ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 18:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 38 39 40 41 42 ... 53 54 »

Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները մասնակցել են հայ—ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը երեկ Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ—ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Զրուցակիցները կարեւորել են հայ—ավստրիական առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ—ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա եւ օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջեւ շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առեւտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առեւտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի։
Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները ողջունել են հայ—ավստրիական տնտեսական համաժողովը եւ իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ընթերցեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետից բաղկացած հայտարարությունը, որտեղ ասվում է, որ վերոնշյալ խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական եւ տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը։ Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ եւ արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այս հարցերում անթույլատրելի է որեւէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության եւ խորհրդարանի մասնակցությամբ։ Քառյակն արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումներն արդեն իսկ արդյունքներ են տվել։ Ազգային ժողովը իշխանության եւ ընդդիմության միջեւ հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել։ Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ։ Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը եւ այլն։ Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը եւ տնտեսական անկումը կասե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եվրասիական տնտեսական միությունն այն է, ինչից կսկսվի եվրասիական տնտեսական շրջանակի վերականգնումը»,— երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օդնակո. Եվրասիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը։
Միանալով ԵԱՏՄ—ին, Հայաստանը հնարավորություն է ստանում խաղի կանոններ թելադրող պետություններից մեկը դառնալ։ Ըստ Ս. Ուրալովի. «Իմ տեսանկյունից՝ Հայաստանն ունի պատմական հնարավորություն. միությունը նոր—նոր է ստեղծվում, եւ նա, ով կկարողանա տեղ զբաղեցնել նոր միության առանցքում, նա էլ կմասնակցի միության կանոնների ձեւավորմանը»։ Ս. Ուրալովը նկատեց, որ Հայաստանը ինտեգրման ճանապարհին բավականին ակտիվ է՝ շատ ճիշտ եւ արագ տեմպով է առաջ ընթանում. «Ղրղըզստանն ավելի երկար ժամանակ է մասնակցել բանակցային գործընթացին, սակայն Հայաստանը առաջ է անցել՝ ցույց տալով աշխատանքի առավել մեծ էֆեկտիվություն»։
Ուրալովն առանձնացրեց այն խնդիրները, որոնք եվրասիական ինտեգրման ճանապարհին Հայաստանն ունի. դրանք երեքն են։ Առաջինը՝ տարանցիկ ինտեգրումն է, որը պետք է տեղի ունենա Վրաստանի տարածքով երկաթուղային կապի վերականգնմամբ, մյուսը՝ նոր ինդուստրալացման եւ երրորդը՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միջտարածաշրջանային ինտեգրման հարցերն են։ Մնացած ամեն ինչ Հայաստանն ունի։
«Բելոռուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը նշեց, որ եվրասիական ինտեգրումը տարբերվում է եվրոպականից. «Եթե եվրաինտեգրումն առաջարկում է արդեն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ։ Երեկ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում, հայտարարել է ՌԴ—ի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Աշխարհն իրոք սրընթաց փոխվում է։ Մենք տեսնում ենք վիթխարի աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական, կառուցվածքային տեղաշարժեր։ Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ։ Այսօր դա ակներեւ է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր դեռեւս փորձում են գործել կոորդինատների սովորական համակարգում»,– ասել է նախագահը։ 
Նա ընդգծել է, որ դա հասկանում են նաեւ նրանք, ովքեր փորձում են պահպանել մենաշնորհը, խաղի իրենց կանոնները թելադրել քաղաքականության մեջ, առեւտրում, ֆինանսներում եւ պարտադրել մշակութային ու գործելակերպի ստանդարտներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»։
Վլադիմիր Պուտինը նաեւ հայտարարել է, որ մոտ ապագայում եզրափակակիչ փուլ կմտնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը։ «Ռուսաստանը գործընկերների հետ իրականացնում է մասշտաբային եվրասիական տնտեսական ծրագիր։ Դրա կենտրոնական իրադարձությունը տեղի կունենա Աստանայում մայիսի 29—ին, երբ կստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը։ Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1—ից՝ 170 միլիոն բնակչությամբ տարածքում լայն հնարավորություններ ստեղծելով բիզնեսի, համատեղ ներդրումային ծրագրերի, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության համար՝ արտաքին շուկաներում կոորդինացիայի համար։ Բոլոր գործընկերների համաձայնությամբ մոտ ապագայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովների ոչ մի հանդիպում չանցկացնել։ Այս մասին տեղեկացնում է ԵԽ ԽՎ պաշտոնական կայքը։
