Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 25
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն։ Նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրեցին հավակնորդներին։ Նրանք են.
n Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի, մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ, մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով։
n Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով։
n Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ, ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են։ Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա։
n Դենիս Մուկվեգ, գինեկելոգ—վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, մանկաբարձ—գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ժամանակակից մարդաբանության մեջ ընդունված է այն տեսակետը, որ մարդկությունն իր զարգացման ճանապարհին անցել է երեք խոշոր փուլերով, այն է՝ վայրենություն, բարբարոսություն, քաղաքակրթություն։ Բանական մարդ (homo sapiens) տեսակի ֆիլոգենետիկ զարգացման այս ուղին, անշուշտ, տարբեր ժողովուրդների մոտ ժամանակային ու որակական տեսակետից տարբեր դրսեւորումներ է ունեցել, եւ, ինչպես հայտնի է, նույնիսկ այսօր աշխարհի տարբեր ծագերում դեռեւս պահպանվել են ֆիլոգենետիկ զարգացման նախնական աստիճանների վրա գտնվող հանրույթներ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության համար։
Այս կապակցությամբ հոգեբանական տեսակետից կարեւոր հարց է ծագում. արդյո՞ք մարդ արարածը, որն իր հավաքականության մեջ այս զարգացումների կրողն է եւ եկել ու հանգրվանել է քաղաքակրթական փուլի ներկայիս աստիճանի վրա, իր հոգու խորքում իսպառ հրաժեշտ է տվել վայրենուն ու բարբարոսին։
Այս հարցին ճշգրիտ պատասխան տալու համար պետք է հաշվի առնել մարդկային հոգեկանին բնորոշ մի օրինաչափություն, որը գործում է ինչպես անհատի, այնպես էլ սոցիալ—հոգեբանական խմբերի մակարդակում։
Խոսքը հոգեբանական նահանջ (ռեգրեսիա) կոչված երեւույթի մասին է, որը տարբեր հանգամանքների բերումով եւ տարբեր իրադրություններում այցելում է մարդուն եւ արթնացնում նրա հոգու խորխորատներում ծվարած բարբարոսին կամ վայրենուն։ Այս պահին շրջանցելով անհատական տարիքային հոգեբանական նահանջի երեւույթը (օնթոգենետիկ ռեգրեսիա), որը անձի կյանքում շատ հաճախ հանդիպող ենթագիտակցական մեխանիզմներից է, արծարծվող խնդրի կապակցությամբ մեզ համար առավել կարեւոր է, այսպես կոչված, ֆիլոգենետիկ նահանջը, որն ակնառու դրսեւորումներ է ունենում խմբերի մակարդակում։
Ֆիլոգենետիկ կամ էվոլյուցիոն նահանջ ասելով նկատի է առնվում այս կամ այն չափով քաղաքակրթված մարդու կամ մա
...
Կարդալ շարունակությունը »
|
Սկսեմ մի պատմությունից, որը պետք է ուսանելի լինի յուրաքանչյուր հայ մարդու համար, հատկապես նրա, ով խորապես համոզված է, որ այսօր հարկավոր է նոր հայացքով նայել ցեղասպանության փաստին, որ այսօրվա թուրքը 1915 թ. թուրքը չէ, որ հարկավոր է փակել պատմության այդ էջը, հաղթահարել հնացած ու կարծր դիրքորոշումները եւ թուրքերին հաճոյանալով նրանց հետ բարեկամանալ։
Հիշատակված պատմությունն հետեւյալն է։ Երիտասարդ հայ աղջիկը ինտերնետային կապի միջոցով արդեն բավականին ժամանակ է, ինչ զրուցում է Գերմանիայում սովորող մի երիտասարդի հետ։ Շփումը երկուստեք հաճելի է, հետաքրքիր, եւ երկու երիտասարդների միջեւ ակնհայտորեն առաջանում է փոխադարձ համակրանք։ Եվ ահա, աղջիկն ուզում է իմանալ, թե երիտասարդն ի՞նչ ազգի է պատկանում։ Տղան պատասխանում է, որ ինքը թուրք է։ «Ես, մի տեսակ, ցնցվեցի,–ասում է աղջիկը,–որովհետեւ չէի պատկերացնում, թե երբեւիցե կարող էի թուրքի հետ այդքան երկար ու մտերմիկ զրուցել»։ Աղջիկը միանգամից ու անկեղծորեն տղային ասում է այդ մասին։ «Ինչո՞ւ»,–հարցնում է երիտասարդը։ Ընտրելով ամենամեղմ բառերը, ամենազգուշավոր տոները, որպեսզի հանկարծ չվիրավորի տղային, աղջիկը պատասխանում է, որ ինքը հայ է եւ շարունակում է. «Դու հավանաբար տեղյակ չես, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել հայերի ու թուրքերի միջեւ դարասկզբին, որովհետեւ ես գիտեմ, որ ձեզ մոտ այդ մասին գերադասում են լռել, ու երիտասարդ սերունդն անտեղյակ է այդ ամենից»։ Հետեւում է թուրք երիտասարդի կարճ պատասխանը. «Շատ լավ էլ գիտենք, թե ինչ է եղել. մենք ձեզ մորթել ենք։ Լավ ենք արել։ Մնացածներիդ էլ դեռ պիտի մորթենք»։ Տղայի եւ աղջկա միջեւ ռոմանտիկ հարաբերությունները միանգամից հօդս են ցնդում, եւ ինտերնետային քաղցր զրույցը դրանով ավարտվում է։
Այո, այսօր թուրքը փոխվել է. նա ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Հանրապետության նախագահն արարողությունից հետո այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ, դիտել ՀՀ անկախության 25—ամյակին նվիրված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացառիկ ցուցանմուշներն ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50—ամյակին նվիրված ցուցադրության օրինակները։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|