ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 09:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22

Հայաստանցիներն ավելի բարյացակամ են օտարերկրացիների հանդեպ, քան իրանցիները, ավելի անբարյացակամ, քան թուրքերը, վրացիներն ու ադրբեջանցիները: Այս մասին են վկայում «Համաշխարհային տնտեսական ֆորում» միջազգային կազամակերպության (կենտրոնակայանը՝ Ժնև, Շվեյցարիա) անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

 Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից, հանրային կարծիքի ուսումնասիրություններն անցկացվել են 2011թ-ի վերջից 2012թ-ի վերջն ընկած ժամանակահատվածում՝ 140 երկրի բնակիչների շրջանում:

 Հարցվածներին ուղղվել է ընդամենը մեկ հարց՝ «Ձեր երկրում որքա՞ն բարյացակամ են վերաբերվում  օտարերկրացիներին»:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել:
Ինչպես տեղեկացնում է Hraparak.am-ի, ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել:
Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել:

Tert.am –ին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ասաց, որ որևէ մանրամասնի չի տիրապետում՝ ասելով «Դեռ պարզվում է»:

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի՝ 2013թ. մայիսի 5—ի Երեւանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչեւ մարտի 21—ը՝ ժամը 18.00—ն։
ԿԸՀ—ից հայտնում են, որ սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները եւ «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը։
«Առաքելություն» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 29 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը, նրան հաջորդում է Մանուկ Սուքիասյանը, երրորդը՝ Հրաչյա Սարգսյանն է։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 194 հոգանոց ցուցակ։ Դրա առաջին երեք համարներն են՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը։
«Հայ ազգային կոնգրեսը» ներկայացրել է 42 հոգանոց ցուցակ, որի առաջին եռյակում են Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանն ու Լեւոն Տեր—Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
ՀՀԿ 195—հոգանոց ցուցակում առաջին երեք հորիզոնականները ներկայացնում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Հայաստանի շախմատի ակադեմիայի» տնօրեն Սմբատ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նոր առաջարկներ կներկայացնի։ Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Մարտի 22–ին, ժամը 18։00—ին հրապարակավ կներկայացնենք մեր ծրագրային մոտեցումները եւ ծրարով կուղարկենք Սերժ Սարգսյանին»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Հովհաննիսյանը։ 
Խոսելով իր ծնողների՝ Ռիչարդի եւ Վարդիթերի մասին, Հովհաննիսյանը նշել է, որ նրանք իրեն տվել են հայեցի կրթություն եւ ազգին նվիրվելու դասեր, քանի որ նա հայկական դպրոց չի գնացել։ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշել է, որ նախկինում իր բժշկուհի մայրը մտահոգվում էր իր գիրությամբ։ «Այժմ նա չի խոսա ինձ վրա»,— կատակել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ծնողների ներկայությունն իրեն լիցքեր է տալիս։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը նամակով դիմել է հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին։ Պայքարի այդ ձեւն անընդունելի համարող Կ. Կարապետյանը նշում է, որ հանդես է գալիս ոչ թե կուսակցության անունից, այլ որպես ՀՀ քաղաքացի ու հայ մարդ։
«Ես գիտեմ, որ պարոն Հովհաննիսյանն ունի պատասխանատվության բարձր զգացում, նաեւ պարտականություն այն մարդկանց հանդեպ, ովքեր մեր երկրի հետագա զարգացման հույսը կապել են իր հետ։ Դա շատ գնահատելի հատկություն է։ Ավելին, քաղաքական գործընթացներում, պայքարը բնականոն երեւույթ է։ 
Այլ հարց է, թե պայքարի ինչպիսի ճանապարհ ես ընտրում։ Ցավոք, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած ուղին, ուզենք թե չուզենք, տանում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին օգնելու նպատակով դոնորների խորհրդաժողով կազմակերպելու հանձնառությանը. այդ մասին մարտի 20—ին Բրյուսելում հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։
«Որեւէ կասկած այս հարցում չկա։ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաեւ մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները։ Եվ մենք կարող ենք արդեն սկսել քննարկել այդ խորհրդաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր»,–ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը։
Հայաստանյան վերջին ընտրությունների վերաբերյալ Շտեֆան Ֆյուլեն դրական գնահատական է հնչեցրել նաեւ մարտի 20—ին, Եվրախորհրդարանում, որտեղ հաշվետվություն էր ներկայացնում 2012—ին ետխորհրդային 6 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում արձանագրված առաջընթացի ու բացթողումների մասին։ Ընդգծելով, որ հայաստանյան վերջին ընտրությունները հիմնականում թափանցիկ էին, եւ լուրջ ջանք էր գործադրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու համար, Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ իշխանությունները պետք է ավելին անեն հատկապես օրենքները կյանքում գործարկելու եւ կիրարկելու ուղղությամբ։ Երկկողմ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու համար պաշտոնական Բրյուսելն այսօր 15 հանձնարարական տվեց Հայաստանի իշխանություններին, որոնցից մի քանիսն, ի դե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024