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22—23—ը Բաքվում ԵԽ ԽՎ բյուրոյի ու մշտական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1—ին։ Որոշումը չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պարագայում։
ԵԽ ԽՎ—ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի եւ Փարիզի արձանագրությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնմխելիությունն ու ազատ տեղաշարժը։
Նման արգելքը ԵԽ ԽՎ բյուրոն կարող է հանել այն դեպքում, եթե ադրբեջանական իշխանությունները երաշխավորեն Ադրբեջանում գործարար վեհաժողովի համար ճամփորդություն իրականացնելու ժամանակ վեհաժողովի անդամների տեղաշարժման ազատությունը։
Պետք է նշել, որ Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է։ Նա նաեւ ֆրանս—ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ է։ ԼՂ այցից հետո Ադրբեջանը նրան persona non grata է հայտարարել։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում կազմակերպվել է Եվրոպական միության ընդլայնման 10—րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների արտակարգ եւ լիազոր դեսպանները։
«Լեհաստանի միացումը Եվրամիությանը ռիսկային նախագիծ էր, շատ խոչընդոտներ կային։ 2004—ին Լեհաստանը միացավ Եվրամիությանը՝ վախ ունենալով, որ կորցնում ենք ինքնիշխանությունը։ Շատ երկրներ նույնպես վերապահումներ ունեին, բայց ապացուցվեց, որ սա իսկապես հաջողված պատմություն է բոլորիս համար։ Վերջին տասը տարիներին Լեհաստանը դարձել է Եվրամիության լուրջ քաղաքական խաղացող»,–քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։
Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում պատմաբանները, հետադարձ հայացք նետելով, կհանգեն եզրակացության, որ Եվրամիության ընդլայնումն ամենամեծ ձեռբերումներից մեկն է։
«Լեհաստանի հաջողության պատմությունը գրավիչ է արեւելյան երկրների համար։ Լեհաստանի փոխակերպման արդյունքն իրավունք է տալիս Արեւելյան գործընկերին նման փոխակերպում ունենալ։ Վստահ ասում ենք, որ այսպես մենք խոր անկախություն ենք ձեռք բերում վերակառուցման միջոցով»,–նշել է դեսպանը։
«Հայաստանում Ֆրանսիայի նախագահը նշեց, որ պետք է հնարավորություն ընձեռել Հայաստանին՝ բացառիկ բանաձեւի միջոցով անդամակցել Եվրամիությանը, քանի որ խորապես եվրոպական միտվածություն ունի, իր որդեգրած արժեհամակար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ես հավատացած եմ, որ ՄՄ—ին անդամակցությունը կայացվել է խոր վերլուծություններից հետո, որն ընդունում եւ հարգում ենք։ Այս կամ այն միությանը միանալու որոշումն ինքնանպատակ չէ»,—երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։ Նա ընդգծեց, որ որեւէ միության միանալը պետք է նշանակի երկրի զարգացում եւ բնակչության բարեկեցություն։ 
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության հետագա ճակատագրին՝ Ռաչինսկին ասաց, որ դա մի առաջարկ էր, որը պետք է սերտացներ արեւելյան հարեւան երկրների համագործակցությունը։ «Նախկինում ԵՄ—ն ոչ մի անգամ նման հավակնոտ ծրագիր չի ներկայացրել իր հարեւաններին։ Արեւելյան գործընկերության նպատակը Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխությունները չէին։ Այդ նախաձեռնության հիմնական նպատակը ԵՄ արեւելյան գործընկերների հետ սերտ համագործակցությունն էր, որով կխթանվեր նրանց արդիականացումը։ Այդ առաջարկից տարբեր երկրներ տարբեր կերպ օգտվեցին՝ ելնելով իրենց ներքին պահանջարկից եւ այն պատկերացումներից, որ ունեին ԵՄ—ի հետ հարաբերությունների հետ կապված»։
Ռաչինսկին ընդգծեց, որ Արեւելյան գործընկերությունը չի «մահացել». «Արեւելյան գործընկերությունը արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների ԵՄ—ի արտաքին քաղաքականության մաս է կազմում, եւ դա լայն առաջարկ է եղել, որը դեռ ուժի մեջ է եւ սեղանին է»։ Դեսպանը հիշեցրեց ԵՄ—ի առաջարկը՝ «ավելին՝ ավելիի դիմաց», ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վաշինգտոնի «Կարնեգի» հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով եւ շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։ 
Հայաստանը, ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել եւ կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նապատակով։
Ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության եւ որպես վերջին օրինակ է բերում Կազանում 2011թ. գագաթնաժողովը։ Հայտնի է, որ Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռվել առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին Կազանի, 2011թ. մարտին Սոչիի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2010թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաեւ նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001թ. ։
Ամերիկացի դեսպանը իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուտսները՝ նշելով, որ այդպես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հարկային բարեփոխումների ծրագիրը երեկ ներկայացրեց 2013թ. իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) հայաստանյան կենտրոնը։
