ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.09.2018, 08:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [539]
Կրթություն և գիտություն [35]
Մարզային [14]
Պաշտոնական [422]
Մշակույթ [14]
Հասարակություն [726]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [70]
Զանազան [155]
Քաղաքականություն [577]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 5 » Քարոզչությունը ամենօրյա քաղաքական գործունեություն է /Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին/
14:53
Քարոզչությունը ամենօրյա քաղաքական գործունեություն է /Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին/

ՀՀ ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի։
Նախ՝ այն հարցին, թե ինչու ներկա չի եղել Արցախի անկախության տոնի միջոցառումներին, Փաշինյանը պատասխանել է, որ ինքը դրանից մեկ շաբաթ առաջ է եղել Ստեփանակերտում։
«Արցախի նախագահը իր խոսքում ասաց, որ աննախադեպ իրավիճակ է, որ Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարը 3 ամսվա ընթացքում երեք անգամ լինում է Ստեփանակերտում։ Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ բարձր մակարդակով ներկայացված էր։ Ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, անվտանգության խորհրդի քարտուղարը։ Կարծում եմ, այլ մեկնաբանությունները պարզապես տեղին չեն»,–ասել է նա։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա անձնական հարաբերությունների խնդիր է։
«Հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում եւ կապեր պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա եւ նախկին ղեկավարների հետ։ Դուք տեսեք, որ չնայած Եվրամիության հետ բավականին խնդրահարույց հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը։
«Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն եւ ցանկություն կունենան մասնակցել ընտրություններին, կմասնակցեն»,–նշել է նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե քարոզարշավը դեռ չսկսված որոշ ուժեր սկսել են քարոզչական գործունեություն ծավալել՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը քարոզարշավի ժամկետից դուրս քարոզչությունը չի արգելում։ «Քարոզչությունը ամենօրյա քաղաքական գործունեություն է։ Նորմալ եմ վերաբերվում ցանկացած գործունեության, որն օրենքով արգելված չէ, այնպես որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ կարող է իր գաղափարները կիսել քաղաքացիների հետ»,–ասել է ՀՀ վարչապետը։
Իսկ ինչպես է վերաբերվում նա «Իմ քայլը» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարություններին։ «Հայկ Մարությանի ձեւակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական hայտարարություն պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սեւի ու սպիտակի»,–նկատել է վարչապետը։
Նա հերքել է ՀՀ նախագահի պաշտոնում Լեւոն Տեր—Պետրոսյանին տեսնելու ցանկության մասին խոսակցությունները՝ ասելով. «Եկեք աբսուրդ բաներից չխոսենք։ Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվել է այս տարվա մարտին եւ դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի»։
ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ հանձնարարել է արդարադատության նախարարին, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն ընձեռվի Շանթ Հարությունյանին՝ մամուլի ասուլիս տալ։
«Եթե նա ցանկանում է լրագրողների հետ շփվել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ասել է վարչապետը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018