«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ նախ խոսեց Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացված «Բարեւ, Երեւան» դաշինքի ընտրացուցակի մասին։
Այնուհետ ընթերցեց այն նամակը, որը խոստացել էր ուղարկել հանրապետության նախագահին։ Այն պարունակում է մի շարք առաջարկներ, որոնց իրականացմամբ, ինչպես նշված է տեքստում, «Ժառանգությունը» պատրաստ է Ձեզ հետ կես ճանապարհին հանդիպել, հաղթահարել համազգային հիմնախնդիրները, հանգուցալուծում տալ, փոխել մեր երկրի կարգը, մենաշնորհները, արտագաղթը»։
Հովհաննիսյանը նշված նամակով առաջարկում է նախագահական նոր ընտրությունների անցկացում կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2013—ի ընթացքում, ընտրական օրենսդրությունում կատարել փոփոխություններ, թողնել բացառապես համամասնականը, ապահովել արտերկրում ապրող քաղաքացիների քվեարկությունը կամ նրանց հանել ցուցակներից։
Առաջարկվում է առնվազն հինգ մարզպետերի ազատել աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակել։
«Ժառանգության» պահանջներից է նաեւ հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազություն, հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ԱԱԾ, արտգործնախարարություն, ԿԳ նախարարություն, վերահսկիչ պալատ, արդարադատության խորհուրդ, հակամենաշնորհային հանձնաժողով։ Առաջարկները ներկայացնելուց հետո Հովհաննիսյանն ընդգծեց, թե նշված դրույթները անբեկանելի են։
Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց
...
Կարդալ շարունակությունը »