ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 03.05.2024, 04:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 6 » Ընտրատեղամասերում պաշտոնները բաշխվեցին /ԿԸՀ—ն ներկայացրեց նոր դրոշմակնիքը/
17:52
Ընտրատեղամասերում պաշտոնները բաշխվեցին /ԿԸՀ—ն ներկայացրեց նոր դրոշմակնիքը/

Երեկ տեղի ունեցավ ԿԸՀ արտահերթ նիստ։ Սահմանվեց ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 6—ի ընտրությունների 1900—ի սահմանը հատող տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումն ԱԺ—ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ։ Պաշտոններն բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քատուղար՝ ՀՀԿ՝ 903 տեղ, ԲՀԿ՝ 397 տեղ, ՀՅԴ՝ 352 տեղ, ՕԵԿ՝ 176 տեղ, «Ժառանգություն»՝ 154 տեղ։ Այս պաշտոնները ավտոմատացված համակարգի միջոցով համամասնության պահպանմամբ բաշխվեցին տեղամասային ընտրական հանձնաժողովներում։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ պետք է ներկայացվեն ապրիլի 6—11—ը։
Բացի հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների համամասնության հրապարակումից, օրակարգում առկա էր երկու հարց եւս։ Դրանցից մեկը վերաբերում էր 2012 թվականի մայիսի 6—ի ընտրություններին մասնակցող քաղաքացիների անձնագրերը կնքելու համար նախատեսված դրոշմակնիքի ձեւին։ Առաջարկված նմուշներից որոշում կայացվեց ընտրել երկրաչափական առումով եռանկյուն պատկեր ներկայացնող դրոշմակնիքը։ Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաեւ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ԿԸՀ—ին հասցեագրված 2 դիմումները։ Նրանք մինչեւ նիստը մանրամասն ուսումնասիրել են դիմումները եւ դրանց վերաբերյալ կայացրել որոշում։ Այն է՝ երկու դեպքում էլ կարճել վարույթը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 416 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024