ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 26 » Բարեկամանալու հազար ու մի պատճառ /Թուրք—իսրայելական փոխհարաբերությունները սկսում են կարգավորվել/
18:38
Բարեկամանալու հազար ու մի պատճառ /Թուրք—իսրայելական փոխհարաբերությունները սկսում են կարգավորվել/

Մարտի 22—ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Իսրայել–Թուրքիա փոխհարաբերությունների բնականոնացման ուղղությամբ, ով Միջին Արեւելք կատարած 4—օրյա շրջագայության ընթացքում 20—22—ը գտնվում էր Թել Ավիվում լուրջ քայլ է կատարվել։ Օբաման շեշտել է՝ թե՛ Թուրքիայի եւ թե՛ Իսրայելի հետ փոխհարաբերությունները խիստ կարեւոր են ԱՄՆ—ի համար, իսկ Իսրայել—Թուրքիա փոխհարաբերությունների բնականոնացումը նշանակալից դեր ունի տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության հարցում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այդ օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ եւ ներողություն հայցել 2010թ. մայիսին տեղի ունեցածի համար։ Վերլուծաբանների կարծիքով սա նախագահ Օբամայի միջինարեւելյան շրջագայության ամենամեծ ձեռքբերումն է։ Հատկանշական է, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին այդ ուղղությամբ ակտիվ գործունեություն էր ծավալել, պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիա կատարած այցի ընթացքում Էրդողանի հետ քննարկել էր թուրք—իսրայելական փոխհարաբերությունների հարցը։

2010թ. մայիսին թուրքական «Մավի Մարմարա» նավը մարդասիրական օգնություն էր տեղափոխում 2007—ից շրջափակման մեջ գտնվող Գազայի գոտի։ Այն նպատակամղված էր վերջ դնել շրջափակմանը, սակայն Միջերկրական ծովի չեզոք ջրերում, նախազգուշացնելուց հետո, նավը ենթարկվեց Իսրայելի զինված ուժերի հարձակմանը, եւ զինվորների հետ բախումներում զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի, ինչը Թել Ավիվ—Անկարա փոխառնչությունները դարձրեց ճգնաժամային, դիվանագիտական կապերն իջեցվեցին հավատարմատարի մակարդակի։ Թել Ավիվը մերժեց Անկարայի պահանջները՝ պաշտոնական ներողություն, փոխհատուցում եւ Գազայի գոտու ապաշրջափակում։ Մինչդեռ Իսրայելի վրաչապետ Նաթանյահուն, ցավակցելով զոհվածների առնչությամբ, հրաժարվեց ներողություն հայցել։ Սակայն այդ միջադեպը կտրուկ մեծացրեց Թուրքիայի հեղինակությունը թե՛ արաբական եւ թե՛ ողջ իսլամական աշխարհում, ինչին ձգտում է Անկարան։ 

