ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 21 » Ապրիլի 9–ին՝ ԱԺ հատուկ նիստ /Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում/
15:49
Ապրիլի 9–ին՝ ԱԺ հատուկ նիստ /Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանն ընդունեց նաեւ ՀՀԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2013 թվականի ապրիլի 9–ին գումարել ՀՀ ԱԺ հատուկ նիստ եւ այն անցկացնել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակեցին ՀՀ կառավարության ներկայացրած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի վերաբերյալ հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին։
Հարցերից բացի, եղան նաեւ առաջարկներ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԿԲ նախագահին առաջարկեց փաթեթից հանել այն նախագծերը, որոնք առնչություն չունեն ահաբեկչության դեմ պայքարի եւ փողերի լվացման հետ։
Փաթեթի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Նա տեղեկացրեց, որ փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստերում, արվել են մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի են համարվել հեղինակի կողմից։
Կարեւորելով նախագծերի փաթեթը՝ հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց այլ ձեւաչափերով եւս շարունակելու նախագծերի բարեփոխումը՝ այդ աշխատանքներում ներգրավելով նաեւ հասարակական հատվածի ներկայացուցիչներին։ Նա տեղեկացրեց, որ փաթեթի հեղինակի հետ կայացել է փոխհամաձայնություն՝ հանելու խնդրահարույց նախագծերը։
Օրինագծերի փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Հովհաննես Մարգարյանը։
Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ նման ծավալուն եւ բարդ փաթեթների քննարկումն առավել նպատակահարմար է համարում անցկացնել ԱԺ ոչ թե մեկ, այլ մի քանի հանձնաժողովներում, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում հատվածում գլխադասային կնշանակվի նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Գագիկ Ջհանգիրյանը կարեւորեց փոփոխությունների համապատասխանեցումը ՀՀ օրենսգրքերի տրամաբանությանը։
Որոշ փոփոխությունների հետ կապված մտահոգություններ ուներ նաեւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա ողջունեց Կորյուն Նահապետյանի առաջարկը՝ անցկացնելու խոր եւ ծավալուն քննարկումներ։
Ամփոփիչ ելույթներում հիմնական եւ հարակից զեկուցողներ Արթուր Ջավադյանը եւ Կորյուն Նահապետյանն անդրադարձան հնչեցված դիտողություններին եւ տվեցին պարզաբանումներ։
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատգամավորներին առաջարկեց ընդունել կառավարության առաջարկը՝ «Իրան–Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտնություններ սահմանելու մասին»։ Ֆինանսական համաձայնագրով նշված հատվածի կառուցման համար իրանական արտահանման զարգացման բանկը կտրամադրի 83 մլն եվրոյի վարկ, համաֆինանասավորումը կկազմի 24,8 մլն եվրո։ Օրենքի նախագծով Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանվում են հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ՝ հաշվի առնելով, որ պայմանագրով պատվիրատուի վրա են թողնված կատարվող աշխատանքների գծով ՀՀ–ում առաջացող հարկերի եւ մաքսային վճարների վճարումները։ Ըստ էության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի աջակցությունը ծրագրին կլինի տրամադրվող հարկային եւ մաքսային արտոնությունը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից Միքայել Մելքումյանն այս քայլն արդարացված համարեց եւ պատգամավորներին առաջարկեց հավանության արժանացնել նախագիծը։
Նախարարը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց նաեւ Վիեննայում ստորագրված՝ «Աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցինան։ Բանախոսի ներկայացմամբ՝ այս կոնվենցիային միացել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ եւ միջուկային էներգաբլոկներ շահագործող։ Հայաստանը եւս միանալով՝ վերահաստատում է ռադիոկատիվ թափոնների կառավարման անվտանգությունն ապահովելու իր պատրաստակամությունը, ինչպես նաեւ պարտավորվում այս մասին հանրությանը տեղեկատվություն տրամադրել։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կողմ է կոնվենցիային միանալուն. հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը նկատեց, որ կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ կլինի 100–150 հազար եվրո, ինչը պետք է կառավարությունը հետագայում նախատեսի պետական բյուջեում։
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր գործընկերներին առաջարկեց երկրորդ ընթերցմամբ ընդունել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»՝ առաջին ընթերցումից հետո չփոփոխված նախագիծը։ ՀՀԿ պատգամավորների շրջանառած օրինագիծը ստացել է գլխադասային՝ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը. այս մասին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը։
Գալուստ Սահակյանի եւ Արթուր Գեւորգյանի համահեղինակությամբ մշակված փաթեթը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին ներկայացրեց Հայկ Բաբուխանյանը։ Նրա համոզմամբ՝ այս փոփոխությունը բխում է արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, մրցակցության եւ ապացույցների գնահատման սկզբունքներից։ Նաեւ՝ քրեական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերը կդառնան առավել համահունչ։ Պետական–իրավական հարցերի հանձնաժողովը փաթեթը հավանության է արժանացրել։
Խորհրդարանը քննարկեց «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքերով՝ փաթեթով հնարավորություն կստեղծվի վերապատրաստման լավ արդյունք արձանագրած հարկային ծառայողներին ատեստավորել փաստաթղթային եղանակով, կսահմանվեն միասնական չափանիշներ նույն համակարգում գործող տարբեր՝ մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների համար, խմբագրական շտկումներ կկատարվեն։ Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ այս քայլերը կնպաստեն հարկային եւ մաքսային ծառայություններում վերապատրաստման խթանմանը, կկարգավորվի ծառայողների՝ դասային կոչումների շնորհման դաշտը, երկու ծառայություններում կհամապատասխանեցվեն ատեստավորման կարգերը։
Պատգամավորները հարցադրումներում, նաեւ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարակից զեկույցում կարեւորեցին հարկային եւ մաքսային ծառայողների վերապատրաստումն ու մասնագիտական պատշաճ կարողությունների անհրաժեշտությունը՝ համարելով դրանք տնտեսավարողների հետ շփումներում հիմնական նախապայմաններ։ Ըստ պատգամավորների՝ դրանով կարող է պայմանավորվել նաեւ հանրության վստահությունն այս մարմինների նկատմամբ։ Գլխադասային հանձնաժողովը նախագծերին դրական եզրակացություն է տվել։ Հարցի քննարկումը կշարունակվի այսօրվա նիստում։
Չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին, ինչպես նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 471 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024