ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 02:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 27 » Եվրոպան ոմանց համար միայն շուկա է եւ ոչ արժեհամակարգ /Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն/
09:57
Եվրոպան ոմանց համար միայն շուկա է եւ ոչ արժեհամակարգ /Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն/

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԼՀ իախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ։ Մինչ այդ ԼՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ ԼՀ մաքսային ծառայության միջեւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարի եւ գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ԼՀ գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԼՀ բնապահպանության նախարարության միջեւ բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 407 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024