ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 14:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 26

Մարտի 22—ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Իսրայել–Թուրքիա փոխհարաբերությունների բնականոնացման ուղղությամբ, ով Միջին Արեւելք կատարած 4—օրյա շրջագայության ընթացքում 20—22—ը գտնվում էր Թել Ավիվում լուրջ քայլ է կատարվել։ Օբաման շեշտել է՝ թե՛ Թուրքիայի եւ թե՛ Իսրայելի հետ փոխհարաբերությունները խիստ կարեւոր են ԱՄՆ—ի համար, իսկ Իսրայել—Թուրքիա փոխհարաբերությունների բնականոնացումը նշանակալից դեր ունի տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության հարցում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այդ օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ եւ ներողություն հայցել 2010թ. մայիսին տեղի ունեցածի համար։ Վերլուծաբանների կարծիքով սա նախագահ Օբամայի միջինարեւելյան շրջագայության ամենամեծ ձեռքբերումն է։ Հատկանշական է, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին այդ ուղղությամբ ակտիվ գործունեություն էր ծավալել, պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիա կատարած այցի ընթացքում Էրդողանի հետ քննարկել էր թուրք—իսրայելական փոխհարաբերությունների հարցը։

2010թ. մայիսին թուրքական «Մավի Մարմարա» նավը մարդասիրական օգնություն էր տեղափոխում 2007—ից շրջափակման մեջ գտնվող Գազայի գոտի։ Այն նպատակամղված էր վերջ դնել շրջափակմանը, սակայն Միջերկրական ծովի չեզոք ջրերում, նախազգուշացնելուց հետո, նավը ենթարկվեց Իսրայելի զինված ուժերի հարձակմանը, եւ զինվորների հետ բախումներում զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի, ինչը Թել Ավիվ—Անկարա փոխառն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 476 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը կայուն է գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ «Սակայն չենք կարող ասել, որ մեր երկրի ներքաղաքական վիճակը գերազանց է։ Այն իրավիճակը, որը հիմա ստեղծվել է ընդդիմության կողմից, մեր ժողովրդին ոչ մի օգուտ չի բերելու։ Մեր նախագահը բազմաթիվ կառուցողական առաջարկներ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը դուրս են տրամաբանությունից, եւ նա ոչ մի հաջողության չի հասնի։ Նա հիանալի հնարավորություն ունի ապացուցելու, որ ընդդիմության առաջնորդն է եւ փոխանակ իր ուժերը ցաքուցրիվ անելու, կարող է դրանք կենտրոնացնել ու մասնակցել ավագանու ընտրություններին»,–ընդգծել է պատգամավորը։

Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկները ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը գնահատում պահանջագիր։ «Պահանջելու եւ հարկադրելու լեզվով խոսելը, եթե մի փոքր գոնե Րաֆֆի Հովհաննիսյանն այս տարիների ընթացքում ճանաչելուց լիներ ՀՀ գործող նախագահին, ապա կհասկանար, որ ընդհանրապես նման ձեւով եւ նման պահանջներով անհնարին է որեւէ դրական արդյունք, որն ուղղված է մեր ժողովրդին, մեր պետությանն, ուղղակի անհնարին է հասնել»,–ասել է նա։
Իր վերջին հանարահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել էր մի քանի կետից բաղկացած պայմանագիր։ Ըստ որի՝ այս տարի պետք է անցկացվեն կամ նախագահի, կամ ԱԺ արտահերթ ընտրությունները, եւ կառավարության որոշ անդամների նշանակում վերապահվի Րաֆֆի Հովհաննիսյանին։
ՀՀԿ պատգամավորը պարոն Հովհաննիսյանի այս առաջարկներին հումորո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։
Ա. Մարգարյանի շիրմաքարի պատվանդանը ծածկված է մայիսյան ալ վարդերով ու ճերմակ մեխակներով։ Նրա շիրիմին այցելել էին նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ա. Մարգարյանի որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, զինվորականներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ։
Հոգեհանգստյան պաշտոն կատարեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի քահանայից խումբը՝ թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։
«Անդրանիկ Մարգարյանը պատմության մեջ մտավ որպես մեր երկրի տնտեսական ենթակառուցվածքներն արդիականացնող վարչապետ՝ էներգետիկայից, ճանապարհաշինությունից սկսած մինչեւ ջրամատակարարման համակարգերի նորացում ու քաղաքաշինություն, մինչեւ աղետի գոտու խնդիրների լուծում ու երկնիշ տնտեսական աճ։ Ամենակարեւորը՝ արտագաղթը նվազեց, իսկ 2004 թվականին մենք ունեցանք դրական տեղաշարժ։
Այս ամենի կողքին փայլուն էին նրա մարդկային դիմանկարը, մարդկանց հետ նրա շփումները՝ մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Այդ հատկությունները ստեղծեցին նրա՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի մնայուն դիմանկարը»,–սրանք ՔԴՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Խոսր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

]

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին. «Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու եւ Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար։ Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար։ Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաեւ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, եւ այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են։ Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք։
Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք, խնդրում եմ, հացադուլը, մեկ—երկու օր կազդուրվեք, եւ մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը։
Հարգանքով՝
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ»

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024