Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 12
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 8–ին քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017թ. համար 5 գերակա խնդրի եւ 18 միջոցառման կատարման մասին։ Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017թ. սկզբից կազմվել է ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ կազմակերպությունների եւ ֆինանսական աղբյուրների, տրամադրվել է պետական աջակցության գործիքակազմ։ Տարեսկզբի 53 ծրագրի համեմատ արդեն կա 62 ներդրումային ծրագիր. առաջին եռամսյակի արդյունքներով արդեն ստեղծված է 1800 աշխատատեղ, իրականացված են 65 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ։ Նախատեսվում է հստակեցնել այդ ծրագրերի 2018 եւ 2019 թթ. իրականացվելիք մասնաբաժինները՝ ըստ արդյունքների, դասակարգել ըստ ստեղծվելիք աշխատատեղերի, ներդրումների ծավալի, իրացման շրջանառության ավելացման չափի եւ այլն։ Անդրադառնալով մարզային ներդրումային ծրագրերին՝ Սուրեն Կարայանը նշել է, որ հավանության է արժանացել 11 ծրագիր, որից 4–ը ֆինանսավորվել են, իսկ մնացածի մասով աշխատանքները շարունակվում են։ Մանրամասներ են ներկայացվել նաեւ ներդրումային ֆոնդերի գործունեության կազմակերպման վերաբերյալ։
Վարչապետ Կարապետյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվել է, թե որքան աշխատատեղ է նախատեսվում ստեղծել 2017 թվականին, եւ որքան ներդրում է դա պահանջում։ Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ միայն հաստատված ծրագրերի մասով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով։ Կառավարության ղեկավարը հատկապես կա
...
Կարդալ շարունակությունը »
|
«ԱՄՆ–ի մերձավորարեւելյան քաղաքականության շեշտադրումները փոխվել են՝ մտնելով ավելի ակտիվ փուլ։ Թրամփն իր այս քայլով ընդգծեց իր հակառուսական, հակապուտինյան տրամադրությունը»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը՝ խոսելով Սիրիայի տարածքում ԱՄՆ–ի իրականացրած հրթիռային հարձակման մասին։
Նրա խոսքով, Թրամփի, ում Վաշինգտոնում մեղադրում էին ռուսամետության մեջ, համարում են Մերձավոր Արեւելքում ՌԴ քաղաքականությունը ընդունող, հաջորդիվ հայտարարություններն ավելի կտրուկ էին, իսկ պետքարտուղար Թիլերսոնը, ով նույնպես համարվում էր Կրեմլի մարդը, մեղադրեց ՌԴ—ին, որ չի կարողացել վերահսկել ասադյան կողմից քիմիական զենքի կիրառումը։
«Այս ամենի պատրվակը քիմիական զենքի կիրառումն էր։ ԱՄՆ–ի կողմից հրթիռների կիրառման կամ պատասխանատուին պատժելու գործողությունն արդեն երկրորդական է դարձնում հարցը, թե ով է մեղավոր այդ զենքի կիրառման մեջ։ Այդ հարցը մնում է առկախված, որովհետեւ միջազգային փորձագիտական հանրության համար հասանելի չեն այդ տարածքները, որպեսզի կատարվեն համապատասխան չափումներ»,–ասել է արաբագետը։
Հարցին, թե արդյո՞ք քիմիական զենք գործածվել է, թե՞ ոչ, Հ. Քոչարյանը պատասխանել է. «Փաստը, որ այդ տարածքում աշխատել է սիրիական օդուժը, չի հերքվում։ Հաջորդը՝ ինչ է տեղի ունեցել, այդ փաստը պարզ չէ. մի կողմը մեղադրում է, որ կիրառվել է քիմիական զենք, եւ խնդիրը ծագում է հենց այդ պահին, որովհետեւ չենք կարողանում իդենտիֆիկացնել, թե ինչ բաղադրության էր։ Մյուս կողմը, որը ռմբահարել է, ասում է՝ ռմբահարել են պահեստները, որտեղ դա պահվել է։ Խնդիրն այն է, որ այդ տարածքները վերահսկում է մի խմբավորում, որը ոչ նեղություն է տալիս Ասադին, ոչ էլ հայտնի է իր շատ ակտիվ ռազմական գործողու
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիտում ամփոփեց 2017 թվականի ապրիլի 2—ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները եւ ստորագրեց համապատասխան արձանագրությունը։
Ինչպես հաղորդում է «Սրմենպրեսը, քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն.
«Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 122 հազար 65։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 14 հազար 739։
«Հայկական վերածնունդ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 58 հազար 265։
«Ծառուկյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 428 հազար 836։
«Կոնգրես—ՀԺԿ» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 25 հազար 950։
Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 770 հազար 441։
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 11 հազար 741։
«Օհանյան—Րաֆֆի—Օսկանյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 32 հազար 508։
Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 103 հազար 48։
Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 հազար մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը 6675 է։ Ապրիլի 2—ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն այնուհետեւ ստորագրվեց հանձնաժողովի բոլոր 7 անդամների կողմից։
Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ—ն, «Ծառուկյան» դաշինքը, «
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|