ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 04

Խորհրդարանական ընտրությունները դիտարկած դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները երեկ ներկայացրել են իրենց տպավորություններն ու նախնական գնահատականները։
«Խորհրդարանական ընտրություններն անցել են Սահմանադրությանը եւ ընտրական օրենսգրքին համապատասխան»,–հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի սահմաններում էր։ «Բոլոր երկրներում կա այդ երեւույթը։ Չէ՞ որ քաղաքական գործիչները չեն կարող դադարեցնել աշխատանքն ու չհայտնվել հեռուստացույցների էկրաններին»,–հստակեցրել է նա։
Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ Լիդիա Երմոշինան նշել է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չեն առաջացնում։ Թեպետ ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ կային, եւ մի շարք ընտրատեղամասերում տեխնիկական անսարքություններ են եղել՝ «այնուամենայնիվ ես չեմ կասկածում խորհրդարանական ընտրությունների ազնվության մեջ»։ Միաժամանակ նա նշել է, որ նոր օրենսդրությունը ծառայում է քաղաքական ուժին, որը հաղթում է ընտրություններում։ 
ՌԴ դաշնային խորհրդի կոմիտեի անդամ Իգոր Չերնիշենկոն ընդգծել է, որ ինքը համերաշխ է առաքելության ղեկավարի կարծիքի հետ՝ ընտրությունները հետաքրքիր էին։ «Իհարկե, որոշ թերություններ կային, սակայն դրանք չեն ազդել քվեարկության արդյունքի վրա»,–նշել է նա։
Առաքելության անդամները նաեւ կարծիք են հայտնել այն մասին, որ ընտրությունները կազմակերպված են եղել շատ պարզ՝ երկրի օրենսդրությանը համապատասխան, եւ իրենց առաքելության իրականացման ընթացքում նրանք ոչ մի բողոք չեն ստացել։
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, որ ԱՊՀ առաքելութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ կարեւորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր; Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։
Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա։ Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ, որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից։ Դա եւս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է ճիշտ ճանապարհով։ 
Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ընտրություններին այսպիսի ակտիվ մասնակցության համար. սա յուրաքանչյուրի ներգրավվածության եւ յուրաքանչյուրի դերի կարեւորության ընկալման ամենալավ ցուցիչն է։ Շնորհակալ եմ դրա համար։
Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժերին ակտիվ ու ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության համար։ Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների եւ դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց։
Շնորհակալ եմ մեր ընդդիմությանը, հասարակական հատված ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024