ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 15 » Առաջնահերթ է դառնում ցեղասպանությունների կանխարգելումը
12:23
Առաջնահերթ է դառնում ցեղասպանությունների կանխարգելումը

Ինչ առնչություն ունի Էլի Վիզելի ակտը Հայոց ցեղասպանության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ հունվարին օրենքի ուժ ստացավ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից ընդունված «Ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին» Էլի Վիզելի ակտը։ Հասկանալու համար, թե ինչի մասին է օրենքը եւ ինչ կարող է տալ մեզ, «ՀՀ»—ն զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանի հետ։ 
Նա նշեց, որ օրենքը նախատեսում է աշխարհի որեւէ կետում նախացեղասպանական կամ ցեղասպանական գործողություններ տեղի ունենալու դեպքում դրանք կանխարգելելու, մեղմելու եւ այդ ճգնաժամերին արձագանքելու համար ընդլայնել ԱՄՆ կառավարության հնարավորությունները՝ որպես Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ բարոյական պատասխանատվության հարց։ «Ներկայումս ցեղասպանությունների կանխարգելումը պետությունների օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում, եւ սրանով ԱՄՆ—ն կոնկրետ քայլեր կարող է իրականացնել դրանք կանխարգելելու եւ մեղմելու ուղղությամբ»,–ասաց գիտական գծով փոխտնօրենը։
Այսպիսով, նախատեսվում է ստեղծել հատուկ արագ արձագանքման միջգերատեսչական մարմին, որը կուժեղացնի Միացյալ Նահանգների ջանքերը՝ վայրագությունների կանխարգելման եւ դրանց հակազդելու ուղղությամբ։ Ակտը հատուկ թրեյնինգներ է նախատեսում արտաքին հարաբերությունների ոլորտի աշխատակիցների համար՝ կոնֆլիկտների եւ վայրագությունների կանխարգելման բնագավառում։ Կարեւորվում է նաեւ հաշվետվողականությունը. Ազգային հետախուզության տնօրենն էլ պետք է Կոնգրեսին ուղղված իր ամենամյա զեկույցում ներկայացնի այն երկրները եւ տարածաշրջանները, որտեղ ցեղասպանությունների վտանգ կա, եւ այն երկրները եւ տարածաշրջանները, որտեղ այդ վտանգը վերահաս է, իսկ երեք տարին մեկ պետքարտուղարը զեկուցելու է ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման ուղղությամբ ԱՄՆ քայլերի մասին եւ դրանք բարելավելու ուղղությամբ առաջարկներ է ներկայացնելու։ Է. Գզոյանը սրանք համարում է կանխարգելմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Դիվանագիտական ծառայության ներկայացուցիչները պետք է ուսուցանվեն վայրագությունների եւ ցեղասպանությունների վաղ կանխատեսման մեթոդներին։ Բացի դրանից, նախատեսված են վերապատրաստումներ իշխանության տարբեր մակարդակի եւ տարբեր կառույցների ներկայացուցիչների համար, որի շրջանակներում վերջիններս ծանոթանալու են ցեղասպանություն, նախացեղասպանական իրավիճակ հասկացություններին եւ թե ինչպես պետք է այդ ամենին արձագանքեն։ 
Այս ակտը, Գզոյանի դիտարկմամբ, նպաստում է ԱՄՆ—ի դեմոկրատական իմիջի պահպանմանը եւ կարող է նպաստել ցեղասպանությունների եւ այլ վայրագությունների կանխարգելմանը։
Այն հարցին, թե ինչ կարող է մեզ տալ այս ակտը, թանգարան—ինստիտուտի փոխտնօրենը պատասխանեց, որ օրենքը անցյալին չվերաբերող եւ դեպի ապագան նայող գործողություն է եւ մեզ հետ կապված է այնքանով, որ վերաբերում է ցեղասպանություն եզրույթին։ «Սա արդեն որոշակի բավարարություն է տալիս մեզ այն առումով, որ ապագայում հնարավոր է գոնե կանխարգելել նման հանցագործությունները։ Պատմության ընթացքում այդպիսի շատ օրինակներ են եղել։ Միեւնույն ժամանակ եւս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության մասին եւ ցույց տալու մեր շահագրգռվածությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Փաստենք, որ երբ մեզ հետ կատարվեց այդ ողբերգությունը, որեւէ իրավական կարգավորում կամ գնահատական չկար»,– մանրամասնեց նա։ 
Հայերի հետ մյուս առնչությունն այն է, որ ակտը անվանվել է Հոլոքոստը վերապրած, գրող, հրապարակախոս, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի անունով, իսկ վերջինս մի քանի այլ անձանց հետ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ առիթով նա մի անգամ ասել է. «Կարծում եմ, որ եթե այն ժամանակ գոյություն ունենար «ցեղասպանություն» բառը, հայերի հետ պատահածը կկոչվեր ցեղասպանություն»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 473 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024