ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը լայն արձագանք է գտել իրանական ԶԼՄ—ներում։ Այցի առաջին օրը երկրի գլխավոր, մասնավորապես պաշտոնական «Irna», ինչպես նաեւ «Isna», «farsnews», «mehr» եւ «tasnim» գործակալությունները դրական լույսի ներքո հանգամանորեն լուսաբանել են այցը։ Հիշյալ գործակալություններից յուրաքանչյուրը 3—4 թղթակցություն է հրապարակել Փաշինյանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների, ձեռք բերված պայմանավորվածությունների եւ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ռոհանիի համատեղ մամուլի ասուլիսի վերաբերյալ։ Սակայն արեւմտյան պարսկալեզու կայքերն ու ԶԼՄ—ները, կարելի է ասել, թե անտեսել են այն, շատ քչերն են անդրադարձել։ Իսկ իրանական լրատվական կայքերի անդրադարձը եւս ակնառու է։
Ինչ վերաբերում է փետրվարի 28—ին լույս տեսած օրաթերթերի անդրադարձներին, ապա կարելի է նշել, որ դրանք գլխավորապես կարեւորել են վարչապետ Փաշինյանի հանդիպումը Իրանի ռազմաքաղաքական եւ կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ։ Հանգամանք, ինչը խոսում է դրա կարեւորության մասին, քանի որ առաջնորդը ոչ բոլոր երկրների առաջնորդներին է ընդունում։ Ստորեւ ամփոփ կներկայացնենք համաիրանյան նշանակության, տարբեր ուղղություններին հարող օրաթերթերի հրապարակումներից։
Հիմնականում ԱԳ նախարարության տեսակետներ արտացոլող «Իրան» օրաթերթը բավական հանգամանորեն է անդրադարձել այցին, «Ռոհանի. Իրանը պատրաստ է ավելի շատ գազ արտահանել Հայաստան» եւ «Փաշինյան. շնորհակալ եմ Իրանի ժողովրդի եւ պետության՝ հայ համայնքի հանդեպ բարեկամական վերաբերմունքից» վերնագրերով թղթակցություններում գրել է, որ Հարավային Կովկասը դեռ անցյալում Իրանի ազդեցության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ԻԻՀ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ երեկ առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է Նաղշ—Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված են հոգեւոր եւ մշակութային տարբեր կառույցներ։
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում եւ «Քեսարիեհ Բազարի»—ում։ Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են իրանական հոգեւոր եւ մշակութային կառույցների պատմությանը։
Նիկոլ Փաշինյանն Աբբաս Ռեզայիի հետ աշխատանքային ճաշի ընթացքում կարեւորել է Իրանի նահանգների եւ Հայաստանի մարզերի միջեւ համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը, գործնական քայլերի իրականացումը։
Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին իրենց նահանգ այցելելու համար եւ բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը։
ՀՀ վարչապետը եւ նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում՝ ծանոթացել վերջինիս պատմությանը։ Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հայտարարել էր, որ քննարկվում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը։ Արդյո՞ք դա չի խանգարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն։ Կառավարության երեկվա նիստից հետո տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին ուղղված հարցերից մեկը սա էր։ Իսկ պատասխանն էլ հետեւյալն էր. «Եթե մենք խոսում ենք օտարերկրյա ներդրողների մասին, ապա առանց դատավճռի գույքի բռնագանձումը որեւէ ձեւով չի առնչվում նրանց»։
Նախարարն այսպես է մտածում, որովհետեւ «օտարերկրյա ներդրողների համար կարեւոր են, որ պետական կարգավորումները լինեն պարզ, թափանցիկ, մրցակցային դաշտը հավասար, կոռուպցիայի դրսեւորումներ չլինեն»։ Այս տեսանկյունից է Տիգրան Խաչատրյանը կարծում, որ այդ երեւույթը այս գործընթացին առնչվել կամ վնասել չի կարող։
Այնուամենայնիվ, մտահոգվելու բան չունե՞ն գործարարները։ Ըստ բանախոսի, մեխանիզմը կառնչվի այն դեպքերին, որոնք հիմքում ունեն որոշակի իրավախախտումներ։ Իսկ եթե չկան անցյալին վերաբերող իրավախախտումներ, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա։ Այն գործարարները, ներդրողները, ովքեր գիտեն, որ իրենք չեն կարող այդպիսի հարցերի առնչվել, մտահոգվելու բան չունեն։
Տիգրան Խաչատրյանին ուղղված մեկ այլ հարց վերաբերում էր վարչապետի՝ Իրանում արված այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է լինել տարանցիկ երկիր իրանական գազի համար։ «Այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար»,–ըստ նախարարի, խնդիրն այն է, որ այնտեղ կան չօգտագործված ծավալներ, եւ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել իրանական գազի ծավալները։
Իսկ տեխնիկապես Իրան&mda ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024