ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 12

«Հայոց պատմություն» ակադեմիական նոր 8—հատորյակի հրատարակությունը, որին «ՀՀ»—ն արդեն անդրադարձել է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ընթացիկ աշխատանքների մեջ լավագույն հիմնարար գործն է համարվում։ Հինգ հատոր արդեն տպագրվել է, վեցերորդը տպարանում է։ Ի տարբերություն խորհրդային տարիներին լույս տեսած հայ ժողովրդի պատմության մասին նախկին հատորյակների՝ այս բազմահատորյակում պատմության անցքերում մնացած բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ ներկայացված են անաչառ ձեւով։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ կան ոլորտներ, որոնք լուսաբանված չեն եղել նախորդ հատորներում, օրինակ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու տեղն ու դերը հայ ազգային ազատագրական շարժման մեջ՝ պետության եւ մշակույթի բեռը իր վրա վերցնելու տեսանկյունից։ Հաջորդը հայ ազգային կուսակցությունների պատմությունն է, որը ժամանակին մատուցվել է աղավաղված ձեւով։ Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի առաջին հանրապետության պատմությանը, որը ներկայացված է եղել որպես բուրժուական Հայաստանի պատմություն. «Անգամ մենք էինք ուսանողական տարիներին կարծում, թե մեր հանրապետությունը պաշտոնապես կոչվել է բուրժուական»։ Նորովի է ներկայացված նաեւ Հայոց ցեղասպանության խնդիրը։ «Այն մենք ոչ միայն դիտարկում ենք ցեղասպանություն, այլ նաեւ որպես հայրենազրկում, որը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Հարցն ամփոփել ենք նաեւ պահանջատիրության տեսանկյունից, որովհետեւ թուրքական կողմից ներողամտություն հայցելու պարագայում այս խնդիրը չի փակվում, ընդհակառակը՝ նոր է բացվում։ Հրեական հոլոքոստի պարագան մեզ հուշում է, որ հատուցում դրա դիմաց պետք է ստանալ, ինչու չէ նաեւ տարածքային հատուցում, որովհետեւ զրկվել ենք նաեւ հայրենիք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում մարտի 11—15—ը կանցկացվի ՆԱՏՕ—ի հերթական շաբաթը։
«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Հայաստանում ՆԱՏՕ—ի տեղեկատվական կենտրոնում ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսիի համատեղ մամուլի ասուլիսով։
Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը նշեց, որ ՆԱՏՕ—ի շաբաթվա իրականացման ժամկետները փոխվել են, սակայն դրանից երկկողմ համագործակցությունը չի տուժել։
«ՆԱՏՕ—ի հերթական շաբաթը նախատեսվում էր իրականացնել 2018 թ. դեկտեմբերին, բայց, հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, որոշեցինք այն իրականացնել ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտից հետո հնարավորինս մոտ ժամանակահատվածում։ Մեր համագործակցությունը շարունակում է զարգանալ գոյություն ունեցող երկու գլխավոր ձեւաչափերով՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Հայաստան—ՆԱՏՕ պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում»,–ասաց Եդիգարյանը։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն իր հստակ հաստատակամությունն է ցույց տալիս, որն ուղղված է ՆԱՏՕ—ի հետ գործընկերությանը։
«Հիշատակվեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ քաղաքական երկխոսության ընթացքի ու զարգացման մասին, եւ ես հատուկ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել այն կապակցությա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024