Երեկ Արմավիրի մարզում՝ Սարդարապատի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը սկսվեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ։ Մարզպետը ներկայացրեց մարզի 2013թ. հինգ ամիսների սոցիալ—տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ իր ղեկավարած մարզում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։
Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրեց մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։
Մազպետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, վարչապետին եւ կառավարությանը մայիսի 12—ին տեղի ունեցած կարկտահարությունից հետո Արմավիրի մարզի բնակչությանը սատար կանգնելու համար։
«Եթե նման մոտեցում չլիներ, մենք շատ դժվար վիճակում կլինեինք։ Կանգնեցիք գյուղացու կողքին, եւ մենք կարողացանք ինչ—որ կերպ լուծում տալ առկա խնդիրներին»,– ասաց մարզպետը։
Ա. Ղահրամանյանը անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, նշեց, որ 2013թ. գյուղատնտեսական տարին սկսվել էր բարեհաջող եւ գրեթե բոլոր մշակաբույսերի գծով սպասվում էր բարձր բերք։ Սակայն, 2013թ. ապրիլի 23—ի լույս 24—ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնասվեցին մարզի 29 համայնքների 1827 հա տարածության վրա աճեցված մշակաբույսերը՝ 20—90%—ով։
Մայիսի 12—ին, 17—ին, ինչպես նաեւ մնացած օրերին տեղի ունեցած կարկտահարությունը եւս լուրջ վնաս հասցրեց մարզի գյուղատնտեսությանը։ Մարզային հանձնաժողովը գույքագրել է 50%—ից բարձր վնասված 46 համայնքների հողատարածությունները։ 46 համայնքներում 12787 հողօգտագործողների կողմից մշակվող 11137 հա հողատարածությունները վնասվել են կ
...
Կարդալ շարունակությունը »