ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 17:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 01

1988թ. աղետալի երկրաշարժի հետեւանքով որբացած երեխաների համար նոր ընտանիքներ ստեղծելու նպատակով դեռ 1990թ. Կոտայքի մարզում ստեղծվեց «ՍՕՍ» մանկական գյուղը։ Ավելի քան երկու տասնամյակ այս փոքրիկ համայնքի բացառիկ սոցիալական կառուցվածքը հնարավորություն տվեց հարյուրավոր որբացած, ծնողական խնամքից զուրկ եւ անպաշտպան երեխաների ունենալու լիարժեք մանկություն, ապրելու, սովորելու եւ մեծանալու իրենց համար ստեղծված նոր ընտանիքներում։ Համայնքի սոցիալական կառուցվածքը, հեռանալով մանկատների ձեւաչափից, ավելի նման է իրական ընտանիքի կառուցվածքին։ Համայնքը բաժանված է ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տունը։ Ընտանիքը բաղկացած է հինգ երեխայից եւ սոցիալական մորից, որը մշտապես նրանց կողքին է, զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, կրթությամբ եւ հոգում նրանց հոգսերը։
Ներկայումս «ՍՕՍ» մանկական գյուղը հաջողությամբ շարունակում է իր նվիրական առաքելությունը։ Համայնքի փոքրիկ բնակիչները, 15 տարին լրանալուց հետո, տեղափոխվում են ապրելու Երեւանում գտնվող «երիտասարդական տներ», որտեղ շարունակում են իրենց ուսումը մինչեւ 22 տարեկանը։ Այդ տարիքից հետո արդեն լիովին ձեւավորված քաղաքացին ինքն է տնօրինում իր ապագան, սակայն «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը շարունակում է պաշտպանել նրանց հետ կապը՝ անհրաժեշտության դեպքում աջակցելով։
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այցելեց «ՍՕՍ» մանկական գյուղ։ Նա ծանոթացավ համայնքում երեխաների համար ստեղծ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահ, պատմական հնարավորություն ունի մեծ ներդրում անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԵԽ ԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը։
Նա ասաց, որ որպես Եվրոպայի խորհրդի պատգամավորներ, իրենք ամեն ինչ կանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար։
Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ–ում ԼՂ հիմնահարցով նախկինում զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնմանը, Մինյոնը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը դեմ է այդ ենթահանձնաժողովի գործունեությանը։ «Ես ֆրանսիացի եմ, եւ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եւ ես համարում եմ, որ այդ բանակցությունների շարժիչ ուժը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,–հավելեց Մինյոնը։
Նա ասաց, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում հանդիպել է այդ երկրի արտգործնախարարի հետ եւ «հետաքրքիր ու դրական զրույց» ունեցել Մամեդյարովի հետ։ Իսկ արդեն այսօր առանձնազրո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ ԽՎ փոխնախագահ, ԵԽ ԽՎ—ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա—Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները բարձր գնահատեցին բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ—ֆրանսիական բարեկամական հարաբերությունները։ Նշվեց, որ փոխգործակցության զարգացման համար կարեւոր գործոն են հանդիսանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ամուր հարաբերությունները, երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը։ Կողմերի համոզմամբ՝ Ֆրանսիայի Սենատի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ կապերը միշտ եղել են ակտիվ եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում նրանք կարեւորեցին բարեկամության խմբերի դերը։ Երկուստեք կարեւոր համարվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս։


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։
Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024