Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 19
Էրդողանի լիազորություններն ավելացնող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջորդող շրջանն այնքան էլ հարթ չի անցնում։ Թուրքիայի տարբեր քաղաքներում արդյունքների հրապարակումից հետո սկսվել են հանրահավաքներ, որոնք չեն դադարել նաեւ ապրիլի 17—ի երեկոյան։ Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Էսքիշեհիրում։
«Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր պատկերը ցույց տվեց երկրի հասարակության մասնատվածությունն ու բեւեռացվածությունը,–նշել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։–Նախկինում նույնպես այդ բեւեռացվածությունը եղել է, սակայն ներկայումս այն խորացվեց։ Կարծում եմ, որ այդ իրավիճակն առաջիկայում դեռ տարբեր դրսեւորումներ կստանա»։
Այն, որ սահմանադրական հանրաքվեն կազդի Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, ըստ Լեւոն Հովսեփյանի, միանշանակ է։ Կառավարման համակարգի փոփոխությունից զատ, պետք է դիտարկել նաեւ իշխանությունների համակարգը, որի գագաթին Էրդողանն է։ Նրա ձեռքում է կենտրոնանում որոշումների կայացման գործընթացը։ Դա էլ ծնում է անկանխատեսելիություն։
«Ինչ վերաբերում է ԵՄ—ի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա, կարծում եմ, որ այդ գործընթացները հուսադրող չեն։ Հետագայում հարաբերություններում առկա լարվածությունը կշարունակվի»,–ասել է նա։
Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա Յայլոյանն էլ նկատել է, որ Թուրքիան նպատակ է դրել մինչեւ 2023 թվականը դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկը։ Հետեւաբար, կարեւոր է հարաբերությունների զարգացումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։ Թե այս համատեքստում առաջիկայում ինչ զարգացում կգրանցվի, փորձագետները դժվարանո
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին եւ կարեւորելով նման ձեւաչափով արդեն ավանդական դարձած հանդիպումները՝ հանրապետության նախագահը նշել է, որ օրեր առաջ Հայաստանում կայացած կարեւորագույն իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները, այսօրվա հանդիպման առիթն են՝ նկատի առնելով, որ ընտրություններից անցել է շուրջ երկու շաբաթ, եւ տեղին է անդրադառնալ դրանց՝ որպես կայացած իրողության։ Սերժ Սարգսյանը, հիշելով 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին նման ձեւաչափով դեսպանների հետ վերջին հանդիպումը՝ հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլեւ բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին եւ անվտանգության սպառնալիքներին։ Հանրապետության նախագահն իր ներածական խոսքում ոչ միայն անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրություններին, դրանց միջազգային դիտորդական առաքելությունների տված գնահատականներին, այլեւ պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին։
Դեսպանների հարցերը վերաբերել են ինչպես նախագահի ելույթում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ տրված գնահատականներին, այնպես էլ հետընտրական շրջանում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ շարունակական քայլերին, կառավարության բարեփոխումների օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին, քաղաքացիական հասարակության եւ հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ երիտասարդության հետ աշխատանքին ու նրանց հետ սկսված համագործակցության զարգացման ծրագրերին, նաեւ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին։
Դեսպանները շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին նման ձեւաչա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|