Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 05
ՀՀ ԱԺ ընտրական գործընթացի ավարտից հետո տարբեր կառույցներ շարունակում են գնահատականներ տալ արդյունքների վերաբերյալ։
«Ընտրական գործընթացի ավարտից հետո մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ»,–ասված է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մամուլի քարտուղար Մայա Կոսիյանչիչի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված եւ հիմնական ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել են. «Ապրիլի 2—ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների համաձայն՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, եւ ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները։
Այնուհանդերձ, ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությունները եւ պետական ծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ կիրառված ճնշումները, որ, ընդհանուր առմամբ, հանգեցրել են հասարակության ընդհանուր անվստահությանը ու ընտրությունների նկատմամբ վստահության բացակայությանը։ Ընտրությունների արդյունքներն, այս ամենով հանդերձ, արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը»։
«ԵՄ—ն հանձնառու է աջակցել Հայաստանի կայուն, ժողովրդավարական ու բարգավաճ ապագային։ Ընտրական գործընթացի ավարտից հետո մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ՝ ամրապնդելու մեր քաղաքական երկխոսությունն ու շարունակելու տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների մեր աջակցությունը նաեւ Հայաստան—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործը
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|