Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 04
Կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերն ընդհանուրի մեջ մեծ տեսակարար կշիռ չեն կազմում եւ ֆինանսական կայունության վրա շոշափելի ազդեցություն չեն կարող ունենալ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։ «Գյուղատնտեսական նպատակներով վարկավորման ծավալները կազմում են շուրջ 115 միլիարդ դրամ կամ ընդհանուր վարկային ներդրումների մոտ 7 տոկոսը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա՝ հավելելով, որ 2012թ. տվյալներով՝ «չաշխատող» է եղել գյուղատնտեսական վարկերի մոտ 5%—ը, ինչն, ըստ մասնագետի, շատ ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական գործունեության ռիսկայնությունը։ Նա նշեց, որ ներկայում հողօգտագործներին վարկեր տրամադրած բանկերը բանակցություններ են վարում գյուղացիների հետ վարկերի պայմանները վերանայելու ուղղությամբ։ «Բանկերն ավելի շատ նախընտրում են իրենց տոկոսային եկամուտների հաշվին մասնակի փոխհատուցել գյուղացիների կորուստները»,–ասաց նա՝ նշելով, որ վարկերի սառեցման տարբերակը չի դիտարկվում, քանի որ դա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Մայիսի 12—ին տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի պտղատու ծառերին եւ ցանքատարածությու
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքիայում իրավիճակը ծայրահեղ անհանգիստ է. այստեղ արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են զանգվածային ցույցերը կառավարության հրաժարականի պահանջով, որին մեղադրում են հասարակության իսլամացման մեջ։ Հազարավոր ցուցարարներ պարբերաբար ներխուժում էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակ։ Եթե նախորդ շաբաթվա ավարտին նրանք դա անում էին բնապահպանական լոզունգների ներքո՝ պահանջելով իշխանություններից դադարեցնել ծառահատումները Գեզի այգում զվարճանքների կենտրոնի կառուցման համար տեղ ազատելու նպատակով, ապա ներկայումս առաջին պլանում են քաղաքական կոչերը։ Նրանք պահանջում են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ—Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Ստամբուլի հնագույն Բեշիքթաշ շրջանում գիշերը տեղի ունեցած բախումներն ամենաարյունահեղն էին՝ ակցիաների մեկնարկից ի վեր։ Մզկիթները, խանութները եւ համալսարանը ժամանակավորապես վերածվել են վիրավորներին օգնելու բժշկական կետերի։ Բողոքի միտինգի մասնակիցները գիշերվա ընթացքում բարիկադներ են պատրաստել. գիշերային ակցիային մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ։ Թուրքիայի մայրաքաղաքում իրավապահ մարմինները մի քանի անգամ կասեցրել են հազարավոր թուրքերի փորձերը՝ ներխուժելու այն տարածքը, որտեղ տեղակայված են կառավարական շինություններն ու Էրդողանի նստավայրը։ Քաղաքի տարբեր մասերում բռնկվում են ուժեղ բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Լրատվական գործակալությունների տվյալներով, Անկարայում ձերբակալվել է մոտ 200 մարդ, իսկ ողջ Թուրքիայում՝ մոտ 2 հազար։ Մայրաքաղաքում ոստիկանական
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը պարարտ հող է ստեղծում տարբեր տեսակի չարաշահումների համար։ Այսպես կոչված, «ատկատների» մասին գիտեն բոլորը, դրանց դեմ պայքարի մեխանիզմներն անընդհատ կատարելագործվում են եւ փոփոխվում։ Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ այդ ամենի խորքային պատճառները, օրենսդրական այն խոտանները, որոնք հնարավորություն են տալիս չարաշահողներին անպատիժ կերպով շարունակել պետական բյուջեի միջոցների յուրացումը։ Երեւույթի ծավալների մասին պատկերավոր կերպով հասկանալի է դառնում ՀՀ վերահսկիչ պալատի յուրաքանչյուր ստուգումից հետո։ Պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման գործընթացի օրինականության եւ արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը կառույցի հիմնական թիրախներից մեկն է։ Մոտ 2 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովի նիստի իր ելույթում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշել էր, որ ոլորտում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ եւ թերություններ՝ ծավալային հավելագրումների, անորակ աշխատանքի, գների արհեստական թանկացումների, արհեստականորեն ուռճացված նախագծերի, ձեւականորեն տրված փորձագիտական եզրակացությունների, թերի իրականացված տեխնիկական հսկողություն, հեղինակային իրավունքի ձեւական պահպանման եւ անհասկանալի եւ արհեստական ուռճացված տոկոսադրույքների տեսքով։ Շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՎՊ նախագահը փաստեց՝ հատկապես վերջին երեւույթը պարունակում է լրջագույն ռիսկ եւ հիմք է հանդիսանում, այսպես կոչված, «ատկատների» համար։ Վերահսկիչ պալատը վեր
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1–ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախագահ Ժան—Կլոդ Մինյոնին։ Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽ ԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարեւորել է Ժան—Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ։ ԵԽ անդամակցությունից 12 տարի հետո Հայաստանի կողմից կազմակերպության նախագահությունն ստանձնելը Հանրապետության նախագահը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է համարել մեր երկրի համար։ Նա նշել է, որ անցած 12 տարիներին Հայաստանը բավականին ճանապարհ է անցել եւ ակտիվ գործունեություն է իրականացրել կազմակերպության շրջանակներում։ Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված եւ ընթացիկ բարեփոխումներին, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի գերակայություններին, ինչպես նաեւ ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային իրավիճակին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|