Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ մեծ մամուլի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ մամուլի ասուլիսը տեւեց 4 ժամ 20 րոպե։ Այդ ընթացքում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց շուրջ մի քանի տասնյակ հարց ուղղելու վարչապետին։ Հարցերը վերաբերում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ ԼՂ հարցի կարգավորմանը։
Ներածական խոսքում ՀՀ վարչապետն ասաց. «Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։
Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձեւաչափով, եթե չեմ սխալվում, եւ այս ընթացքում ես հնարավորինս խուսափեցի հընթացս հարցերին պատասխանել, որպեսզի մեր այս հանդիպումն ավելի պահանջված լինի։ Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել եւ կիսվել մի նորությամբ, որն այսօր առավոտյան եմ ստացել.
2019 թվականի փետրվարին 2018 թվականի փետրվարի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում հիպոթեկային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով։ Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հիպոթեկային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ փետրվարը փետրվարի նկատմամբ։ Ընդհանրապես այսօրվա դրությամբ երկրում հիպոթեկային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, եւ մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է։ Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան իրական կյանքի վրա. սա նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ։ Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր՝ ոչ միայն շինարարության ոլորտում, այլեւ շինանյութերի արտադրության ոլորտում եւ ընդհանրապես սպասարկման ոլորտում, եւ այդպես շարունակ։ Սա, կարծում եմ, շատ կարեւոր ցուցանիշ է, որն իր հերթին, բնականաբար, բերելու է գործազրկության կրճա
...
Կարդալ շարունակությունը »