Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 6 Հյուրեր: 6 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 07
Երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին Ազգային ժողով–կառավարություն հարց ու պատասխանը, որին հերթագրվել էր 56 պատգամավոր։
Առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին Բրյուսել։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է եվրոպացի գործընկերների ընկալումները Հայաստանի մասին հուլիսյան այցից հետո, եւ որ փուլում է ԵՄ—Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընթացքը։
Ի պատասխան վարչապետն ընդգծեց, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները իրենց լիարժեք աջակցությունն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ ֆինանսական առումով։ «Ֆինանսական աջակցությունը մենք քննարկում ենք ոչ միայն բովանդակային բարեփոխումների համատեքստում, այլեւ ենթակառուցվածքների, կապիտալ ներդրումների»,–ասաց վարչապետը։ ԵՄ—ն նախատեսում է, որ քաղաքական ենթակառուցվածքների զարգացմանը ցուցաբերած ֆինանսական աջակցությանը իր ներդրումը կունենա նաեւ ՀՀ կառավարությունը։
Փաշինյանի խոսքով, Հայաստանը դրա համար երկու աղբյուր ունի՝ այնքան մեծացնել պետական եկամուտները, որ այդպիսի ներդրումների հնարավորություն ստեղծվի, երկրորդը՝ ներգրավել վարկեր՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար, մինչդեռ երկու տարբերակներն էլ ունեն բարդություններ։ «Առաջինի բարդությունն այն է, որ պետեկամուտների ավելացման արդյունքում բոլորը սպասում են, օրինակ, աշխատավարձերի բարձրացման։ Երկրորդ դեպքում՝ մենք ունենք պետական պարտք—ՀՆԱ չափաբաժինների որոշակի օրենսդրական սահմանափակում։ Եվ մենք պետք է քննարկենք ու քաղաքական որոշում կայացնենք, թե որքանով ենք առաջնահերթ համարում ենթակառուցվածքների զարգացո
...
Կարդալ շարունակությունը »
|
Նիկոլ Փաշինյանը նախօրեին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել եւ կարեւորել այն Հայաստան—Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգեւորիչ են, եւ ԵՄ—ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու թե ֆինանսական, թե խորհրդատվական աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո։ Ժան Կլոդ—Յունկերի խոսքով՝ ԵՄ—ն կօժանդակի ՀՀ կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության եւ տարբեր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումների իրականացման ուղղություններով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ժան—Կլոդ Յունկերին ջերմ ընդունելության եւ աջակցության պատրաստակամության համար։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման տեսանկյունից։ Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը գտնվում է քաղաքական եւ տնտեսական լուրջ փոփոխությունների փուլում, եւ ՀՀ իշխանությունները հանձնառու են շարունակելու արմատական բարեփոխումները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ նպաստավոր բիզնես միջավա
...
Կարդալ շարունակությունը »
|
Տրիկոտաժ, հագուստ, կոշիկ, բամբակե գործվածքներ, կտորեղեն, կոսմետիկ միջոցներ եւ այլ հայրենական պարագաներ միջազգային շուկա արտահանելուց հետո, Հայաստանում արտադրվելու եւ հարեւան երկրներ է արտահանվելու նաեւ կենցաղային տեխնիկա՝ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ։
Նախորդ տարվանից հայտարարվեց, որ ներդրող է հայտնվել եւ պատրաստվում է կենցաղային տեխնիկայի արտադրություն սկսել Հայաստանում։ Պարզվեց, որ գաղափարն իսկապես դարձել է իրականություն, եւ ներդրողը արդեն գործարանը հիմնել է Արմավիրի մարզի Մերձավան համայնքում։ Այն հիմնվել եւ պաշտոնապես բացվել է նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին։ Ներդրողը «Այ Էմ Ջի գրուպ» հայ — սիրիական —լիբանանյան համատեղ ընկերությունն է, որի համասեփականատերն է Նիկոլաս Թաուիլին։
Հայաստանում կենցաղային տեխնիկա արտադրելու գաղափարը առաջացել է սիրիահայ գործընկերների հետ շուկան ուսումնասիրելուց հետո, ինչի արդյունքում հանգել են եզրակացության, որ Հայաստանը գրավիչ երկիր է, բացի այդ, տարածաշրջանում ունի ռազմավարական բարենպաստ դիրք, եւ հարեւան երկրների հետ գործընկերային հարաբերությունները կարող են նաեւ տեխնիկայի իրացման լավագույն շուկաներ լինել։ Ի՞նչ ընթացքում է արտադրանքի թողարկումը։
Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, եւ առաջին արտադրանքը կլինի մարտի կեսերին։ Այն լինելու է հեռուստացույց, սակայն ինչ անվամբ կվաճառվի շուկայում, դեռ պարզ չէ, հայտնի է միայն, որ պարտադիր կրելու է «Արտադրված է Հայաստանում» պիտակը։
Արտադրությունը կընթանա հաջորդական փուլերով։ Սկզբում նախատեսվում է աշխատանքները մեկնարկել միայն տեխնիկայի հավաքմամբ։ Այսինքն՝ հումքը ձեռք կբերվի Հարավային Կորեայից եւ Չինաստանից, գործարանի աշխատակիցների կողմից &
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|