ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.10.2018, 15:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 25 » Զարգացման ծրագրերի ակնկալիքով /Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ/
09:35
Զարգացման ծրագրերի ակնկալիքով /Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։ Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23—ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաեւ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար եւ նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է եւ հույս հայտնել, որ նրանք կվկայեն՝ հայրենիքում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, այլ մթնոլորտ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Երկու օր առաջ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27—րդ տարեդարձը։ Անկախության տոնակատարությունների այդպիսի տոնական մթնոլորտ ՀՀ—ում անկախության հանրաքվեից ի վեր հաստատված չէր։ Այդ տրամադրությունն, ըստ էության, այսօր հաստատվեց եւս մի փաստով։ Տեղյակ եք, որ այսօր տեղի են ունեցել Երեւանի ավագանու ընտրությունները, եւ հիմա արդեն տվյալների 99 տոկոսն ամփոփված են, «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները։ Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ—որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել։ Դա հնարավոր չէ, եւ այսօր դա արձանագրվեց նաեւ ընտրությունների արդյունքներով»,–նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ միակ բանը, որ այլեւս հնարավոր է Հայաստանում՝ դա օրինականությունն է, ժողովրդավարությունը, անկախ դատական համակարգը, ազատ տնտեսական մրցակցությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ի տարբերություն երկար տարիների, այսօր ՀՀ—ում չկան մենաշնորհներ, չկան մարդիկ, ովքեր արտոնյալ են օրենքի առաջ։ «Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կառավարության լուծելու առաջնահերթությունների թվում են. դրանք արտաքին քաղաքական են, տնտեսական, իրավական եւ այլն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1—2—ի դեպքերի գործերի հետ կապված, եւ ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետեւյալն է, որ մարտի 1—ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ—ի պնդումն է, որի անկախությունը եւ անաչառությունը որեւէ կասկած չի թողնում։ Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17—ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաեւ ՄԻԵԴ դատավճռով»,– ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այսօր մեծ մարտահրավերներ ունի, որոնց լուծման գործում հույս է կապում նաեւ սփյուռքի հետ։ «Հայաստանի զարգացման մոդելի առանցքային փոփոխությունը հետեւյալն է. Հայաստանում կային մարդիկ, ովքեր բոլորից պահանջում էին ինչ—որ բան անել։ Հեղափոխությունը եղավ, երբ մարդիկ արձանագրեցին, որ ինչ—որ բան պետք է անի մեզնից յուրաքանչյուրը։ Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ—որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը։ Ամենեւին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որեւէ մեկը, ամենակարեւորն այն է, որ այսօր այլեւս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով՝ ընդդիմություն, ով լինի պատգամավոր եւ ով՝ ոչ։ Սա ամենակարեւոր փոփոխությունն է, որը որեւէ պարագայում չի փոփոխվի։ Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երեւանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները։ «Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաեւ տնտեսական միջավայրը բարենապաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը։ Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որեւէ լավատեսության հիմք չի տալիս, եւ այն պետք է փոխենք։ Այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը՝ հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է։ Հուլիսին մեր տնտեսությունը ակտիվության երկնիշ ցուցանիշ էր արձանագրել. դրա պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր։ Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, եւ մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարեւոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից։ Մեր կառավարությունը 4 ամսում արել է իրենից կախվածը՝ երկրում իրավիճակը կայուն պահելու համար, որովհետեւ հետհեղափոխական շրջանի ամենակարեւոր մարտահրավերը հենց դա է, ինչը հաջողվել է մեզ։ Այսօր մեր ամենակարեւոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է։ Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, եւ դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,– ընդգծել է վարչապետը։
Գործադիրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության։ «ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել նրա օգտին, որին ցանկանում են, եւ ի վերջո նրանք քվեարկել են հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ազատ եւ երջանիկ Հայաստանի օգտին։ Այսօր փողն ընտրությունների արդյունքների վրա չունի որեւէ ազդեցություն, կստեղծենք գործիքներ, որ փողը քաղաքականության մեջ օգտագործվի ոչ թե ձայն գնելու, այլ ասելիքն ավելի հասանելի դարձնելու համար»,–շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստան—սփյուռք հարաբերություններին՝ վարչապետը նշել է, որ դրանց համատեքստում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը։ «Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով՝ Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որեւէ բիզնես եւ աշխատել։ Այսօր Հայաստանի ընկալումը հետեւյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ եւ հարստացնել։ Մեր ուղերձը բոլորին հետեւյալն է. հարստացեք եւ հարստացրեք։ Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաեւ «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարեւոր կենտրոններից մեկը։ Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ, որոնք կփոխեն պետության եւ հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով։ Գոյատեւող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը։ Հայաստան—Արցախ—սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ»,–ասել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցի՝ անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ «Մենք պատրաստվում ենք զարգացնել հարաբերությունները բոլոր միջազգային գործընկերների հետ, բայց չենք պատրաստվում դա անել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին։ Փորձելու ենք ՌԴ—ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ—ի ու ԱՄՆ—ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»,–շեշտել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ամերիկահայերի մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում խոսքի ազատությանը, զանգվածային լրատվական միջոցների ազատ գործունեությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, անկախ դատական համակարգի ապահովմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, կրթության, թեթեւ արդյունաբերության, բանկային համակարգի զարգացմանը եւ այլ թեմաների։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018