ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 02


Տնտեսական քաղաքականության համադրումը՝ ազգային նպատակներին 


Այս հարցերի շուրջ ներկայացված լուրջ աշխատություն կա, «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանի հրապարակած «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը» աշխատությունը, որն իր տեսակի մեջ առաջինն է եւ միակը հայկական իրականությունում։ Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը բարձր գնահատելով այս գիրքը, նշել է. «Ցավալի է այն փաստը, որ Հայաստանը վատ գիտե Չինաստանը, եւ ավելի վատ է, որ հետ է մնում այդ կարեւորագույն երկրի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունից։ Մինչդեռ Հայաստանում հետաքրքրությունը «չնաշխարհիկ» երկրի նկատմամբ հետզհետե աճում է։ Առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ գիրքը ճանապարհային քարտեզ է դեպի Չինաստան Հայաստանի առաջանալու համար»։
Աշխատության ամենամեծ արժեքն այն է, որ հեղինակը հայ ընթերցողին առաջին անգամ հանգամանորեն ներկայացնում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», իմա՝ «Մետաքսի ճանապարհ» համաշխարհային մասշտաբի նախաձեռնությունը։ Լավ հնարավորություն է ընձեռված բազմակողմանիորեն ծանոթանալ «Մետաքսի ճանապարհի» ներչինական նշանակությանը, այն հեռանկարներին, որոնք բացվում են տարածաշրջանային երկրների եւ տարբեր մայրցամաքների համար այդ համապարփակ նախաձեռնության շնորհիվ։
Կարեւոր է նաեւ, որ երկար տարիներ ապրելով, սովորելով ու աշխատելով Չինաստանում՝ Մհեր Սահակյանն ակտիվ դեր է խաղացել հայկական համայնքի կազմավորման եւ գոյացման գործընթացում եւ նա ցույց է տալիս այն հնարավոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մարտի 1—ի ողբերգության կապակցությամբ

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1—ին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում արյուն հեղվեց։
Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետեւանքով Հայաստանի Հանրապետության 8 քաղաքացիներ սպանվեցին, եւս երկու հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացած վերքերից։
Զոհերից հինգը ստացել են հրազենային վնասվածքներ, երեք հոգի զոհվել են «Չերյոմուխա—7» հատուկ միջոցի կիրառումից, մեկ հոգի բեկորային վնասվածքից, մեկ հոգի՝ բութ գործիքի հարվածից առաջացած վնասվածքից։
Այդ իրադարձություններից 11 տարի անց, ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։ Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենեւին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական եւ թերեւս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը։
Մարտի 1—ի զոհերը Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադեւոսյանը, Տիգրան Աբգարյանը չեն միայն, այլեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար, որովհետեւ մարդասպանը՝ ասենք, օրինակ, Դավիթ Պետրոսյանի վրա կրակելիս չի իմացել, որ նա հատկապե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նպատակն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը

«Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։ Սա այն կարեւոր հարցերից մեկն էր, որը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
«30 տոկոս օպտիմալացման մասին է խոսքը։ Տարբեր մարզերում այդ թիվը կարող է տարբեր լինել, օրինակ՝ Արագածոտնի մարզում կարող է լինել 28 տոկոս եւ աշխատակիցների թիվը 121—ից կարող է հասնել 87—ի։ Մեկ այլ մարզպետարանում կլինի 32 տոկոս, 30 տոկոսը միջինացված թիվ է»,–ասաց Պապիկյանը լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ օպտիմալացումը կնպաստի արդյունավետ կառավարմանը, որովհետեւ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատակիցների 40 տոկոսն, ըստ էության, աշխատանք չի կատարում։ «Չեմ ասում ոչ մի բան չի անում, բայց նրա փոխարեն կարող է դա անել մեկ այլ աշխատող ու ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատել։ Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, այլ ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ։ Դրա համար պետական կառավարման համակարգում պիտի հնարավորություն ունենան աշխատելու մասնագետներ, որոնք պրոֆեսիոնալ են, ոլորտին տիրապետում են, ոչ թե նրա համար, որ ինչ—որ փուլում ունեցել են խնամի—ծանոթ—բարեկամ եւ հարմարավետ տեղավորվել են, իսկ մնացածի համար այդ ճանապարհն այլեւս փակ է, որովհետեւ իրենք քաղաքացիական ծառայող են եւ պաշտպանված են օրենքով։ Մենք պիտի հնարավորություն ստեղծենք բոլորի համար»,–մանրամասնեց նախարարը։
Նախկինում բոլոր մարզպետներն ունեցել են 3 տեղակալ, իսկ ն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024