Ինչպես նշում են արեւմտյան ԶԼՄ—ները, նշյալ, հեռախոսազրույցի ընթացքում Նաթանյահուն ներողություն է հայցել, համաձայնել է փոխհատուցում տրամադրել, իսկ Էրդողանը հրաժարվել է Գազայի գոտու ապաշրջափակման պահանջից եւ նավի վրա հարձակման հրաման արձակած զինվորականների նկատմամբ թուրքական եւ միջազգային դատարաններում ներկայացրած հայցերից։ Սա այն դեպքում, երբ թուրքական որոշ լրատվամիջոցներ շեշտում են, որ Իսրայելը համաձայնել է նաեւ Գազայի ապաշրջափակմանը եւ այս մասին տեղյակ է պահել «Համասի» առաջնորդ Խալեդ Մաշալին։ Թուրքական «Today Zaman» օրաթերթը մարտի 23—ին մեջբերելով Էրդողանի խոսքերը, շեշտել է, որ առանց Գազայի ապաշրջափակման՝ փոխհարաբերությունների լիարժեք վերականգնումը հնարավոր չէ։
Իսրայելի հետ փոխհարաբերությունների վերականգնման Թուրքիայի ցանկությունը մեկնաբանները պատճառաբանում են Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի խորտակման՝ վերջինիս բուռն ձգտումներով։ Սակայն Իսրայելը դեռեւս այս առնչությամբ հստակ դիրքորոշում չի արտահայտել, ինչը թերեւս պայմանավորված է նրանով, որ չնայած Գոլանի բարձունքների հարցում առկա հակասություններին, Սիրիա—Իսրայել սահմաններն ամենաապահովն են եղել Ասադների իշխանության օրոք։ Մինչդեռ բնավ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունենալու Ասադից հետո, եթե այսօր արդեն որոշ մտահոգությունների առիթ է ստեղծվում։ Բացի այդ, արեւմտյան մեկնաբանները Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման Թուրքիայի ընդառաջ գնալը բացատրում են նաեւ թուրք—իրանական փոխհարաբերություններում առաջացած սառնությամբ, ինչը քիչ հավանական է։ Ինչ վերաբերում է թուրք—իրանական փոխհարաբերություններում առկա սառնությանը, որ ժխտում են կողմերը, ապա այն պայմանավորված է Սիրիայի զարգացումների հանդեպ այդ երկրների հակասական դիրքորոշումներով եւ ամերիկյան հակահրթիռային «Փաթրիոդ» համակարգերի տեղադրմամբ Թուրքիայում։
Թուրքիայում ու Իսրայելում դեպքերի նման զարգացումը միանշանակ չի ընդունվել, բայց եւ այնպես, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը թուրքական հեռուստատեսությանը այս առնչությամբ տված հարցազրույցում շեշտել է, որ Թուրքիան եւ Իսրայելը բարեկամության հազար ու մի պատճառ ունեն։
Անդրադառնալով թուրք—իսրայելական փոխհարաբերությունների լարվածությանը, նշենք, որ Էրդողանի գլխավորությամբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցութունը գալով իշխանության՝ արտաքին քաղաքականության ոլորտում իսլամական աշխարհում որդեգրել է իր ազդեցությունը մեծացնելու քաղաքականություն, մասնավորապես Միջին Արեւելքում։ Այդ նպատակով քայլեր է կատարում ոչ միայն քարոզչական ոլորտում, այլեւ ակնհայտորեն ակտիվացրել է արտաքին քաղաքականությունը։
Մյուս կողմից, Թուրքիան երբեք չի ակնարկել 1996թ. Անկարա—Թել Ավիվ ռազմավարական եւ ռազմական համագործակցության պայմանագրի չեղյալ հայտարարելու մասին, ինչի պատճառով վերլուծաբանները թուրք—իսրայելական տարաձայնություններին լուրջ չեն վերաբերվում։ Այսուհանդերձ վերջին 4—5 տարիներին Իսրայել—Թուրքիա ելեւէջներով ընթացող փոխհարաբերություններում սառնության միտումը առավել նկատելի է դարձել։ Այն առավել ցայտուն դրսեւորում ունեցավ 2009թ. հունվարին՝ Դավոսյան տնտեսական ֆորումի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Թել Ավիվ—Անկարա փոխհարաբերություններում լարվածությունն ավելի սրվեց, երբ վերջինս 2009թ. հոկտեմբերին, ի նշան Գազայի գոտու ռմբակոծության դեմ բողոքի, Իսրայելին թույլ չտվեց մասնակցել «Անատոլիայի արծիվ» զորավարժությանը։ Ռազմավարական դաշնակից համարվող երկու երկրների փոխհարաբերություններում հերթական բռնկումը գրանցվեց 2011թ. հունվարի 12—ին՝ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանի նկատմամբ Իսրայելի ԱԳ փոխնախարար Դենի Այալոնի ցուցադրաբար անհարգալից վերաբերմունքի պատճաառով։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 521 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024