ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 18:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 26

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերն անդրադարձել է ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանության 102—րդ տարելիցի առիթով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահ Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» բառը 1915թ. իրադարձությունները նկարագրելիս, Սփայսերը նշել է. «Նախկին մի քանի վարչակազմեր օգտագործել են այդ լեզուն։ Եթե հետ նայենք եւ դիտարկենք այն լեզուն, որ օգտագործում էին նախագահներ Օբաման ու Բուշը եւ դրանից առաջ էլ, ապա նախագահի օգտագործած լեզուն հետեւողական է»։
Մինչդեռ ԱՄՆ—ի կոնգրեսական Ադամ Շիֆը հիասթափված է Թրամփի հայտարարությունից։ «Մենք հերթական հիասթափությունը ստացանք եւս մեկ նախագահից, որը հրաժարվեց 1915—1923 թվականներին 1.5 մլն հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչել,–ասել է Շիֆը եւ հավելել.–Նախագահ Թրամփը միացավ հանրապետական եւ դեմոկրատ այն նախագահների երկար ցանկին, որոնք չեն ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ՝ ԱՄՆ—ն դարձնելով ժխտողական արշավի մաս»։
ԱՄՆ—ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էլ ասել է. «Նախագահ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու եւ հիշատակելու ամերիկյան քաղաքականության փոխարեն որոշել է կիրառել Անկարայի «բերանը փակելու» քաղաքականությունը։ Չկարողանալով պատշաճ կերպով հարգել զոհերի հիշատակն ապրիլի 24—ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ–ի քաղաքականությունը հանձնել է Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, ով հրապարակավ ոլորում է ԱՄՆ—ի նախագահների ձեռքերը՝ ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին»։
ՀՅԴ Հայ դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 259 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024