Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վատիկանում ներկա է գտնվել Նորին սրբություն Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Նորին սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ։ Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ եւ իմաստ է պարունակում։ Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