Ինչ առնչություն ունի Էլի Վիզելի ակտը Հայոց ցեղասպանության հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ հունվարին օրենքի ուժ ստացավ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից ընդունված «Ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին» Էլի Վիզելի ակտը։ Հասկանալու համար, թե ինչի մասին է օրենքը եւ ինչ կարող է տալ մեզ, «ՀՀ»—ն զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանի հետ։
Նա նշեց, որ օրենքը նախատեսում է աշխարհի որեւէ կետում նախացեղասպանական կամ ցեղասպանական գործողություններ տեղի ունենալու դեպքում դրանք կանխարգելելու, մեղմելու եւ այդ ճգնաժամերին արձագանքելու համար ընդլայնել ԱՄՆ կառավարության հնարավորությունները՝ որպես Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ բարոյական պատասխանատվության հարց։ «Ներկայումս ցեղասպանությունների կանխարգելումը պետությունների օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում, եւ սրանով ԱՄՆ—ն կոնկրետ քայլեր կարող է իրականացնել դրանք կանխարգելելու եւ մեղմելու ուղղությամբ»,–ասաց գիտական գծով փոխտնօրենը։
Այսպիսով, նախատեսվում է ստեղծել հատուկ արագ արձագանքման միջգերատեսչական մարմին, որը կուժեղացնի Միացյալ Նահանգների ջանքերը՝ վայրագությունների կանխարգելման եւ դրանց հակազդելու ուղղությամբ։ Ակտը հատուկ թրեյնինգներ է նախատեսում արտաքին հարաբերությունների ոլորտի աշխատակիցների համար՝ կոնֆլիկտների եւ վայրագությունների կանխարգելման բնագավառում։ Կարեւորվում է նաեւ հաշվետվողականությունը. Ազգային հետախուզության տնօրենն էլ պետք է Կոնգրեսին ուղղված իր ամենամյա զեկույցում ներկայացնի այն երկրները եւ տարածաշրջանները, որտեղ ցեղասպանությունների վտանգ կա, եւ այն
...
Կարդալ շարունակությունը »