Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի 9—րդ հարկի նախասրահը, նիստերի դահլիճը եւ ցուցասրահը այնքան էին ծանրաբեռնված այցելուներով, պաշտոնատարներով ու լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որ «ասեղ գցելու տեղ» չունեցած այդ հարկը ճռռում էր նրանց ծանրությունից։ Այստեղ հայազգի մեծագույն վարպետ լուսանկարիչ Արա Գյուլերի 100 մեծադիր լուսանկարներից բաղկացած «Բարեւ ձեզ» անվանակիր ցուցահանդեսն է, որը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Դիմելով ներկաներին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց. «Ստամբուլաբնակ մեր հայրենակիցն, իրոք, կենդանի լեգենդ է իր ապրած կյանքով, ստեղծագործական աշխատանքով, իր մտածողությամբ ու տեսակով։ Իր լուսանկարչական սարքով ավելի քան կես դար նա հետեւում է աշխարհին՝ փորձելով բաց չթողնել կարեւորը, հետաքրքրականն ու գեղեցիկը։
Այսօր ոչ միայն ես, այլեւ հայ արվեստասեր ամբողջ հասարակայնությունը անսահման ոգեւորված է, որ մեզ հետ է աշխարհում լավագույն լուսանկարիչներից մեկը՝ Արա Գյուլերը, որ այսօր մեզ մոտ բացվում է նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսը»։
Ուրախությամբ ընդունվեց նախարարի այն հայտարարությունը, որ ամբողջ ցուցահանդեսը եւ եւս 30 աշխատանք, որոնք տեղ չլինելու պատճառով չեն ցուցադրվում, հեղինակը նվիրում է հայրենիքին։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը վերհիշեց այն տարիները, երբ ինքն ու Արա Գյուլերը Կ. Պոլսում դպրոց էին հաճախում որպես համադասարանցիներ, միասին ընկերություն անում եւ
...
Կարդալ շարունակությունը »