Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 21
Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանն ընդունեց նաեւ ՀՀԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2013 թվականի ապրիլի 9–ին գումարել ՀՀ ԱԺ հատուկ նիստ եւ այն անցկացնել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակեցին ՀՀ կառավարության ներկայացրած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի վերաբերյալ հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին։ Հարցերից բացի, եղան նաեւ առաջարկներ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԿԲ նախագահին առաջարկեց փաթեթից հանել այն նախագծերը, որոնք առնչություն չունեն ահաբեկչության դեմ պայքարի եւ փողերի լվացման հետ։ Փաթեթի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։ Նա տեղեկացրեց, որ փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստերում, արվել են մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի են համարվել հեղինակի կողմից։ Կարեւորելով նախագծերի փաթեթը՝ հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կադաստրի պետական կոմիտեում ձեռնարկվող փոփոխությունների շրջանակում կազմվել է կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի եւ հողային պետական տեսչության զարգացման ծրագիր։ Ինչպես երեկ լրագրողներին տեղեկացրեց տեսչության պետ Սամվել Մկրտչյանը, իրենց նպատակն ու խնդիրն է պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը, իսկ հողօգտագործման բնագավառում՝ վերահսկողությունը հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողային օրենսդրական պահանջների պահպանման եւ նոր հողերի յուրացման նկատմամբ։ Նախորդ տարի վարչապետի որոշման համաձայն, տեսչության հաստիքներն ավելացել են 4—ով, եւ կառուցվացքային փոփոխությունների հետեւանքով ստեղծվել են երկու՝ գեոդեզիայի եւ քարտեզագրության վերահսկողության եւ հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության բաժիններ, ինչը, Ս. Մկրտչյանի հավաստմամբ, տեսչությանը հնարավորություն է ընձեռել ավելի արդյունավետ իրականացնելու իր առջեւ դրված խնդիրները։ Նախորդ տարի տեսչության մասնագետները մարզպետարանների հողաշինության եւ հողօգտագործման բաժիններում, մարզային հողային պետական տեսչություններում իրականացրել են տեսչական ստուգումներ։ Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են արվել նաեւ մարզպետների կողմից ընթացիկ ստուգումներ իրականացրած 517 համայնքներից 108—ում, ինչի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության տարբեր բնույթի խախտումներ, որոնց հիման վրա կայացվել է 10 ո
...
Կարդալ շարունակությունը »
|
Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «News.am» լրատվական կայքի հարցին –Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում է հնչել, թե Հայաստանն է պատճառը, որ ղարաբաղյան հարցում պահպանվում է ստատուս քվոն, եւ որ Հայաստանը չի կարող Ադրբեջանին մրցակից լինել, հետեւաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։ –Հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության եւ ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է։ Դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են եռանախագահները։ Եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց պետք է իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին տարիներին եռանախագահների կողմից ներկայացված առաջարկությունները։ Իհարկե, Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով։ Մեր պետությունների եւ հասարակությունների զարգացման տրամաբանությունը եւ ուղղվածությունը հակադարձ համեմատական են. Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանը՝ ժողովրդվարության։ Դա հստակ երեւում է միջազգային համապատասխան կառույցների գնահատականներում եւ վարկանիշային աղյուսակներում Հայստանի եւ Արդբեջանի
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վերջերս ավելի հաճախակի հնչող հայտարարություններին՝ Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխության եւ խորհրդարանական հանրապետության անցնելու հրամայականի մասին։ Ըստ բանախոսի՝ մեր երկրում համակարգի փոփոխության խնդիրն այնքան էլ օրակարգային չէ, որքան ներկայացվում է։ «Չեմ կարծում, որ խորհրդարանական համակարգին անցնելու հարցը օրակարգային է։ Միեւնույն է, անսկզբունքային քաղաքական գործիչն այդպիսին էլ կմնա, եւ կապ չունի, թե հանրապետությունը կլինի նախագահական կամ խորհրդարանական։ Բացի այդ, Հայաստանի պես երկրում կարող է ձեւավորվել անհասցե իշխանական համակարգ, վարչապետները եւ նախարարներն ամիսը մեկ կհեռացվեն, եւ անպատասխանատվություն կլինի։ Հիմա գոնե գիտես հասցեատիրոջը, իսկ խորհրդարանական համակարգի դեպքում քաղաքացին չի իմանա, թե ով է մեղավոր երկրի վիճակի համար»,–կարծիք է հայտնել Արման Մելիքյանը։ Նրա կարծիքով՝ ընտրական գործընթացն անցավ իշխանությունների նախատեսված սցենարով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մասնակցությամբ նպաստեց դրան։ Ինչ վերաբերվում է Ազատության հրապարակում շարունակվող հավաքներին, ապա, ըստ նախագահի նախկին թեկնածուի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի մասով այդ շարժումը կմարի»։ Արման Մելիքյանի կարծիքով, ներկայումս ընթանում է քաղաքական դաշտի լուրջ վերադասավորում, սակայն բանախոսն այդ գործընթացում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա թիմը չի տեսնում։ «Այսօր ձեւավորվում է վերնախավային նոր բո
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ ԱԺ կանոնակարգ—օրենքի համաձայն հերթական նստաշրջանի քառօրյա նիստի ՀՀ Ազգային ժողով—կառավարություն հարց ու պատասխանը տեղի ունեցավ երեկ։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ վարչապետը կմասնակցի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջիկա հանրահավաքին։ Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ չի մասնակցի հանրահավաքին, քանի որ իր օրակարգը լեցուն է կարեւորագույն միջոցառումներով։ Միաժամանակ վարչապետն իր անհամաձայնությունը հայտնեց Զ. Փոստանջյանի՝ իշխանությունների հասցեին հնչեցրած գնահատականներին։ «Ընդհանուր առմամբ՝ համաձայն չեմ ձեր գնահատականների եւ հնչեցված մեղադրանքների հետ, որովհետեւ դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ։ Սա, կարծում եմ, տեղին չէ, եւ այս հեղինակավոր դահլիճը չի կարելի դարձնել այդպիսի բանավեճի, նման ոճի խոսակցության վայր։ Դա վատ ճանապարհ է եւ շատ վատ տեղ է տանում, դրա համար առաջարկում եմ, որ մենք մնանք քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում, այն ձեւաչափի մեջ, որ մենք ձեզ հետ միասին այս տարիներին կարողացել ենք պահպանել»,– ասաց ՀՀ վարչապետը։ Նա հիշեցրեց, որ իրենց քաղաքական թիմը շատ հարգալից է վերաբերվում ընդդիմության քաղաքական տեսակետներին, գործելակերպին եւ գնահատականներին, եւ խնդրեց, որ նրանք նույնպես հարգեն իրենց քաղաքական թիմին, գնահատականները եւ վերլուծությունները. «Խոսում եք հեղափոխության մասին։ Սակայն առաջին հերթին ցանկացած հեղափոխություն սկսում է մտածողության հեղափոխությունից։ Այսինքն, եթե դուք ցանկանում եք մեր եր
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|