորինս ապահովել գործընթացի թափանցիկությունը՝ առանց կոմպրոմիսի ենթարկելու բանակցությունները։ Շատ կարեւոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին։ Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ հասարակությունները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում»,–նշել է Ջեյմս Ուորլիքը։
«Ես հասկանում եմ մարդկանց զայրույթը, բանակցությունները շարունակվում են արդեն քսան տարի։ 1992—1994 թվականների պատերազմն ավերիչ էր երկու երկրների համար էլ։ Մեզնից ոչ մեկը չի ցանկանում վերապրել այդ օրերը։ Նման բարդ խնդրի շուրջ տարվող բանակցությունները երբեք հեշտ չեն լինում, բայց ինչպես արդեն նշել եմ ներկայումս հնարավորության պատուհան կա։ Նախագահները լավ հանդիպում են ունեցել Վիեննայում անցած տարի նոյեմբերին եւ համաձայնության եկել, որ խնդրի կարգավորումը հնարավոր է։ Ես չեմ կարող խոսել Սոչիում կայացած հանդիպման մասին, սակայն պետքարտուղար Քերիի հետ հանդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այսպիսով Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է՝ Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը։
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը։ Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք եւ բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն եւ կժխտեն միջազգային դատարաններում եւ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իսկ ընտրովի մոտեցումներն ու կողմնակալ ձեւակերպումները վնասում են հակամարտության կարգավորմանը
Ուելսում ՆԱՏՕ—ի անդամների կողմից ընդունված վերջնական հռչակագրում մեզ համար ոչ այնքան «հաճելի» մի փաստ կա. մասնավորապես նշվում է, որ դաշնակիցները հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ ինքնավարությանը։ Սա մտահոգիչ է մեզ համար, քանի որ եղած մյուս սկզբունքներից, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը։
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ավստրիացի իր պաշտոնակից Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով նշված մտահոգությանը՝ նշեց. «Վստահ եմ՝ գիտեք, որ ՆԱՏՕ—ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Ավելին՝ իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին եւ ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են՝ նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, եւ որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։ Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են։ Չնայած դրան՝ ՆԱՏՕ—ի վերջին գագաթնաժողովների ընթացքում՝ գագաթնաժողովից գագաթնաժողով որոշ փոփոխություններով, նաեւ վերջին՝ Ուելսի գագաթնաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում եւ Հարավային Կովկասում հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024