Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ինչպես տեղեկացնում է Hraparak.am-ի, ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել: Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել: Tert.am –ին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ասաց, որ որևէ մանրամասնի չի տիրապետում՝ ասելով «Դեռ պարզվում է»:
|