ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 17:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 19

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի շրջանակներում մարտի 18—ին կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ մեդիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. ընթացիկ գործողություններ եւ մարտահրավերներե թեմայով սեմինար։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ սեմինարը, որը նախատեսված էր լրագրողների համար, Հայաստանի ՔՀԿ—երի եւ մեդիա կազմակերպությունների համար հակակոռուպցիոն գործողությունների քննարկման հարթակ ձեւավորելու նպատակ ուներ։ Ծրագիրը գործում է 2012 թվականից եւ կավարտվի սույն թվականի հունիսին։
Պատվիրակության ղեկավար Լոնդա Էսաձեն իր ելույթում նշեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվելու է իրավիճակի վերլուծություն՝ կապված բոլոր կառույցների, դերակատարների եւ անմիջական գործողությունների հետ։ «Մենք վերլուծելու ենք նաեւ օրենսդրական դաշտը, որպեսզի առաջարկություններ մշակենք հետագա օրենսդրական բարելավումների համար։ Մեր ծրագրի նպատակներից մեկն է նաեւ գնահատել Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության 2012—2016թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը եւ մշակել առաջարկությունների փաթեթ»,–ասաց Էսաձեն։ Նա կոչ արեց լրագրողներին՝ լինել ավելի օբյեկտիվ, համարձակ եւ չանտեսել կոռուպցիոն դեպքերը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը կարծում է, որ կոռուպցիայի մակարդակի նվազեցման համար պետք է բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակը։ «Անհրաժեշտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կմասնակցեն արարողությանը
Այսօր աշխարհի 180 պետությունների ղեկավարներ կամ բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանելու Վատիկան՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը։ 76—ամյա պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266—րդ հովվապետը եւ ճիզվիտական եկեղեցու առաջին անդամը։ Նա նաեւ առաջին ոչ եվրոպացի պապն է ավելի քան 1200 տարվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւս երեկ երեկոյան մեկնել է Վատիկան, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնում են, որ գահակալության արարողությանը ներկա է լինելու նաեւ Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024