ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.09.2018, 08:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [539]
Կրթություն և գիտություն [35]
Մարզային [14]
Պաշտոնական [422]
Մշակույթ [14]
Հասարակություն [726]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [70]
Զանազան [155]
Քաղաքականություն [577]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 1 » Թուրք-իրանական նոր ելեւէջները /Կարճաժամկետ մերձեցում սահմանափակումների համատեքստում/
14:53
Թուրք-իրանական նոր ելեւէջները /Կարճաժամկետ մերձեցում սահմանափակումների համատեքստում/

Սիրիայի հարցի շուրջ դիվանագիտական եւ այլ ոլորտներում իրավիճակը կրկին թեժանում է։ ՄԱԿ—ը Ռուսաստանից, Իրանից ու Թուրքիայից պահանջել է կանխել Իդլիբ նահանգում հնարավոր բախումները։ Նույն օրը Սիրիայի հարցով ՄԱԿ—ի հատուկ բանագնաց Ստեֆան դի Միստուրան  հայտարարել է, որ Իդլիբում կուտակվել են «Ալ Կաիդա» եւ «Ալ Նոսրա» ահաբեկչական կազմակերպությունների ոչ սիրիացի անդամ ավելի քան 10 հազար մարտիկներ։ 
Այդ նահանգը հիմնականում ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի հովանավորությունն ու բազմակողմանի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության տակ են։ Վերջինս բազմիցս, ինչպես օրինակ՝ հալեպյան դեպքերի ժամանակ, համագործակցել է «Ալ Նոսրայի» հետ։ Միաժամանակ Սիրիայի կառավարական ուժերը նախապատրաստվում են ազատագրել նաեւ այդ նահանգը։ Այս առնչությամբ դի Միստուրան նախազգուշացրել է բնակելի տարածքներում հիշյալ ուժերի դեմ ծանր զենքեր չկիրառել, քանի որ մեծ է հավանականությունը, որ կզոհվեն զգալի թվով խաղաղ բնակիչներ։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է կանխել քիմիական զենքի կիրառումը, միաժամանակ հավելել, որ թե՛ իշխանությունը եւ թե՛ «Ալ Նոսրան» քիմիական զենք արտադրելու հնարավորություն ունեն։ Մյուս կողմից Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Մոսկվայում հայտարարել է, որ կառավարությունը քիմիական զենք չունի եւ չի կիրառելու, սակայն պատրասվում է երկիրը լիովին մաքրազարդել ահաբեկիչներից։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 29—ին, նախօրոք չհայտարարված այցով, ժամանել է Անկարա։ Թեեւ ԶԼՄ—ները նշել են, որ այցի նպատակը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին Իրան այցելելու՝ նախագահ Հասան Ռուհանիի հրավերը հանձնելն է, սակայն, ամենայն հավանականությամբ, Էրդողանի եւ ԱԳ նախարար Չաուշօղլուի հետ հանդիպմանը քննարկվել են Սիրիայի եւ ԱՄՆ—ի կողմից կիրառված սահմանափակումների հարցերը։ Նշենք, որ սեպտեմբերի 7—ին Թավրիզ քաղաքում տեղի է ունենալու Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Գագաթնաժողովի օրակարգում Սիրիայի հարցն է, ինչի շուրջ սա նրանց 3—րդ հանդիպումն է։
Թուրք—իրանական փոխհարաբերություններն առնվազն վերջին տասնամյակի ընթացքում գլխավորապես ընթացել են հանուն իրենց աշխարհաքաղաքական ազդեցությունը Միջին Արեւելքում, մասնավորապես Սիրիայում տարածելու, իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնելու լուրջ մրցակցությամբ։ Սակայն ներկա դրությամբ, երբ ԱՄՆ—ն այդ երկրների դեմ տարբեր պատճառներով կիրառել է տնտեսական սահմանափակումներ, առնվազն կարճաժամկետ կտրվածքով մերձեցրել է նրանց, խիստ կարեւորելով տնտեսական ոլորտի համագործակցությունը։ Սա այն դեպքում, երբ Սիրիայի հարցում նրանք բարիկադի տարբեր կողմերում են։ Եթե Իրանը լիովին հովանավորում է նախագահ Բաշար Ասադի կառավարությանը եւ աջակցում նրան, ապա Թուրքիան հովանավորում է ընդդիմությանը եւ մշտապես ջանքեր է գործադրել Ասադի իշխանանկության եւ թուրքամետ իշխանության հաստատման ուղղությամբ։ Այսուհանդերձ բացառված չէ նաեւ, որ Սիրիայի հարցում եւս նրանց տեսակետներում փոխզիջումներ տեղի ունենան։ Մանավանդ որ վերջին շրջանում Իրանի խորհրդարանում քննադատություններ, նախազգուշացումներ են հնչել Ռուսաստան—Սիրիա առավել մերձեցման վերաբերյալ։
Եվ ահա, թավրիզյան գագաթնաժողովին ընդառաջ Սիրիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա, իսկ Իրանինը՝ Անկարա, արդյո՞ք դա պատահականություն է, թե՞ թուրք—իրանական փոխհարաբերությունների մերձեցում։ Բացի այդ, առայժմ պաշտոնական Թեհրանի քաղաքականությունը Սիրիայի հարցում անփոփոխ է։ Թեեւ ներկա դրությամբ Թուրքիան Իրանի եւ Ռուսաստանի հետ գտնվում է ԱՄՆ—ի կողմից տնտեսական սահմանափակումների նույն ճամբարում, սակայն, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում՝ ԱՄՆ—ի հետ տնտեսական լայնածավալ կապերը, սկսած սպառազինությունից մինչեւ կենցաղային իրեր, Էրդողանը վաղ թե ուշ կկարգավորի ԱՄՆ—ի հետ փոխհարաբերությունները եւ դուրս կգա այդ ճամբարից։ Հատկապես որ կոշտ դիրքերից անմիջապես նահանջելու հարցում Էրդողանը հարուստ փորձառություն ունի։ Այլ կերպ ասած, թուրք—իրանական փոխհարաբերությունների ներկա սերտացումը, ինչը պայմանավորված է ԱՄՆ—ի սահմանափակումներով, չի կարող երկարաժամկետ լինել եւ ռազմավարական բնույթ կրել, մասնավորապես տարածաշրջանային կոնֆլիկտներում, ինչպես, օրինակ, Սիրիայի եւ Արցախի հարցերում։
Ըստ ամենայնի, թուրք—իրանական փոխհարաբերությունների ընթացքի վրա նշանակալից դեր կունենան նաեւ սեպտեմբերի 7—ին Թավրիզում տեղի ունենալիք գագաթնաժողովի արդյունքները։ Եթե Թեհրանն ու Անկարան կարողանան ընդհանուր հայտարարի գալ այնպիսի հարցերում, ինչպիսին Իդլիբն է, որտեղ թուրքամետ ուժեր կան, ընդդիմության եւ փախստականների հարցերում, ապա քաղաքական մակարդակով փոխհարաբերությունների որոշ սերտացում եւս կարելի է ակնկալել, ինչպես նշում են փորձագետները։ Այսուհանդերձ, սեպտեմբերին ՄԱԿ—ի վեհաժողովի շրջանակներում Թրամփ—Էրդողան հնարավոր հանդիպման ընթացքում համաձայնության գալու հնարավորությունն ավելի մեծ է, քան թավրիզյան հանդիպմանը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018