ՀՌԿԿ—ի ծրագրերի համակարգող Լուսինե Զաքարյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն էր իրականացնել ելակետային գնահատում Հայաստանում հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների եւ հարկ վճարողների միջեւ հաղորդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության ու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ։
Հետազոտությունն իրականացվել է 2013թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ընդգրկելով Հայաստանի 1448 տնային տնտեսություն, 400 հարկ վճարող կազմակերպություն եւ անհատ ձեռներեց։
Արդյունքների համաձայն՝ Հայաստանում հարկ վճարողների 30 տոկոսը բոլորովին չի վստահում հարկային ծառայությանը, 21 տոկոսը վստահում է, 16 տոկոսը որոշակիորեն չի վստահում եւ միայն 3 տոկոսն է լիովին վստահում ծառայությանը։
Ըստ հետազոտության՝ հարկ վճարողները բավական ցածր վստահություն ունեն պետական մարմինների հանդեպ։ Մասնավորապես, ֆինանսների նախարարությանը լիովին վստահել է հարցվածների 2 տոկոսը, 14 տոկոսը նշել է, որ վստահում է որոշ չափով, 21 տոկոսը դժվարացել է պատասխանել՝ վստահում է թե ոչ, 15 տոկոսը որոշակիորեն անվստահություն է հայտնել, իսկ 35 տոկոսը նշել է, որ բոլորովի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մինսկում ապրիլի վերջին տեղի ունեցած հանդիպման արդյունքում նախապատրաստվում է Մաքսային միության կանոնների հիման վրա Եվրասիական միասնական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթ, որը առաջիկա ամսվա ընթացքում կստորագրվի։ 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համոզմամբ. «Սա նշանակում է, որ 2015 թվականի հունվարի 1—ից պետք է գործի Եվրասիական տնտեսական միությունը՝ Մաքսային միության հիմքի վրա։ Մաքսային միությունն այն փոխանցիկ դրոշն է, որը ստեղծելու է նոր տնտեսական տարածք»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն զարգացումների ճանապարհով։
«Շարունակում ենք հետեւել Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք հետեւողականորեն կատարել Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների ամբողջ փուլը»,— նշել է պատգամավորը։
Ա. Զաքարյանի խոսքով, Հայաստանը կանդամակցի տնտեսական միությանը՝ իր անդամակցության հիմքում դնելով նաեւ տնտեսական եւ անվտանգության հարցերը։
ՀՀԿ—ական պատգամավորը օրակարգային է համարում նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությունը. «Փորձելու ենք առաջիկայում, հատկապես եվրոպական խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձեւավորվող քաղաքական ուժերի հետ գտնել համագործակցության այն ընդունելի ճանապարհը, որը հնարավորություն է տալու Հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը։
Նա նշել է, որ այդ սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը։
«Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ—ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները։ Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը»,–ասել է նա։
Ըստ ամերիկացի համանախագահի՝ վերոհիշյալ տարրերը ներառում են ԼՂ—ի իրավական կարգավիճակի որոշումը, անվտանգության միջազգային երաշխիքները՝ խաղաղապահ գործողությամբ, հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների կարգավիճակը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի հարցը, ներքին տեղահանվածների ու փախստականների իրավունքների վերականգնումը։
Նա պնդել է, որ կողմերը պետք է կամք եւ խիզախություն ցուցաբերեն առաջ շարժվելու համար։
Ուորլիքի առաջարկությունները, սակայն, հիասթափեցրել են ամերիկահայերին։
Դժվար կլինի Ջեյմս Ուորլիքի առաջարկություններում ինչ—որ նոր բան գտնել, նշվել է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 364 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ «panorama.am»—ը զրուցել է իրանագետներ Արմեն Իսրայելյանի եւ Ռուդիկ Յարալյանի հետ։

«Այցի հիմնական նպատակը հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը նախապատրաստելն ու նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը Հասան Ռոհանիին փոխանցելն էր։ Միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսվում էր անցկացնել ապրիլին, սակայն Հայաստանի կառավարության հրաժարականի պատճառով այն հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր։ Ներկայումս, երբ արդեն ձեւավորվել է նոր կառավարություն, Իրանի եւ Հայաստանի իշխանությունները կարող են ավելի առարկայական թեմաների շուրջ զրուցել։
Նալբանդյանի այցն Իրան Հայաստանի համար կարեւոր էր ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական տեսանկյունից։ 2013թ. Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 293 միլիոն ԱՄՆ դոլար, որը՝ 2012թ. համեմատ, շուրջ 34 միլիոն դոլարով պակասել է։ Թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ գոհ չեն տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակից։
Նախարար Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել հայ ներդրողներին եւ փոխադարձաբար իրանցի ներդրողներին էլ խրախուսել, որպեսզի նրանք Հայաստանում ներդրումներ կատարեն։ Իսկ արդեն այսօր Իրանի նավթի փոխնախարար Ալի Մաջեդին հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանի, այնուհետեւ Վրաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա։ Եթե սրան գումարենք արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024